Դավթի մայրիկը՝ Արմինեն, շատ գոհ է իր օրից. ընկեր Կարինեն ու ընկեր Մելինեն, երևում է, հիմնավոր գովել են մեր տղուկ Դավթին, շեշտել նրա դաստիարակվածությունը, վայելուչ պահվածքը՝ թե՛ դաստիարակների ու թե՛ ընկերների նկատմամբ… Բերանացի գիտի խմբում կարդացվող «Շունն ու կատուն», բայց ուշադիր լսում է ընկերներին, կարծես առաջին անգամ է հանդիպում… Ինքնուրույն քնում է, ուտում, խաղում, չի կռվում, զիջում է, օգնում դաստիարակներին… Այսքա՜ն դրական բան՝ երեք տարեկան մի տղայի մեջ, շատ չեղա՞վ…

Երևում է՝ Դավիթը իր վերջին շրջանի ընտանեկան ագրեսիայով լուրջ մտահոգել էր մայրիկին… Դավիթն այս ամենին հումորով է վերաբերվում. ինձ թեյ է հյուրասիրում, չի սիրում պարտեզից վերադառնալիս մաքուր շորերը փոխել, ճաշի սեղան է նստում «ստիլյագի» պես. ուտում է պատառաքաղով-գդալով ինքնուրույն, կաթիլ անգամ չի թափում… Ինձ դիմում է հնարավոր-անհնարին բոլոր անվանաձևերով… Հետո էլ թե՝
— Նեղանո՞ւմ ես, հայրիկ, որ պապիկ-բիձիկ-նինիկ-ղաղա եմ ասում…

Մայրն ուզում է ռադիո «Սեբաստացիի» համար հեղինակային մի նյութ ձայնագրել… Դավիթը թե.
— Սեբաստացին ապուշ է ու կուկուշ… ագռավները գլխին են նստում, այնքան սպիտակ է…

Դավիթ Բլեյանն արթնացել է ժամը 06-ին.
— Հայրիկ, ես ուզում եմ «Առավոտ լուսոն» լսեմ…

Իհարկե։ Ինչպես առավոտյան ամենօրյա լող-ցնցուղը, մենք երեսուն րոպե երգում ենք միասին մեր ձայնադարանը։ Ընդհատում էր առաջացել, որ լցվել էր… ինչո՞վ են լցվում ընդհատումները. ես ասում եմ՝ «երաժշտական կոկա-կոլայով», որի օգուտը, միևնույն է, կասկածելի է մնում… Ճաշակը աշխարհ է, որտեղ կամ որով ապրում են, ճաշակը մեկն է ու մի անգամ կարող է ընտրվել. ձևն է, որ խաղ է ու բազմազան, ձևն է, որ կարող է ընտրվել և ընտրվում է, ինչպես մենք Դավթի հետ անում ենք…

Արմինեն երբ միացնում է mskh.am-ը, Դավիթը մոտենում է.
— Պապայի դա՞սն ես կարդում, մայրիկ…

Այսպես էի զայրացել, երբ Արմինեի ու Դավթի գործիքով, ինձնից թաքուն, գայլն ու նապաստակը պատուհանից մտել էին տուն.
— Ձեռք ձեռքի տված դուրս եկեք, գնացեք սարերը, գայլերի հետևից…
Ու լսվում է, իսկապես, ոռնոցը գայլերի…

Իսկ խոհանոցում թաքուն մայրիկին հարցնում է.
— Հայրիկը ուրախացե՞լ է, որ ես տուպոյ մուլտերը չեմ նայում։
— Մայրիկ, մի՛ վախեցի, հայրիկը մեզ դուրս չի անի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գնում եմ պարտեզ՝ ընկերներիս… շաշացնեմ

Ահա այսպիսի ծրագրով է մեր առյուծ տղան փետրվարին պարտեզ գնում. Արմինե մայրիկն անհանգստացած է, ես՝ ոգևորված… Գլխավորն այն հավեսն է, դրական ձգտումը դեպի ընկերները, դաստիարակները… Օրեր առաջ չորս-հինգ տարեկանների ծնողների

Ֆլամինգո հնդկահավի ու անսարք ծորակի մասին

— Ինձ ասեք Դավիթ հնդկահավ, էնքա՜ն վատ բառեր եմ ասել, որ հնդկահավ եմ դարձել… — Ես մայրիկի հնդկահավն եմ, իսկ քույրիկի՝ ֆլամինգոն… Հա, իսկական ֆլամինգո-հնդկահավ, որ արագ հավաքում է մայրիկից

Դավիթը իր օրը, պաղ ջրում լողալը, նվիրեց Գևորգ հոպարին

Դավիթը իր օրը, պաղ ջրում լողալը, նվիրեց Գևորգ հոպարին… — Դավիթ,- հարցնում եմ,- այս պաղ ջրով ավազանում կլողա՞ս… Ջուրը նոր-նոր լցվում է… Մոտենում է լողազգեստով, պոկվում արդեն արևից տաքացած ավազանում