Ուղիղ ժամը վեցին հայտով-նախագծով Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցուց շարժվեց Արցախ աշխարհ, կրթահամալիրի Արևելյան դպրոցի արշավախումբը՝ Նառա աղջիկ ղեկավարի ղեկավարությամբ․ իմ ժամացույցով ստուգում եմ։ Է՜յ գիտի, հա՜․․․ հեծանիվս ներքևում է։ Այլ ժամանակ 20-25 րոպեում թառլան ձիավարգով հասել, ճանապարհել էի։ Խելամիտ ծրագիր եք կազմել, հալալ լինի եռատոնը երեք օրվա։ Նառան մեր ձիու վրա է․ հունիսյան ուսումնական օրացույցում Արևելյան դպրոց-պարտեզի գալա-համերգի-ցուցադրության-ներկայացման առաջարկը, իհարկե, դրա վկայությունն է։ Մայիսյան ստեղծագործական հավաքի պատրաստության այս օրերին շատ կարևոր է, որ հեղինակային կրթական ծրագրի յուրաքանչյուր հեղինակ ձիու վրա լինի՝ իր բարձունքում, իր ողջ շնորհքով, ինքնավստահությամբ։ Մեկ ուսումնական տարվա արդար-հալալ աշխատանքի հանրայնացումը յուրաքանչյուրիս աշխատանքի կարևոր բաժինն է, իսկ աշխատանքը հարկ է կատարել բարեխիղճ։ Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա… Ինչո՞վ սա «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի երևանյան հայտ չէ. իսկ արտագնան այս անգամ չանե՞նք հունիսի վերջին Ջավախքում, մեր վրաց գործընկերների, մեր հայրենակիցների մասնակցությամբ։

Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարականները Ստեփանավանում են:
Լուսանկարները` Սոնա Փափազյանի:

Հարգելի Տիար Բլեյան, Ավետիսյանների ընտանիքը կրթահամալիրին դաշնամուր է նվիրում: Գործիքը լավ վիճակում է, գտնվում է Բանգլադեշում: Կարծում եմ՝ Հարավային դպրոցին լավ գործիք պետք է:
Հարգանքով՝ Սվետա Ճաղարյան

Նվեր դաշնամուրը, նվեր առաքումով հայտնվելով կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում, թվով որերո՞րդն եղավ  կրթահամալիրում. ո՞վ Հայաստանում-աշխարհում մեզանից շատ դաշնամուր ունի… Չի ունենա, չլինելու բան է, չենք թողնի։ Վերջին տարիներին շատ ընտանիքներ են առաջարկում-նվիրում խորհրդային շրջանում բնակարանի պարտադիր ատրիբուտ համարվող դաշնամուր․․․ սարքին վիճակում։ Հերթական անգամ շնորհակալ եմ։ Այսպիսով՝ գործիքի խնդիր չկա։ Հանրակրթական դպրոցները, պարտեզները Հայաստանով մեկ կկարողանա՞ն այս առաջարկի վրա երաժշտական նոր հանրակրթություն կառուցել, այնպիսին, որ ամեն երեխայի ներառի ու ճաշակ զարգացնի։ Առանց երաժշտական պատշաճ կրթության՝ դաստիարակի, դասվարի կազմակերպչի, առանց հանրակրթական ծրագրերում երաժշտության կարևորության՝ ինչի՞ և ինչպիսի՞ փոփոխություն լինի։ Մեր հեղինակած փորձը, որ սեբաստացիական հունիսին որպես բաց-ներկայանալի ստուգատես կմատուցենք, կարո՞ղ է երաժշտասեր հասարակության ուշադրությանն արժանանալ։ Կորսված-օտարվածը երաժշտությամբ ետ կբերենք, նաև իհարկ,ե մեր կապը մայր գետ Զանգվի հետ։

Միջին դպրոցի արշավականներն Արցախ աշխարհում են:
Լուսանկարները` Լուսինե Բուշի:

Ոռոգման շրջանին ոռոգման ցանցի, ոռոգման կազմեկերպման պատրաստ լինելու մասին ակտ-հաղորդումների իմ փոստում չեմ կարող չկարդալ դպրոց առ դպրոց։ Ամեն ինչ ասել եմ երեկ, մեր Հարթակում, մեր խորհրդակցության ժամանակ․․․ ամենն արվե՞լ է։

Միրաբոյի կամրջի տակով հոսում է Սենան,
Եվ մեր սերերը,
Բայց պե՞տք է արդյոք, որ մենք այն հիշենք։
Գալիս է գիշերը՝ հնչում է ժամը,
Օրերը անցնում են՝ ես դեռ կամ։

«Գետը քաղաքում» նախագծի շրջանակում Գիյոմ Ապոլիներ են թարգմանում մեր Ավագ դպրոցի ֆրանսախոսները․․․ Էս նախագծի մեջ այնքա՜ն մարդկայնացնող բան կա, և գեղեցիկ Զանգվի հետ մեր քաղաքային կապի մեջ՝ այնքա՜ն բուժիչ բալասան․․․

