Երեկը այսօրից, վաղը՝ հիմայից տարբերող Դավթի համար հեշտ խնդիր էր Լիլիթ քույրիկի հետ պլանավորել Սոնուլի այցը վաղը… Բա Շուշոն վաղը չի գալո՞ւ… գալո՜ւ է:
-Ոչինչ, պապ, թող գա, մեզ միասին տեսնի:
Իսկ այսօր Տաթև քույրիկի հետ պայմանավորվեց, այցելելու է Արևիկին:
— Հիմա ի՞նչ պիտի անի Դավիթը,- հարցնում եմ:
— Հիմա ես պատրաստվում եմ, պապ:
Ինքնուրույն մտավ լողարան, հետը տարավ իր գազանանոցն ու փոքր մեքենաների պարկը, լողաց-լվաց, չորացավ-չորացրեց հատիկ-հատիկ, հագնվեց՝ տաք, ժամանակին:
— Գնացի՜նք, պապ, ես պատրաստ եմ:

Ոչ մի տաքսի. մեր տանից ոտքով, թերթի կրպակի ու «Սանիթեքի» աղբարկղի մոտով, Գետառի, Զորավար Անդրանիկի արձանի դադարներով, ինքնուրույն, վերգետնյայով, Օղակաձև այգով, որտեղ սառցապատ է՝ ձեռ-ձեռի, զգույշ, մնացած ճամփեն՝ մարտական քայլքով, թեթև, բարձր ձայնով անվերջ հարցերով-զրույցով, մետրոյով, նոր բացվելիք «Ռոսիա» մոլի անցումով, «Սասունցի Դավիթ» ու «Գործարանային» կայարաններով, ժետոնն ինքնուրույն գնելով-գցելով, շարժասանդուղքներով… ամենուր հասուն, լսելի-նախանձ շարժող մայրենիով:
— Պապ, դու խոստացել ես ինձ տանել աղբանոց ու Գետառի թափվելու վայրը:
Ուզում է տեսնի մեր հասունը՝ ինչ է լինում այսքան աղբի հետ ու կոյուղի աղբատար Գետառի հետ, որ ահա նորից մի բաց կտորով իրեն երևաց:
Մի շնչով անցավ Գործարանայինից մինչև «Եռանկյունի» թաղամասի Շուշանենց բնակարանը: Մնացածը՝ երեք ուշադիր, երեխաներ տեսած մարդիկ՝ Կարինե Ջանոյան մայրիկ-տատիկը, Տաթև ու Արևիկ քույրերը թող իրենք պատմեն:

Մեր դպրոցի ջունգլին:
Լուսանկարները` Մարինե Ասատրյանի:

Որպես հովազ մտած ու առյուծի պես կեսօր անցկացրած Սասունցի Դավիթը հասուն-հետաքրքիր-ինքնաբուխ էր բոլոր դրսևորումներում: Չնայած ցրտին՝ մերժեց տաքսի, այլ մեքենա ու միջոց, նույն ռազմի երթով մենք վերադարձանք: Գիտի Դավիթը և՛ կանգառների անունները, հերթականությունը, և՛ ճանապարհը՝ բոլոր հայրենագիտական մանրամասնություններով: Տան շեմին հանեց գլխարկն ու ձեռնոցները:
— Մենակ քիթիկս է սառել, պապ, ոչինչ, հիմա կտաքանա:

Հասունությունը՝ 2016-ի մեկնարկ-բեկում, Դավիթ Բլեյանի 4-ից 5 տարեկան անցումով այսպես է լինում՝ հովազավարի, սրընթաց, տպավորիչ: Բանակի օրից լավ հարթա՞կ այն հանրայնացնելու… Իսկ մեր բանակի օրվան սեբաստացիներիս արժանի հիշատակումը կլինի՝ ռազմամարզական-քաղաքացիական ներառումը, շուրջտարյա գործող ռազմամարզական հայաստանյան արշավախմբային ճամբարի գործունեությունը:
Այսօր խորհրդի նիստին կներկայացվեն կրթահամալիրի 2017-2019 զարգացման, 2016-ի գործունեության՝ պետական աջակցության արժանացած միջոցառումների ծրագրերը…կարդացեք:
Մեր բանակի քաղաքական հարցապնդումների իմ օրակարգին ծանոթացեք վաղվա գրում…

Ձնառատ ձմեռ:
Լուսանկարները` Մարինե Ասատրյանի:

