Դավիթ Բլեյանն է խոսում, միջամտում…
— Ջավախքի սարի անունն ի՞նչ էր…
— Աբուլ:
— Ես որ Աբուլ հուլիսի 22-ին չբարձրանամ, սարի գլխից շուրջս նայեմ, Փարվանա գետում չլողամ, շատ վատ կլինի, պա՛պ, չի լինի, մարդիկ ի՞նչ կասեն, ե՞ս ինչ կասեմ…
— Պա՛պ, դու կարո՞ղ ես առանց Աբուլի…
— Չէ, Դավի՛թ, չեմ կարող, ուխտի պես, փաստի պես մի բան է…
— Ես էլ չեմ կարող, հո ձեզ մենակ չե՞մ թողնի՝ ես Երևանում մնամ…
Որոշում է, մենք Աբուլ բարձրանում ենք, Ջավախք արշավում ենք ընտանիքով-երեքով՝ Արմինեն, Դավիթը, ես:
— Դավիթ, ես վաղը դպրոց չեմ գնում, տանն եմ մնում… Դու կմնա՞ս…,- համոզո՞ւմ է Արմինեն։
— Չէ, ես ճամբար ունեմ, դպրոց ունեմ, գնամ քնեմ, որ առավոտ դպրոց-ճամբար շարժվեմ հայրիկի հետ…
Սևանի «Ժայռ» ճամբարում, Արցախ, թե Ջավախք կրթամշակութային հուլիսյան արշավներում Դավիթ Բլեյանը նկատելի ինքնուրույնացավ-հասունացավ… դարձավ Նազենի աստղի հոբելյանական փարթիի լիարժեք մասնակից… Կերավ կուշտ, շփվեց Բլեյանների հետ բոլոր կարգի… բարձր երաժշտությունը չտարավ…
— Պա՛պ, կարգադրի՝ թող անջատեն, բան հասկանանք էս ամենից…
— Դե, գնացինք, ո՞նց մնանք, գժվեցի…
Շրջայց կրթահամալիրում Արայիկ Հարությունյանի հետ:
Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանի:
Լավ է, կարևոր լինելու աստիճանի, որ Երևանի ավագանու նորընտիր անդամ-հանձնաժողովի նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, ժամը 9.00-ից 14.00, կարողացավ քայլել կրթահամալիրի Բանգլադեշով մեկ, այդքան ժամանակ տրամադրել, կոնկրետ ծանոթանալ տեղում… Կարևոր է, որ ողջ ընթացքում մենք հաստատեցինք հանրակրթությանը մեր հայացքների ընդհանրությունը… Ոգևորվելու՝ զարմանալու-հիանալու աստիճանի բնական դարձած կարողությունը և բարեկրթությունը պակաս կարևոր փաստական հանգամանքներ չեն, որ հաստատվեցին շրջայցով: Սրան ավելացնենք փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ… Մնացածը գործ է, համատեղ աշխատանք, որ պայմանավորվեցինք կատարել բարեխիղճ: Ելք է, և ուրիշը չկա:
Մեր լողափային ճամբարները կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում հանրային-անձնային-ընտանեկան այնպիսի պահանջ ունեն, չեն մարում՝ աճում-զորանում են, որ գեղարվեստի ստեղծական-ուսումնականով թևակոխում են զարգացման նոր՝ նաև ուսումնական փուլ… Կրթահամալիրի դպրոցներում ո՞ր ճամբարը ինչ ուսումնական-տեխնոլոգիական բնագավառ կընտրի՝ բնասեր-բնագետ, թարգմանություն-լրագրություն, գլուխկոտրուկներ ամառային… Ինչո՞ւ ճամբարային այս օրերին Ագարակը որպես լիարժեք ուսումնական կենտրոն չի գործում՝ իր տարատարիք սովորող-հետազոտողով, երբ ամեն օր ավելանում են ձիերի, շների, թռչունների, այլ կենդանիների քանակն ու տեսականին։ Ընտրությամբ լողափային ճամբարը «Ուսումնական ամառ» նախագծով առավել ճանաչելի-բաց-ամբողջական ներառական դարձնելու ուղղություն է: Իրեն-իրեն առաջացող ստուգատեսները ուսումնական ջանասիրություն կխթանե՞ն, Սևան «Ժայռ»-ում արտագնա ճամբարի իրագործելի պահանջ կառաջացնե՞ն…
Լողափնյա ճամբար կրթահամալիրի հարավում…
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:
Իմ օրագիրը-բլոգը կրթահամալիրի տնօրենի գործունեությունը հանրայնացնելու տարածք է նաև. վաղվա իմ գրում ծանոթացեք ՀՀ նախագահին ուղղված իմ առաջարկներին… Այո, միշտ սեփական հայացքով-մոտեցումով ու միշտ կառուցողական-գործընկերային, մեր ձեռքբերումները հանրայնացնելու-տարածելու, փոխանակման բաց համակարգում մեր հեղինակած մանկավարժությունը նորացնելու-զարգացնելու ռեժիմում… Նորից անդրադառնամ երեկվա մեր որոշմանը, որով մեր հեղինակային կրթական ծրագիրը նոր ուսումնական տարում կունենա նաև կազմակերպման նոր ձև՝ հեռավար ուսուցում, և սեբաստացի ուսուցիչները՝ հետազոտական աշխատանքի ամառային նոր պատվեր։ Հանուն Հայաստանի Հանրապետության… Մնացածը՝ տեքստում, mskh.am-ում…
Ի՞նչ կլինի, եթե ամեն մարդ իր ուզած՝ ընտրած-որոշած գործով զբաղվի… Կրթահամալիրից սկսած, մեկը՝ ես… Իմ ուզած գո՞րծն եմ անում, թե՞ գործ է-իներցիա է, բա հո պարապ չենք մնա, անում ենք… Ես որ նորից դպրոց գնայի, կուզեի, որ Մարիետի, Սուսանի, Գևորգի նման ուսուցիչներ ունենայի, Գրիգոր Խաչատրյանի նման ժամանակակից… Իսկ Մարիետը, Սուսանը, Գևորգը իրենց ուզածո՞վ են անում… Ի՞նչ կլինի, եթե հենց այս պահից կրթահամալիրում ամեն մեկը սկսի անել՝ ինչ ուզում է, այն աշխատանքը, որն ինքն է ընտրում… Իսկապես: Կփոխվի՞ ինչ-որ էական բան կրթահամալիրում, կշահի՞ սրանից մարդու ազատությունը, ինքնիրացումը, ինքնավարության նոր աստիճան կառաջանա՞, կրթահամալիրի կառավարման այլ որակ… Սրանով իրական հիմքեր կստեղծվեն իմ որոշման համար: Ո՞վ կսկսի-կշարունակի իմ այս առաջարկը, եթե շոգի նոր ֆոնի ազդեցություն չէ այն… Ինչ-ինչ՝ անսպասելի մտքերի պակաս ես երբեք չեմ ունեցել:
#1098