Այս որոշման մասին մենք երեկ հայտնեցինք Շուշանին, ով դեմ չէր Վիեննայի մոտի անտառները տրամադրել Դավթի ընկեր հերոսներին. տեսնենք, մեկ էլ տեսար` ամանորյա տոներն անցկացնեն Ավստրիայում:

Մենք սկայպով ծանոթացանք Շուշանի կացարանում ապրողԹերեզա անունով հայուհու՝ Շուշանի կոնսերվատորիայում սովորող օպերային երգչուհու հետ, ում հետ Շուշանը պարապում է, ընկերություն անում: Ահա նրանք, Դավթի լուրերը լսելուց և գազան ներկայացումները վայելելուց հետո, շտապեցին լողավազան՝ երգելու… Հա՜, Շուշանը սկսել է իր անդրանիկ մասնավոր պարապմունքները տալ: Լավ է, որ Շուշանը հետևողական է աշխատելու իր որոշման մեջ: Ինքնուրույնությունը ենթադրում է նաև տնտեսական ինքնուրույնություն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այո, նաև ես ունեմ աջակցության կարիք

Խցանումներ, գիտեք, չեմ տանում՝ փախչելու աստիճան. ո՞ւր փախչես, ո՞նց, եթե հնար կա, ուրեմն դեռ այն խցանումը չէ: Խցանում է, երբ անշարժ ես ու հանձնված հոսքին մեքենաների, երբ կորցրել ես ընթացքի

Երբ կարոտում ես գուրգուրելու չափ

Հենց այդպես, գուրգուրելու չափ կարոտել էի հեծանիվս մեղրաձորյան երեք օրում: Հեծանիվս, գիտեք, երկտեղանի է, Արմինեն այդպես էլ հեծանիվին մոտ չեկավ, չնայած իր հեծանիվն եկել հասել է Մեղրաձոր ու արշավախմբային ճամբարի

Օ՜յ, այ քեզ գաղափարական նաղդող

Այսօրն իմ նորից սկսվում է առտու ժամը 5.00-ին. օրվա իմ գիրը՝ իր կարգով… Օրագիրն իր կարգով չգիտեմ՝ ինչպես է փոխել հավատարիմ ընթերցողի օրը, ինչպես տեղավորվել նրա բազմազբաղ առօրյայում, անգամ, չգիտեմ