Դավիթ Բլեյանի հետ պայմանավորվել ենք. մեկ շաբաթով Մաշային ուղարկում ենք իր տատիկի մոտ, հեռավոր մի գյուղ, նրա արջին՝ հեռավոր անտառներ, թող առանց բռնության, առանց արհեստական կենցաղի ապրի ազատ, իր ընկեր արջերի հետ, լեն ու բոլ, բնական: Գայլը քաշվում է սարեր, թող ոռնա՝ իր ու մեզ համար, որս անի մյուս գայլերի պես, բայց սարերից:
— Հայրի՜կ, մենք իր ոռնոցի ձայնը կլսե՞նք:

Նապաստակի հարցն էր մի քիչ դժվար, որ անվտանգ լինի, մոտակա անտառի բացատում… Դավիթն ու ես սկսում ենք նոր հեքիաթներ կարդալ-ներկայացնել, ավելի շատ ման գալ, նկարել, ծեփել ու սենյակը կարգի բերել: Դեկտեմբերի 12-ին երեք տարեկան դարձող Դավիթ Բլեյանը պատրաստվի պիտի: Այս շաբաթը անցնի` բոլոր տարիքի սեբաստացիների Տոնը, ու կպչենք՝ Դավթի ղեկավարությամբ, մեր ավանդական ծեսին…

Այս որոշման մասին մենք երեկ հայտնեցինք Շուշանին, ով դեմ չէր Վիեննայի մոտի անտառները տրամադրել Դավթի ընկեր հերոսներին. տեսնենք, մեկ էլ տեսար` ամանորյա տոներն անցկացնեն Ավստրիայում:

Մենք սկայպով ծանոթացանք Շուշանի կացարանում ապրողԹերեզա անունով հայուհու՝ Շուշանի կոնսերվատորիայում սովորող օպերային երգչուհու հետ, ում հետ Շուշանը պարապում է, ընկերություն անում: Ահա նրանք, Դավթի լուրերը լսելուց և գազան ներկայացումները վայելելուց հետո, շտապեցին լողավազան՝ երգելու…

Դավիթը, ահա, ինձ հարազատ թփթփոցով մոտեցավ գրասեղանին. կիրակնօրյա գիրն ու ռեժիմը ունեն իրենց յուրահատկությունները…
— Ուզում եմ զուգարան գնամ, հետո լողանամ…Կօգնե՞ս, հայրիկ, ինձ:
— Իհարկե՛:

Դավիթը սկսում է լողանալ իր նախաձեռնությամբ. սա իմ երկու տարվա ջանքերի լավ ցուցանիշ չէ՞, Գևորգ Հակոբյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թող 2016-ը Դավթի նման մի տղա պարգևի Տաթևին

Դավիթ Բլեյանը վերջապես սառը ջուրը մտավ՝ Հիմնական դպրոցի լողափի երկու ավազաններից մեկը… Կեսօրին մոտ մեր հերոսին, որ առավոտյան ցանցի մեջ դասավորում էր լողի անհատական պարագաներ՝ բարեխիղճ կատարելով դաստիարակ Կարինե Խառատյանի

Սահմանափակ նյութական ռեսուրսներով անսահմանափակ իրագործումների մանկավարժությունը մեր

Զարուհի Առաքելյանի՝ ամենահաս ու ամենա՝ իմ օգնական Զառայի տեղեկությունը Բութանի թագավորության մասին տպավորվել-չի անցնում, ինձ բաց չի թողնում՝ առանց համարժեք մի գործողության… Չբռնե՞նք ու մի ծառատունկ-ֆլեշմոբ անցկացնենք Հարավարևմտյան թագավորությունում (ՀԱԹ)՝

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո