Գիտեք, փետրվարի 16-20-ը Կրթության պետական տեսչության ստուգումների շրջանին, մեր ուսուցիչների ու դպրոցների ղեկավարների տրամադրություններին տարբեր ձևով իմ օրագրում անդրադարձել եմ: Բնական է: Առարկություն-պարզաբանումները, որ, որպես աշխատանք, հարկադրված ես անելու, ժամանակ ու ջանք սպառելու, անհաղորդությունից նյարդայնանալու՝ ասելիքի տեղ էին թողնում: Չասվածը կոկորդում մնացած խնձորի կլեպի պես մաքրվել է պահանջում: Շնորհակալ եմ «Առականուն», նրա հիմնադիր խմբագիր Տիգրան Աբրահամյանին՝ այս առակի համար: Կարդացեք ամբողջությամբ, հո չե՞մ մեկնաբանի

Օրեր առաջ, երբ «Կարդում ենք Տերյան» նախագծի շրջանակում հանկարծ հիշեցի Ռաֆայել Իշխանյանին, հետո Մարիամ Խաչատրյանի հետ «Մայրենիի օրվա» հանդիպմանը հանկարծ հիշեցի Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը», որ ես ու Կտրիճ Սարդարյանը տեղադրեցինք 1990-ին լույս տեսած «Որն է մեր ճանապարհը» ժողովածուում (էյ գիտի, հա՜), ես ի՞նչ գիտեի (գիտեի՞, ասում եք), որ օրեր հետո սեբաստացի 9-րդ դասարանցի Ալբերտ Մինասյանի վերլուծությունն եմ կարդալու. «Ես ուզում եմ տեսնել այսօրվա հերոսին, ով կարողանում է հաղթել ինքն իրեն, հաղթել ընդհանուր ընկճվածությունը, ուզում եմ տեսնել, թե ինչպես է աշխատող մարդը ոտքի կանգնում, ինչպես է մարդը փոխվում՝ փոխելով իր շրջապատը: Ուզում եմ տեսնել ստեղծագործ մտքի սխրանքը, մարդկային վեհագույն արժեքների հաղթանակը, արդարության ու ճշմարտության պայքարը և կառուցողական ինքնաքննադատությունը, որը կդադարեցնի մեր մեջ փտած բողոքողների աճը»: Սա այն Ալբերտ Մինասյանն է, ում մասին ես ձեզ պատմել եմ: Թվում է, թե ի՞նչ կա զարմանալու: Կա: Երեկ ինձ մոտեցավ Տիգրան Պարսիլյանն ու ասաց, որ գտել է սեբաստացի հաքերին… Հիմա ժամանակն է՝ հրապարակեմ (գաղտնազերծեմ) այս պատմությունը: 2015-ի փետրվարի 9-ին, հիշեցնեմ, կրթահամալիրի սրբոց խորանը ենթարկվեց հաքերային հարձակման: Խառնվել էինք իրար… Ստացա այսպիսի նամակ. «Ես իրականում չէի ուզում մեծ վնաս պատճառել, ուզում էի մեծ դաս տալ նրանց, ովքեր լավ չեն հետևում այս կայքին: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և հիասթափված եմ մարդկանցից, ովքեր պատասխանատու են կայքի համար: Իսկ կայքում որոշ բաներ ջնջվելու մեջ ես չեմ մեղավոր, այլ կայքի պատասխանատուները: Ես կոտրեցի մեր կայքը, չնայած ես սովորում եմ հենց այստեղ: Սիրով՝ ձեր անոնիմուս»: Մեր mskh-ի ֆենոմենը սա է, այն ստեղծում է յուրաքանչյուր սեբաստացի՝ որպես բաց հասարակություն, և որպես այդպիսին՝ զարգանում է միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր անդամ՝ անկախ տարիքից ու դիրքից, դառնում է բաց սոցիումի, նրա մեդիամիջավայրի պաշտպանը և նույնչափ պատասխանատու է դրա պահպանության և զարգացման համար, ինչքան կրթահամալիրի տնօրենը, կայքի պատասխանատուները։ Մենք պատրաստ ենք քննարկման։ Նման պատմություն եղել է նաև տարիներ առաջ մեր սիրելի Գառնիկ Արզումանյանի հետ, հիմա՝ սեբաստացի շրջանավարտ… Հիշում ե՞ք՝ մի շրջան ի՜նչ ակտիվ էր կենտրոնում, կուռքն էր մեր պատանիների… Այնքան ուզում եմ, որ Գառնիկը հիմա նամակ գրի, պատմի՝ անցած-գնացածի, իր այսօրվա, իր կյանքի մասին:

