Սիրով հրապարակում եմ իմ փոստից երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյանի այս նամակը, որ ինձ ուրախացնում է.

Հարգելի տիար Բլեյան, Վարդուհի Հակոբյանը երկու ամիս է դաշնամուր է դասավանդում Հիմնական և Մայր դպրոցներում:  Ես սիրով հետագայում ևս կշարունակեի նրա հետ համագործակցել: Ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան, այժմ էլ շարունակում է ուսումը ասպիրանտուրայում: Երկու մրցույթների դափնեկիր և մի շարք համերգների մասնակից է:Կարծում եմ մեր կենտրոնի կայացման և զարգացման գործում նա անելիք ունի:Այժմ ունի տասը սովորող…

Երաժշտության ուսումնական կենտրոնն այսօր համերգ-նորամուտի է հրավիրում
Ուշադիր. Մարմարյա սրահում նոյեմբերի 11-ին գիտակների մրցաշարում ելույթ ունեցավ Կարեն Խաչատրյանի երաժշտության լաբորատորիան, նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.30, տեսեք, սեբաստացի շրջանավարտների համերգն է, իսկ նոյեմբերի 13-ին՝ ժամը 15.15, Նարեկացի Արվեստի միության նվագախմբի… Հասցրեք արձագանքել. ինձ հիացնում է բազմազան-բազմաձև ստեղծական-երաժշտական ձևերի ու խմբերի այսպիսի խճանկարը. հաստատ է երաժշտական կյանքի, երաժշտական հանրակրթական ուրույն համակարգի առկայությունը կրթահամալիրում, իսկ հանրակրթական համակարգերի ներկայացումն իմ օրագրում՝ որպես հեղինակային մանկավարժության սյուներ, առջևում է, թող այս խիտ շաբաթն անցնի…

Ես հասցնում եմ արձագանքել Տոնի ծրագրով բոլոր նախաձեռնություններին… Մարմարյա սրահի Վահրամ Թոքմաջյանի լսարանը տպավորիչ էր. գիտեք, ես հանգստանում էի, ինչպես, վստահ եմ, շատերը… Այս կոմֆորտի մանկավարժությունը գուցե խոչընդոտ է, ոչ թե խթանող, այլ «ցրող», շեղող, ընդարմացնող… Անհատին պատրաստի տրվում է. հատկապես դեռահասության շրջանում չեն ճնշում, հրահրում…

Պետք էր հասցնել կարգի բերել Հիմնական դպրոցի կացարանը. Համո Սահյանի ծննդավայր Լոր գյուղը գալիս է մեծ խմբով. բարով գան, աու՜, Մարգարիտ Հարությունյան և ընկերներ, պատրաստվեք պատվով ընդունել… Պետք է հասցնել մեր ուսումնական մասնաշենքի տանիքային նորոգումները՝ ջրհորդաններով, կաթոցների բոլոր վերացումներով, հիմա, երբ ջեռուցվում են կրթահամալիրի բոլոր յոթ մասնաշենքերը… Եվ ո՞վ է վճարելու «Ռուսգազարդին»՝ խոր. մետրը 156 դրամի չափով, երբ մեր յոթ կաթսայատները սկսեն միասին անընդհատ ջերմություն արտադրել… Պատրաստվեք նոյեմբերի 13-ի նորամուտներին, նոյեմբերի 14-ի կրթական շքերթ-համերգին, նոյեմբերի 15-ի հարիսային ու իր ծեսին… Մնացածը տնօրենի ու իր աշխատակազմի հոգսերն են, հոգին դուրս գա… Բա չէ, Տիարը հո գահ չէ, որ բազմես, մնաս, գործ է, պիտի արվի…

Կրթահամալիրի mskh.am-ի օգտատերերի օրվա թիվը անցավ 7500-ը՝ սա 2014-ի սեպտեմբերից սկսած մեր ռեկորդն է և խոսում է, իհարկե, մեր Տոնի, մեր մանկավարժության նկատմամբ հանրային աճող վերաբերմունքի մասին. ակտիվ եղեք, մեդիայում, սիրելիներս, մեզ հետևում են, մեզ կարդում, լսում, տեսնում, և դա լավ է… Իմ բլոգի օրվա մուտքերի թիվն էլ սկսել է աճել… մոտենում է 500-ին…

Մեր Տոնական շաբաթում կարևորում և ուշադիր հետևում եմ ծնվող նախաձեռնություններին, Տոնի ներշնչանք՝ կրթահամալիրի զարգացումն ապահովող նոր գործերին, նախագծերին… Այսպիսին է հայագետ Մերուժան Կարապետյանի կոչը՝ կրթահամալիրի այսօրվա ողջ ներուժով, հմտություններով սկսել մեր ուսումնական գրականության մեդիականացումը… Մեդիագրադարանի Զառան ու իր ընկերները ոգևորվեցին, թողեցին հետոյին, թե՞ հենց այս նախագծի իրագործումն է տոն դարձրել նրանց աշխատանքը…

«Սեբաստացի» ռադիոյի ծավալումը հաջորդ այսպիսի նախագիծն է՝ իսկական ուսումնական ռադիո, որն առաջանում է կրթահամալիրում, և որի եթերին «սրտատրոփ» հետևում են հազարավոր ունկնդիրներ…

Գևորգ Հակոբյանը Վարժարանում ուսումնական գործի կազմակերպման մի նախագծով է ապրում, որի մի դրվագը խանդավառ ներկայացրեց Ավագ դպրոցի Վահրամ Թոքմաջյանը՝ իր երեկվա դաս-հանդիպումով… Կարո՞ղ է սա դառնալ 2015-ի ամանօրյա նվերը  մեր ավագ դպրոցականներին, 9-րդ դասարանում սովորողներին….

Մի նախաձեռնությամբ էլ Միջին դպրոցի 9-րդ դասարանցի Տիգրան Աբրահամյանը և Աշոտ Տիգրանյանն են հանդես գալիս՝ կրթահամալիրի խաղարկային դատարանի գործունեությունը նորոգելու, այն վերսկսելու. արդեն երկու՝ լուծման ու հետևանքների առումով կարևոր, հայց ունենք՝ հունվարյան և հունիսյան ճամբարների ուսումնական լինելու և տրանսպորտային փոխադրումների մասին։ Հետևենք զարգացումներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում

Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։ Ասուլիսի բանախոսներն էին`

Սթրիթ-արթ կրթահամալիրի Բանգլադեշում… Թղթից՝ միջավայր

Իմ օրագրի մեծացող պատմությունը հաստատությանը բնորոշ որակներ է բերում, խնդիրներ հարուցում… Ես վտանգները տեսնում եմ ու դեմն առնելուն ուղղված գործողություններ մշակում… Շատ չէ՞ ծավալուն՝ օրագրի համար, նկարառատ այնքա՜ն, որ կարող

Սլոբոդկա, Գուսանագյուղ, Շուշի… և ավերակները շշնջում են…

Դավիթ Բլեյանն արթնացավ ինքնուրույն՝ ժամը 8-ին. ես ավարտել եմ իմ օրագիրը, Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի մեր սենյակում եմ, իմ ընկեր դարձած Հակոբ Հովհաննիսյանի ստեղծած նկարչական միջավայրում… — Ես ուզում եմ ինքնուրույն հագնվեմ,