Ճամփորդությամբ, լողով, ճամբարով, ընթերցանությամբ… զրույցով… ծիրանով…

— Դավի՛թ Բլեյան, ի՞նչ տվեց քեզ ճամփորդությունը, չես պատմում, չես գրում (ծիծաղում է), ի՞նչ եղավ, ի՞նչ տեսար, ի՞նչ փոփոխություն կատարվեց,- հարցնում եմ ես…
Հայր ու տղա Ջավախքի երկու գիշեր-երեք օրում իրար հետ երկուսով լինելու հնարավորություն այդպես էլ չունեցանք… Որքան էլ արդարացված ուզում եմ, որ ինքնուրույն, առավել ազատ, իմ ներկայության-հեղինակության կաշկանդումները հաղթահարած շփվի… կրթամշակութային արշավի 44 մասնակից յուրաքանչյուրի հետ, ընտրի խմբեր-գործողություններ-միջավայրեր…  Չափը անցա երևի։
— Չե՞ս տեսնում, պա՛պ, մեծացել եմ, ոնց ես դու ասում… հասունացել եմ,- նշանավոր ծիծաղում է…- Հասուն ծիրան եմ դարձել…
Ու զարգացնում է թեման։ Թույլատրելին գիր բերեմ.
— Ո՞նց են հասունանում մրգերը… Պա՛պ, ի՛նչ ասել է հասուն մարդ… Որ շատ են հասունանում, ի՞նչ է լինում… Թութը թափվում է գետնին, տրորվում… Հետո ի՞նչ է լինում… ո՞վ է մաքրում…
— Լավ, բա ձմերուկը ե՞րբ է հասունանալու, որ ամեն օր հետդ ձմերուկ բերես, իրիկունը ուտեմ, արթնանամ ուտեմ… Ինձ թողել եք էս ծիրանի ծովում, ի՜նչ անեմ…
Տանը շատ ծիրան կար։ Արմինեն ստիպված եփում է։
— Ջեմ եք սարքել, որ լողա՞մ… Փարվանայում չլողացի… էս լճակում կաթսայի լողա՞մ…
— Հա, բայց ե՞րբ ես այնքան հասունանալու, որ ինքնուրույն տանը լողաս… ցնցուղի տակ կանգնես,- ընդհատում եմ…
— Էսպես լավ չի՞, պա՛պ, խոսում ենք երկուսով…
Լավ է, անփոխարինելի լավ էս մեծախոսի հետ, էլ ո՜ւր հասունանա…
— Տամ ցխլեմ, գաբարլամիշ լինեք, որ իմանաք՝ հասունացել եմ…

Լրացուցիչ կրթությամբ ամառային ճամբար:
Արևելյան դպրոց-պարտեզ:

— Ինձ տար նոր քաղաքներ, պա՛պ…
Թվարկում ենք, թե 2017-ին ինչ քաղաքներում է եղել։
— Պա՛պ, էդ բոլորը կա՛մ Վրաստան է, կա՛մ Հայաստան…
Գյուղերն էլ Դավթի համար հաշիվ չեն…
— Օհանավանը գյուղ է, պապ,- ծիծաղում է,- ցուցակից հանի… Բլեենց ծննդավայրը ո՞րն էր պապ… Էլի գյո՞ւղ է…

— Դե, պատրաստվի, հուլիսի 4-ին Շուշի ենք գնում, Արցախ, Ստեփանակերտ…
— Ես երկրորդ անգամ եմ լինում, պա՛պ, Շուշիում… Լավ է, Միշա պապիկին կտեսնեմ։
Չի մոռանում, ի՜նչ խորը տպավորություն է նստած։
— Պա՛պ, Արցախը ի՞նչ պետություն է, Վրաստան չի, Հայաստան չի… Մեր խմբի Արամն  ասում է…
— Դե, սպասի դեռ, Շուշանը գա, որոշենք մեր ծրագրերը…
— Շուշանը ինչի՞ է գալիս, մե՛նք գնանք, պա՛պ, Վիեննայով նոր քաղաքներ…

Դե, գիր է, այսպես էլ կլինի, որպես հոր-տղայի լողարանային-ցնցուղային խոսակցության… ջրի շրթերի պես… Այսպես, ցնցուղի տակ, ամեն օր, մեծացավ-հասունացավ Դավիթ Բլեյանը ու հիմա ամեն տեղ, ուր գնաս, ուղեկից-ճամփորդ է… Հասուն:

Նստել էի, ուրիշ պատմություն-գրի ընթացքով… Սկսել էի իմ-մեր երեկվա հագեցած օրը, լիքը իրական ճամբարներով-ջոկատներով, ճամբարականներով՝ մեծ ու պստիկ, հայ-վրացի… արցախցի… աշխույժ ճամբարական-ուսումնական առօրյայով… Բայց… Աղջիկների, Հասմիկ Թոփչյանի այս ֆիլմը մեր ջավախյան ճամփորդության, օրերի մասին ինձ հունից հանեց… Ա՜յ քեզ հասուն Հասո… Ու Դավթի հետ իմ վերջին լողարանային գրառումները եթերային դարձան…