Հիմա էլ՝ «Շրխկան-դաշնամուր», դաշնամուրը որպես մանկական համույթով ստեղծվող-կառուցվող կոմպոզիցիոն կառույց: Համատեղ գործ: Հրաշալի է. Մարինե Մկրտչյան, քանի անգամ լսեցի Դավթի հետ:

Ամենատարբեր-բազմազան-համապարփակ տեխնոլոգիական ստուգատեսը, տեսեք, նաև ամենաթափանց է, ու ոնց է գարնան նման կենդանացնում կրթահամալիրը, նոր բնություն հաղորդում… Իսկ ստուգատեսի պաշտոնական մեկնարկը դեռ տրված չէ: Անի Հովհաննիսյանի դեմն անհնար է առնել, չի կարելի «չէ» ասել Անիի մտահղացումներին, անիմաստ մի´ վատնեք ձեր էներգիան… Գործակցեք յուրաքանչյուր դպրոցում՝ կրտսերում թե Միջինում, Անի տեխնոլոգի հետ. 2-4 տարի հոգատար մայրիկություն անցկացրած, մեզ Լալիկ ու Վաչե խնամած-պարգևած Անին այնքա՜ն մտահղացում ունի ամբարած, որ շռնդալից բաժանում է, ստացեք: Մենք ստուգատեսի արդյունքում կունենանք, պիտի ունենանք, չենք կարող չունենալ ռոդարիական տիկնիկային-խաղարկային թատրոն-ծես-կյանքը՝ բոլոր տարիքների սեբաստացիների համար՝ տանը թե դպրոցում, անիվների վրա, բակում… Անիմացիոն թե կենդանի, ծիսական թե ստվարաթղթե, խամաճիկների թե սովորական տիկնիկների՝ ընտրության հարց է, օրվա, եղանակի, հավեսի, տեղի… Գլխավորը՝ խաղալով, հավեսով, թափով, ինքնաբուխ, անմիջական, ստեղծական… Ռոդարիական՝ ասել է թե՝ ստեղծագործելն առաջին տեղում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ծիրանի պաշտամունք ունեմ, և մեր Բանգլադեշի հանրապետության դրոշը պատկերացնում եմ ծիրանի նման, ծիրանագույն

Ես, գիտեք, ծիրանի պաշտամունք ունեմ, և մեր Բանգլադեշի հանրապետության դրոշը պատկերացնում եմ Դավիթի դիզայնով՝ ծիրանի նման, ծիրանագույն: Դավիթն էլ է ծիրանի նման, ծիրանագույն թվում ինձ… Խրախուսենք, սովորեցնենք մեր երեխաներին հունիսին, հուլիսին առավոտ,

Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք…

Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ

Կիրակի՝ առցանց ուսուցման շաբաթների միջև

«Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը». Ռուսաստանը հայտնվել է պարտված, դաունշիֆթեր երկրների շարքում… Սա ասում է մի մարդ՝ Գերման Գրեֆը, Մոսկվայում ընթացող գայդարյան ֆորումի ժամանակ, ռուսական сбербанк-ի ղեկավարը, ՌԴ տնտեսական զարգացման և