Զանգվի նման քչքչալով՝ «քանդի, տապալի, փշրի, ավերի, տակ ու գլուխ, գլուխ ու տակ անի․ քարեքար, պատեպատ տա, հիմնահատակ բրիշակ անի․ կլանի ու նրանց միջի ըլնողներին, դրսի թաղածներին, գլխումը բուն դնողներին, տակումը քուն մտնողներին քշի՛, տանի՛, սրբի՛, ողողի՛, թիքա-թիքա, փարչա-փարչա անի ու մեր խեղճ աշխարհի, մեր ողորմելի ազգի աղի արտասուքը սրբի, էրված, խորովված սիրտը հովացնի, մեր հազար տարվան թունալից, անբժշկելի յարեն կտրի, վերջացնի, որ հազարների, բյորավորների ցավամաշ հոգին ուտում, կեղեքում, մաշում, տոչորում, սաղ-սաղ դալար ու զվարթ էս անգութ ազգին, անողորմ գազանին շատ տարի, շատ դար ղուրբան էր տալիս, վերջացնում․․․», տարածվի-շարժվի մեր հավեսի մանկավարժությունը, ա՜յ այսպես՝ մեր երաժշտության կենտրոնի Սվետայի և Մարինեի հետ․․․ Դասարանական երգչախմբերի ստուգատեսյան օրերի-համերգների համը բերանումս է, չի անցնում, չի անցնի մինչև «Հակաբացիլ Կոմիտաս»-ը մեր՝ Զանգվի ո՜ր ափին, ո՜ր հատվածում հավաքը․․․ Երգում ենք Կոմիտաս ու հանձնում ջրին, Զանգվի հունով, Զանգվի՝ նաև այսպիսով օրհնված ջրերով։

Արևելյան դպրոց-պարտեզի առաջին դասարանի` «Դասարանը տիկնիկային թատրոն-լաբորատորիա» ուսումնական նախագիծ:
Լուսանկարները` Հռիփսիմե Առաքելյանի:

Ռիմա Երեմյանը պատմում էր սեբաստացի 4-5-րդ դասարանցիների հերթական խմբի հետ սիրահար հայրենիի ճամփորդ Կարինե Պետրոսյանի առաջնորդությամբ, Քարաշամբ-Արայի գետ-Զանգվի խառնարանում երեխաների-ուսուցիչների բոբիկանալու, Զանգվի սուրբ ջրում ինքնաբուխ օծվելու մասին․․․ Ա՜յ քեզ լուծում՝ ուրախության, մաքրումի, խառնումի ճանապարհ։ Գևորգ Հակոբյանին պատմեցի օրվա վերջում, ու միասին հիշեցինք մեր Ալբերտ ընկերոջ՝ Արագածի  Հարավային գագաթ առաջին անգամ բարձրացողի մկրտության ծեսի մասին․․․ Քանի՜ սեբաստացի է անցել էս ծեսով, հաստատել մեր կապը քառագագաթ ալմաստ վահանի հետ, քանի՜սը արդեն կնքահոր իրավունք է ձեռք բերել․մեկը՝ ես ու քանի՜սը այս տարի Արագածով կմկրտվեն։ Ո՞նց չոգևորվես գեղեցիկ Զանգվով, սար ու ձոր կխչոր տված գետում նրա մեռոնով մեծ ու պստիկի զորություն ստանալով։

Սերն անցնում է, ինչպես այս հոսուն ջուրը.
Սերն անցնումէ,
Ի՜նչ դանդաղ է կյանքը,
Եվ ի՜նչ մոլեգին է հույսը։

Մոլեգին հույսի պատրաստումի, իրագործման, մտածումի, վճռի անհարժեշտ ուժի կուտակման իսկական եռատոն եմ ցանկանում բոլորիս։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1031

Explore More

Որ խաղաղված-արդար հնչի իմ խոսքը՝ որպես Տիարի…

Ուժեղ անձրևը՝ տեղատարափը, այդպես էլ չթողեց գիշերվա ժամը 4-ից իմ օրվա պատումը՝ բնական մի բան արդեն իմ կյանքում, սկսել… mskh.am-ը, հինգ տարեկանները հատկապես, նախակրթարանը սեբաստացիական՝ իր մարզական-հետաքրքիր-հմայիչ դաստիարակներով-միջավայրով, դպրոց-պարտեզները մեր

Միտքը չի՞ հասկանում, թե ինչ է եղել սրտին

Ծանոթացեք. Վրաստանի կրթության նոր նախարար Միխաիլ Չխենկելի… Գևորգ Հակոբյանի առաջարկած այս հոդվածն իսկական այլընտրանք է… Ես համաձայն եմ լրիվ. եթե մի պարբերությամբ՝ մաթեմատիկայի ծավալուն, բոլորիս հայտնի ու զզվեցրած հանրակրթական դասընթացը 1-5-րդ

Բաժանո՞ւմ… հարցնում եմ, թե՞ որպես մի նոր սկիզբ

Կրթահամալիրի տնօրենի հոմանիշը գործատուն է. ես աշխատանքի եմ ընդունում պայմանագրով, աշխատանքային պայմանագիր լուծում՝ աշխատանքից ազատում… Որքան էլ հեղինակային, որպես կրթական ծրագիր, Բլեյանի դպրոց, բայց սեբաստացիների օջախն օրենքով որոշված ու կանոնադրությամբ