Ամենասպասվածը, իհարկե, սեբաստացիկների՝ ֆիզարձակուրդում գտնվող մեր գործընկերների ատամհատիկի փուլի երեխաների ողջույններն են տոնական: Տիկին Աիդան ներկա-բացական վերածել է ողջույնի… Դեկտեմբերի 12-ի մեր հանդիպումն ավանդական-ծիսական Դավիթ Բլեյանն այս տարի կկազմակերպի մեծի պես, այնպես, որ հավաք-ծեսի կենտրոնում լինեն մինչև 2 տարեկան սեբաստացիները: Իսկ Դավիթն ու իր դասընկերները (2011 թ. ծնված սեբաստացիկներ) թող նույն օրը պարտեզում հանդիպեն, ուրախանան, նրանց մայրիկներն էլ թող ծնողական ժողովի պես մի բան անեն. ի՞նչ մնաց հինգ տարեկան դառնալուն. մսուրային տարիքին էլ բոլորը, ահա, հրաժեշտ են տալիս ու վճռական դառնում չորս տարեկաններ:

Ահա և Հռոմի պապի ողջույնի ելույթը այս առիթով հավատացյալ Եվրոպային, աշխարհին… Պատեր քանդելու և կամուրջներ կառուցելու ժամանակն է… Իմ այսօրվա՝ 143-րդ գրի պատշաճ վերնագիրը… Ես ուրախ եմ, որ 25-30 տարի, որպես հասարակական-քաղաքական գործիչ, զբաղվել եմ հենց պատերը քանդելով՝ ֆիզիկական և ոչ ֆիզիկական, որ բաժանում են մարդկանց… Իմ մասնագիտությունը՝ պատեր քանդելու և կամուրջներ կառուցելու ճարտարապետ-շինարար… Եվ տեսեք, անհաղորդության և մեկուսացման  հայաստանյան մեր ժամանակներում, բոլոր տարիների սեբաստացիներ, որտեղ էլ որ լինեք, դուք կոչված եք նույն գործն անելու՝ քանդել անհաղորդության և բաժանության պատեր՝ նետելով հաղորդակցության և միասնության կամուրջներ…

Ինչո՞ւ են մեզ մոտ թխելով բարևում: Իմ սիրելի Հրանտ ու Հրաչյա 3.1-ից, շատ ուզում եմ, որ սեբաստացիներն իրենց ողջագուրման (բարևի) յուրահատուկ ձևն ունենան… Մեծերից (փողոցից) ընդօրինակվող պաչ-պռոշտը՝ ընդգծված ձեռքսեղմումով, ինձ վանում է, խորշում եմ մի ուրիշ տեսակ… Ափը ափին, միաժամանակ, թե հերթով… Ե՛վ ձեռքսեղմում է, և՛ իրար աչքերի մեջ նայելու, իրար վստահելու հնարավորություն… Դուք պիտի ասեք. ես իմ դիրքն օգտագործել, օգտագործում եմ ողջույնի «թխոց-բարևը» (ես ասում եմ՝ ափը ափին) շրջանառելու համար: Փորձեք նկարել ֆոտոշարք Հռիփսիմեի հետ, խաղացեք-ներկայացրեք, մեր Տոնի այս օրերին կարելի է հանրաքվեի նման մի բան կազմակերպել. Սյուզի Մարգարյան ջան, ես շատ կուզեմ, որ բացի աղոթքից, այլ նշանակություն ևս իմ գիրն ունենա… Չնայած աղոթքից դեն, ու աղոթքից բացի, ի՞նչ է լինում…

Ինչու՞ մեզ մոտ լողավազան կա: 2014-15 ուստարում չափելու, գրանցելու ենք բոլոր հինգ տարեկանների և չորրորդ դասարանցիների լողալու կարողությունները՝ որպես ուսումնական… Ցանկացած տարիքի սեբաստացին, հարկ է, որ ոչ միայն լողա, այլև, հարկ եղած պահի որպես փրկարար աշխատի: Ես նորից պատրաստվում եմ մոտիկից զբաղվելու մեր ուսումնական լողավազանով և լողուսուցումով… Ամառային բանգլադեշյան մեր լողափերը, Հրաչ, Վահագն, ընդարձակելու ենք. «Սեբաստիա» մարզադաշտը մինչև 2015-ի հունիսի 1-ը պիտի ունենա իր բացօթյա մոբիլ պատանեկան իսկական բաց լողավազանը… Առնոլդ Բլեյանն այս խնդրի լուծմանը պիտի ներգրավի մեզնից յուրաքանչյուրին. այդպես կառուցվեց նաև ձեր Դպրոց-պարտեզի ծածկած լողավազանը…

