Տաթև Հարությունյանն իմ ուշադրության, օրվա իմ պատումի կենտրոնում է երկու պատճառով. նախ, որ դիմել է մրցութային-ներառող համակարգով կրթահամալիրի հեղինակային մանկավարժությամբ զբաղվողների հավաքանու լիիրավ անդամ դառնալու: Եվ, իհարկե,Գեղարվեստի կրտսեր դպրոցի 1-ին դասարանցիների կրթական ծրագիրն է յուրացնում-կարևորում-զարգացնում դպրոց-պարտեզ սկզբունքորեն նոր որակի միջավայրում: Այս տեսանյութն ինքնին սիրելի է իր կոկիկությամբ, խնամքով պատրաստվածությամբ, կոնկրետությամբ: Կրթահամալիրային փոխազդեցությունների այս շղթան` կրթահամալիր-փորձարարական-հետազոտական միավորում, դպրոց-պարտեզ, պարտեզից դպրոց սահուն անցումն ապահովող կրթական ծրագիր՝ հատուկ կազմակերպված իր միջավայրով, ապահովում է հեղինակային մանկավարժության մշակման, կազմակերպման, փոխանցման բաց համակարգ, այնպիսին, որ ապահովի ինչպես 5-6 տարեկան սովորողի՝ իր առանձնահատկություններին, զարգացման մակարդակին համապատասխան մուտքը, այնպես էլ այդ երեխայի նոր ուսուցչի՝ Տաթև Հարությունյանի ընտրության-մասնակցության-ներառման բնական ճանապարհ:

Մեր կրթական միջավայրը ծրագրված բաց է: Թարմ օրինակներով խոսեմ: Բարձրագույն մանկավարժական մասնագիտական կրթություն ստացողների համար, խնդրեմ, փետրվարի 17-ից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների 12 հոգիանոց հերթական խումբը փորձառությունը կսկսի կրթահամալիրի Դպրոց-պարտեզում: Փետրվարի 28-ից մարտի 3-ը Թբիլիսիի նախադպրոցական հաստատությունների դաստիարակների և տարրական դասարանների դասվարների 35 հոգիանոց խումբը, վրացական կողմի նախաձեռնությամբ, մեր մանկավարժական ծրագրով վերապատրաստումներ կանցնի կրթահամալիրի նախակրթարաններում, կրտսեր դպրոցներում: Օրերս կրթության և գիտության նախարարություն ներկայացրինք առաջարկ՝ Երևանի արվարձաններում և Հայաստանի քաղաքներում մեր կրթահամալիրում մշակված-փորձարկված ուսումնական հաստատության նոր տեսակ՝ դպրոց-պարտեզներ բացելու մասին: Մենք պատրաստ ենք տարիների մեր ամբարածով ներդրում կատարել ամենափոքր հայաստանցիների համար, որ ավելի գրավիչ-զարգացնող իրականություն ունենան:

Մենք` մեր ունեցվածքով, մեր ողջ կրթահամալիրով-ունեցածով յուրաքանչյուր հայաստանցունն ենք: Տեսեք, այս օրերին որքան սիրով-կոնկրետ, մեր նախաձեռնությամբ, առանց ցուցադրվելու, տասնյակ դպրոցների գրադարաններ ստացան պիտանի ուսումնական գեղարվեստական գրականություն: Շնորհակալական նամակ-զանգերը մեր գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանի ու ընկերների, այդ թվում` գրադարանին օգնող տասնյակ սովորողների, հանրային արժեք ունեցող ձեռքբերում է:

Ինձ հարցնում են՝ չի նեղո՞ւմ, ո՞նց է, որ մեր իրականության այս քաոսի մեջ ոչ միայն չեմ ընդհատում իմ մանկավարժական պատումը ամենօրյա, այլև ավելի խանդավառ եմ կրթական-հանրային գործունեությամբ: Լավ է, որ չեք հանդիմանում: Երեկ ես մասնակցեցի Գեղարվեստի ավագ դպրոցի ծնողների և սովորողների հավաքին: Ամենավերջում իմ առաջարկով ծնողների և ուսուցիչների դիմաց պատի երկայնքով շարվեցին հավաքին ներկա մի քանի տասնյակ գեղարվեստցիները: Տեսարան… հմայիչ, թարմ, կենսուրախ, պարզ-ճաշակով-ազատ հագնված: Ահա իմ, մեր պարգևը, մեր վարձքը, որ ամեն օր ստանում ենք, կարող ենք ստանալ լիուլի՝ այսքան երեխաների, այսքան հետաքրքիր գրավիչ անհատների վայելքը… Մանկավարժի համար իմը, քոնը ո՞րն է, սրանցից յուրաքանչյուրն իմն է՝ իր բերած վայելքով, նրան օգտակար լինելու, միասին մեր աշխարհն այլ դարձնելու, նոր աշխարհ ստեղծելու ծով հնարավորությամբ: Շնորհակալ եմ, որ միասին ենք:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թշնամիներից ազատվելու ճանապարհը՝ փաթեթով…

Ջեկ Ման կամ Մա Յուն՝ «Alibaba Group» ընկերության հիմնադիրը Չինաստանի ամենահարուստ մարդն է… Երաժիշտների ընտանիքում ծնված, անգլերենի ուսուցիչ և պետական ծառայող աշխատած այս մարդը, ի վերջո, ստեղծեց «Alibaba»-ի պես հսկա՝

Այսպիսի ուրբաթներն են, որ գալիս ու գիր են դառնում, ցուցանակի պես…

Այդպես է եղել միշտ իմ ռեժիմում, այդպես է եղել մեր տոնացույցով սեբաստացիական, այդպես է ավանդույթի ուժով՝ ուրբաթ օրերը ամենալեցունն են գործերով, ամենախիտը ժամանակացույցով։ Հատկապես՝ անցնող 2014-2015 ուսումնական տարում։ Ասում եմ՝

Շարքով, առնական, կիրթ, խոստումնալից, ինչպես մեր մեկնարկին…

Երբ համակարգը բաց է, աշխատողի՝ սիրելի Գայանե Առաքելյանի, Նարինե Պետրոսյանի, թե Անահիտ Բեկյանի ազատման, աշխատողի՝ Աղասի Մարգարյանի, Բաբկեն Փաշինյանի, թե Սամսոն Բուլղադարյանի… աշխատանքի ընդունման ողջ ընթացքը՝ թափանցիկ, բաց, իրավական-հիմնավորված, թե՛ ազատվող-ընդունվողի, թե՛