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբար:

Թարմացնող և զվարճալի խաղեր:

Մնաց՝ երեկվա տպավորվածը հանձնեմ գրին օրվա, թե չէ կկորչեն-կգնան, ափսոս են, թող իմ գրում այսպես մնան…

Հեծանվով Մայր դպրոցի առաջացող հեծանվաուղով հասա Արևելքի դպրոց-պարտեզ… Իսկական լողափ տեսա, ջրից նոր դուրս եկածներ Սաթենի-Հռիփսիմեի ճամբարում, ու մի մասը՝ սրբիչներով-տապչաների վրա,  մյուս մասը՝ խմբված, պատմում են… պատմում… Ես մի բան ասելու համար ձեռքս տանում եմ ջուրը…
— Էս հիմա հա խոսելո՞ւ եք…
— Թե ուզում ես, տիար՝ մտնենք ջուրը, որ հովանաս…
Ծիծաղում ենք:

Հյուսիսի ճամբար հասա չորսին մոտ, չէի սպասում, որ ջոկատին կհանդիպեմ… Սենսեյը ողջ ջոկատով մեծ ավազանում էր, իսկական լողով, երեխաները շուրջը… Մոտեցա, ձեռքս տարա ջուրը… Սառը-մաքուր… Ո՜նց զովացա-հանգստացա. սենսեյի առավոտվա կարգազանցությունից ծնված զայրույթը ջուրը տարավ… Ամառվա մեր բրենդն է տկլոր-լողացող ուսուցիչը՝ իր սաների հետ, Ամառ 2017-ի, բոլոր ամառների երևանյան իմաստը… Շնորհակալ եմ, ջոկատավար՝ դաստիարակ-ուսուցիչ, լողացող, տասներկու լողավազաններն ու հինգ լողափերը կրթահամալիրի Բանգլադեշում խնամող, ավազանի ջուրը միշտ զուլալ-սառնորակ պահող սեբաստացիներ բոլոր կարգի…

Լավ է, որ մանկավարժության նորորության բաց ճամբարին այսպես է արձագանքում-ողջունում մեր «Դպիրը»… Սիրանուշ Ասատրյան սովորող-թարգմանչի, Գևորգ Հակոբյան խմբագրի՝ ֆիզիկոս-մտածող Կապիցայի խորհուրդներով, թարգմանիչ Գևորգ Հակոբյանի՝ մաթեմատիկոս-մտածող Փոյայի ենթադրության և գիտական մեթոդի 15-րդ գլխով, սեբաստացի նախագծող-բլոգեր ուսուցիչների մի փնջի ուսումնասիրություններով, փորձով ուսուցչի…

Լրացուցիչ կրթության ամառային ճամբար:
Հարավային դպրոց-պարտեզ:

Լավ է, որ մեր Փաշը՝ Լուսինե Փաշայանը, վերադառնում է… Թվում էր՝ երկար խոսեցինք… ՄարիամՄելինե Մարտիրոսյան անզուգականին պիտի շնորհավորեի Նորագավթում… Երբ դուրս եկա, Մարիետն ու Փաշը շարունակում էին զրույցը: Այնքա՜ն խոսելու բան կա. Փաշն իր սեբաստացի ընկերների հետ Ստամբուլի թարմ, սառնորակ ջրի նման իր տպավորություններով, Մարիետը՝ Փաշի ուսուցիչը… միշտ, ինչպես  Լուսոն շեշտեց մեր զրույցում:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1081

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՞նչ է պետք՝ Երուսաղեմ ուխտի՞ գնալ, գնում եմ…

Դավիթ Բլեյանը հասավ, իհարկե, իր վերջին օրերի մուրազին. իմ Հասմիկ ավագ քույրիկն իրեն բնորոշ բարեխղճությամբ կատարեց Խաչվերաց տոնին հայտնաբերած Դավիթ թոռնիկի տատիկությունը, այցելեց Դավթին Դպրոց-պարտեզ, նվերներով… նոր մեքենա, քինդեր-ձվիկ ու էլի

Կարևորը՝ կանգ չառնեք, կարևոր չէ՝ որքան դանդաղ եք գնում…

Կոնֆուցիոսն իր դասերով ո՛ւմ կյանքը ինչպես է փոխում… Կյանք փոփոխող ութից էս մեկը հենց այս հունիսի համար է ասված, «Ուսումնական ամառ» նախագծի, հեղինակային կրթական բաց ցանցի 2018-2019 ուսումնական այս տարվա

Նոր Շամիրամ ու Արա Գեղեցիկ․ առասպել և իրականություն․․․

Առասպելի մասին կարդացեք, լրացրեք, թարմացրեք այս հղումով․․․ Իրականությունը դառնում է բոլորիս աչքի առաջ ու բոլորիս մասնակցությամբ, որպես հարսանիք, իսկական, ուսումնական նախագծի ձևով․․․ Ասել է թե՝ որևէ հղումով չեք պրծնի, պիտի