Տիար Բլեյան, ինչո՞ւ մենք չունենք մեզ մոտ Մխիթար Սեբաստացու արձան: Վահե և Միքայել ջան, այս օրերին նորամուտ կլինի և՛ Դպրոց-պարտեզում, և՛ Արհեստագործականում, և՛ Նոր դպրոցում, և՛ Հիմնականում… Մխիթար Սեբաստացին իր իմաստուն-խաղաղ ներկայությունը կունենա մեր բոլոր յոթ ուսումնական շենքերում… Քիչ մնաց, պատրաստվենք…

Ես ասում եմ՝ Լուսինեի, Ասյայի, Վահագնի «Ինչու ենք մենք համակարգչով դասերն անում» հարցը ստուգատեսային դարձնենք տոներից հետո. Սուսան Մարկոսյան և դպրոցի ղեկավարներ, սեբաստացի սովորողներ և ուսուցիչներ, ինչպե՞ս ենք մենք մեր ուսումնական պարապմունքներն անում՝ թվային, անհատական միջոցների գործածմամբ: Ինչպե՞ս է օգնում անհատական համակարգիչը լրացուցիչ կրթության (տնային պարապմունքներն անելիս) ժամանակ. ինչպե՞ս է այն փոխում պարապմունքների դպրոցական կազմակերպումը… Դուք պիտի զգացնել տաք դրանց առավելությունները… Ոչ մի արհեստականություն, ոչ մի ցուցամոլություն-ձևականություն, բայց անհատական-խմբային-դասարանական պարապմունքների կազմակերպումը, տանը թե դպրոցում, պիտի ներկայացվի, փոխանցվի, յուրացվի, ինչ չի լուծված, լուծվի, քննարկվի, շտկվի, ինչը խանգարում է, վերացվի: Մենք ունենք մեր կյանքը տանը թե դպրոցում փոխելու բացառիկ շնորհ, չենք կարող մեր ողջ կարողությամբ այս շնորհը չշատացնել…

Տոնի հնարավորությունները սպառենք, Տոնը, որպես խթան, յուրաքանչյուրս լիուլի օգտագործենք, ինչպես դա անում են Միջին դպրոցի Ադելն ու Մարգարիտը՝ իրենց անհատական ցուցադրություններով  (անդրանիկը՝ Մայր դպրոցում), այսօր մեկնարկող գրքի տոնը… Մարի Գաբանյանն անսպառ է՝   ակումբ-ընթերցարան, այն էլ՝ ինչպիսի՜, վարպետության դասեր, նոր գրքի վաճառք… Ես անհամբեր եմ բոլոր դպրոցներում միաժամանակ սկսվող, մշտական դարձող ցուցադրություն-վաճառքների այսօրվա մեկնարկով…Զարինե Պապոյանի 3-4-րդ և 5-6-րդ դասարանցիներիմաթեմատիկական մրցաշարով, հաշվեցի՝ 37 խումբ (թիմ), 148 սովորող մասնակցության հայտ է ներկայացրել… Կկարողանա, իհարկե, Զարինեն, դասվարների, մաթեմատիկայի ուսուցիչների, տիար Գևորգ Հակոբյանի, Նառա Նիկողոսյանի աջակցությամբ՝ քաղաքային երևույթ դարձնել մրցաշարը, այնպես, որ Ավստրալիայի բոլոր կենգուրուները ողջունեն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդու ապրելու իրավունքի ապահովումը Մուհամեդին ու Քրիստոսի՞ն…

Ամենաանտեղին պատմական իրադարձությունների զուգահեռներն են… Այս օրերին Եվրոնյուզի, աշխարհի շատ ԶԼՄ-ների կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Օլանդն է՝ Փարիզի արտակարգ դրության ինչ-ինչ տարեթվերով, Քյոլնի ոստիկանապետի պաշտոնակատարը՝ ինչ-ինչ պաշտոնական արձագանքներով… Սրանցից միայն մի

«Հրապարակ» օրաթերթն այսօր էլ կարդում եմ

Ու ես հիշում եմ Մարիա Մոնթեսորիի «Ինքնուսուցումն ու ինքնադաստիարակությունը կրտսեր դպրոցում»՝ «Ուշադրություն» բաժինը… Արդեն կուրծք ուտելու շրջանում սկսվում է երեխայի ատամների ծլումը: Այդպես էլ թռչնի ձագը թռչելուն թռչելով չի պատրաստվում, այլ բնում

Կրթահամալիրի տոնը

Կրթահամալիրի տնօրենը 2014-ին ունի 24 օրվա վճարովի արձակուրդ, որի մի մասը օգտագործում է հիմա. բա էլ ե՞րբ։ Արձակուրդի օրերին ես կարողացա ընտանիքով 3 օրով լինել Արցախում. պատմել եմ: Նախատեսել եմ արձակուրդիս մնացած