Ուրախանում եմ կրթահամալիրի մեդիագրադարանի գործածման յուրաքանչյուր փաստով, իսկ երբ սեբաստացի սովորողը մի այլ սովորողի (խմբի) ստեղծածից է օգտվում, նշում ու շնորհակալ լինում, երկուսն էլ որպես ուսումնական նախագծեր՝ փառավորվում եմ… այնպես՝ ինչպես մայրս, երբ հավաքված էինք լինում մեր հայրական տանը իրար գլխի, կամ երբ իր երեխայի առաջադիմության համար իրեն գովում էին: Խնդրեմ, 5-2  դասարանի Սրբուհի Մաշինյանից ու Լուսինե Թադևոսյանի ռադիոնյութից տեղեկացա` ինչպես են դասարանով առցանց ուսուցման շրջանում կարդացել mskh.am-ի «Առականի» բլոգի առակները:

2016-ի կրթահամալիրի տոնացույցով որոշված ստուգատեսները, ամենամսյա ընտանեկան ֆլեշմոբերը հա՛մ պատվիրատու կազմակերպիչ կդառնան մեդիագրադարանի նոր գրքերի, էջերի, մեդիանյութերի, ուսումնական գրականությամբ համալրման համար, հա՛մ էլ հարթակ կլինեն դրանց նոր գործածման, մեր ուսումնական-անձնային կյանքում դրանց արժևորման, ստեղծական նախագծերի մշակումների, խրախուսման համար:

Սեբաստացիների ծաղկաձորյան արկածները:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Բարձրաձայնեք-շնորհակալ եղեք, մի՛ մոռացեք նշել սկզբնաղբյուրը, հղումներ արեք՝ սրանց ամբողջությամբ. պիտի կարևորվի-գնահատվի յուրաքանչյուր սովորող-ուսուցիչ-ընտանիքի գործունեությունը: Բավարարման կամ դժգոհության հիմք դառնա… Մնացածը այսպես թե այնպես արտաքին գնահատանիշ է՝ սովորողից դուրս մի բան:

Շուշան Բլեյանը ձմեռային արձակուրդի երկու-երեք շաբաթը կանցկացնի Երևանում: Ուռա՜… իհարկե, շա՜տ բնական կարոտի հետ կա նաև Շուշանի ուսումնական գործունեության, աճի, «Դեպի բեմ» ճանապարհին Շուշանի կիսամյա ընթացքի գնահատումը:

Կիրակին հնարավորություն էր առերեսվելու Արևիկ Տատինցյան սեբաստացի սովորողի հետ: Սրան ինտերվյո՞ւ են ասում: Եղավ: Ու ես գոհ մնացի Արևիկից էլ, նրա ծնող Տաթևից էլ, միջին դպրոցից էլ, գեղարվեստի ուսումնական կենտրոնից էլ: Կյանքի դպրոց է՝ գնահատման իր գործիքներով…

Օրագրի ընթերցարան

#567

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնակրթության ու ինքնաբացահայտման հարթակներում

Հենց մեր սովորողներն ու ուսուցիչներն սկսում են այսպես իրենց ռադիոյով Մեծարենց կամ այսպես խմբով Չարենցի կամարի մոտ Չարենց կարդալ, այնքան հավես են փոխանցում, այնքան ապրելս գալիս է, ու աշխարհն սկսում

Օրվա գիր է՝ «Զարկ բոլոճիկ»-ով, Սյուզի Մարգարյանով ու սիսեռի հատիկով…

Շաբաթ, գիշերը 3:30, ես իմ օրն սկսեցի mskh.am-ում, «ԱրտԲզզան» ռադիոյի հետ, երևանյան փողոցներում թափառումով… Ձայնագրիչը որակյալ, թեթև հարմար գործիք է մարդկանց հետ այսպես անմիջական-մտերմիկ զրուցելու, կարդալու, կարդալ տալու… Այս անգամ՝ Չարենց։ Հաճույքով

Երևա՜ն ջան… Գյումրիից եմ գալիս

Ու, մայրաքաղաք, քո հագեցած-տոնական օրը հոկտեմբերի 14-ի՝ այնքան բազմազան, ընտրությամբ իրական, ես սիրով բերում եմ մեր հոկտեմբերյան օրացույց: Ժամանակ ունենք՝ մարզերի մեր գործընկերներին հրավիրելու մեր քաղաքի օրվան մասնակցելու… Կարևորենք մեր