Անուշիկ Նիկողոսյանն իմ ձեռքից ո՜նց պրծնի. ամառն անցնում է  ուսումնական, հուլիսը կիսվեց… Լավ է, որ տպավորված Վրաստանի Սվանեթիի ճամբարից՝ ուշքով-մտքով Անակլիայի ճամբարում է: Պիտի պատրաստվել, միջազգային է, ու 25 հոգիանոց խմբով Հայաստան են ներկայացնում առաջին անգամ… Պատրաստվել, ինչպես հերթական տարում արեցին Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար հասած Հերմինեի-Մարգարիտի սեբաստացիները… Իսկական ուսումնական նախագիծը այսպիսին է լինում՝ պատրաստության իր ուսումնական շրջանով-խնդիրներով-ուսումնական կոնկրետ, մոտիվացված, անհատական ջանքերով… Բայց  Ավագ դպրոցի խոստացած հայ-վրացական ճամբարի հայտարարությունը, սեբաստացիներ, ուշանում է… Սևանի ափին հայ-վրացի պատանիների բնապահպանական ուսումնական մեկշաբաթյա ճամբարի՝ Սևանի ավազանի իրական խնդիրներով, բնապահպանական վերականգնողական աշխատանքներին իրենց կոնկրետ մասնակցությամբ, իրենց լուծում-առաջարկներով… Ուսումնական ամառ 2017 ճամբարայինը այս տարվա համար չէ միայն, որ հետաձգես… ամենամյա է…

Եվ հասկանալի է գեղարվեստի ստեղծագործական ճամբարի նախաձեռնության-հայտարարության-մեկնարկի պարգևած ուրախությունը… կրթահամալիրի Հյուսիսում, գեղարվեստի յուրահատուկ միջավայրում, Բանգլադեշի ծովի ափին, բաց ու տարատարիք… Ի՞նչ կստացվի, կունենա՞ իր շարունակությունը ոչ միայն 2018-ին, այլև 2017-2018 ուսումնական անընդհատ շրջանում… Մենք հիմքեր ենք դնում շուրջտարյա բազմաբովանդակ պատանեկան «Բարեկամություն» ճամբարի, ինչպես մանկավարժության նորարարականը... Լսեիք-տեսնեիք՝ ո՜նց էին Լանջաղբյուրում ոգևորված օր առաջ մասնակցելու հեռանկարով…

Սևանում Դավիթ Բլեյանի լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի

Սեբաստացիական օրացույցում ուրախացնող է Արցախի «Ասպետ» ճամբարի անընդհատության վերականգնումը: Միքայել Ղազարյանն ու Գևորգ Հազարումյանը, վերադարձած հայ-խորվաթական ճամբարից, Միջին դպրոցի աշխատանքային խմբով շարունակում են թափով Մայր դպրոցի շուրջ մեծ հեծանվաուղու կառուցումը… և հավաքում «Ասպետ» ճամբար մեկնող պատանիներին… Միայն կամավոր, գիտակից, ընտանեկան համաձայնությամբ որոշում կայացածներին՝ սեբաստացի-ոչ սեբաստացի… 9-12-րդ դասարանցիներին, քոլեջի ու ավագ դպրոցների սովորողներին: Կարդացեք այս նամակը: Միշտ ուզեցել ենք, որ «Ասպետը» Արցախի, որպես ռազմամարզական-հայրենագիտական լինի համահայաստանյան մասնակցությամբ, ձգտեն պատանիները լինել այնտեղ 8-10 օրով, իրենց հասակակիցների հետ, գրավիչ ուսումնական միջավայրում… Ինչպես և մեր ճամբարը Սևանի «Ժայռ»-ում… որ կարող է ու բաց-միջազգային է դառնում նաև բնապահպանական-ընթերցողական բաղադրիչներով…

Մենք՝ մեծահասակ սեբաստացիներով, արշավախմբային հուլիս-օգոստոսյան երթուղիներն ենք կարգի բերում… Պատանիները կնախանձեն մեր խիզախումին… Կարդացեք իմ վաղվա գրում…

Լանջաղբյուրի հայրենագիտական (ուրիշ ի՞նչ անուն տաս) խմբով Չարենցավանն անցած՝ երկաթգծի կամրջի վրա հանդիպեցինք-ձեռքով արեցինք մեր գրական ակումբի ընթերցողական գնացքին. ուրախ տեսարան էր մեր դիմավորումը «Ալմաստ» երկաթուղային կայարանում… Գոհունակություն էր տեղով մեկ Դավիթ Բլեյանը՝ գնացքո՜վ Սևանա ծով ու վերադարձ, գիշե՜ր Սևանի ափին… պատմում է ու պատմում… Կարևոր է, որ ընթերցող-լողորդ-ճամփորդից գոհ են գրական ակումբի ուսուցիչները, Արմինե մայրիկը, Ռուզան մորաքույրն ու Արմեն եղբայրը… Տեղավորվել է Դավիթը Շուշան քրոջ ծնկներին, ու ոնց որ ձուկը ջրում…

Լանջաղբյուրում…
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից

Շուշանը տպավորված է երեկ Լանջաղբյուրում անցկացրածով-տեսածով… Լանջաղբյուրը իրական-կենդանի-հուզառատ դարձավ-մնաց մարդկանցով՝ իմ հորաքույր Ժանետի մեծ-լուսավոր ընտանիքով, իմ եղբայր Սամվելով, իհարկե, դպրոցի տնօրեն Սերգեյով, որ ոտքը կորցրել է… 1988-ի երկրաշարժին, երբ որպես ուսանող եղել է Գյումրիում, գյուղապետի տեղակալ Սամվելով, Սարուխանի Սաքեյան ընտանիքով՝ տան տատիկից՝ մեծ մորից սկսած 3-րդ դասարանցի Ռոմանով ավարտած, ովքեր այնքան սիրալիր մեզ օգնեցին, երբ մեր մեքենան անսարք կանգնեց փողոցի վրա՝ հենց իրենց տան դիմաց: Սա Հայաստանն է, այստեղ ես տանն եմ…

Շնորհակալ եմ Անի Սարգսյանին, որ այնքան ուշադիր եղավ Բլեենց ծննդավայրի, անցած-չգնացածի ու ներկայի նկատմամբ, ով ոգևորվեց Լանջաղբյուրի գյուղական միջավայրով, երեխաներով, պարզապես մարդկանցով… Շատ կարևոր է, որ գյուղաստեղծման մասին Լիլիթ Թադևոսյանի ու Մարիամ Բլեյանի նախաձեռնած ֆիլմը կենդանի լինի…

#1096

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն…

Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արեք նրանց… Մի՛ վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես չեք ուզենա, որ մարդիկ վարվեն ձեզ հետ… Մի՛ թողեք՝ մարդկանց հետ

Օրվա խրոնիկան՝ որպես գիր

Հաղորդագրություններ օրվա, որ բերում եմ իմ գիր 

Անկեղծ ու առանց պաթոսի…

«Անկեղծ ասած»-ը… երանգավորող արտահայտություն է. ես գիտեք, չեմ սիրում, չեմ գործածում, հաճախ դիմացինի խոսքի մեջ ուղղում եմ: Պետք էր ինչ-որ կերպ գիրս սկսել-սկսեցի. ընթերցողի ուշադրությունը հրավիրեցի՞: Առանց պաթոսի՝ լավ է.