Այնպես չէ, որ իմ կյանքում բլոգային անշարժություն է։ Հա՛, նույն ժամն է՝ երեքը գիշերվա, բայց կիտրոնաջրի կողքին փոխինձ է թարմ-գայթակղիչ, Դավիթ Բլեյան լուսնահարը, մի բոյի՜ն նայեք, քշել է, սպասել չի տալիս… Իսկ Արմինեն ինտերնետում նոր է ավարտել ֆրանսիական «Սիրո պատրանք» ֆիլմի դիտումը, ուզում է երևի, որ ես ֆիլմն այս, ինձ համար երևի ուսուցողական, նայեմ… Ինչո՞ւ միասին չդիտենք։

Մելինե Մարտիրոսյան զույգ քույրերից-աղջիկներից Մելինեն Թբիլիսիում է դեռ, նկարում է, լսում, գրում է. կգա, կպատմի իր օրվա գիրը: Մեր տանն այսօր Մարիամն է, ով իրեն զարդարող պատրաստակամությամբ կտրվեց իր պատրանքների՞ իրական աշխարհից ու օգնեց ինձ, որ ես ձայնեմ եթերում «Կապուտաչյա հայրենիքը», որ փոխի՞նձ է իմ կոկորդում մնացած…

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս տակ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
Ու երազել խնդություններ արևոտ:

Ես որոշել-պատրաստվել էի. այդպես էլ եղավ՝ հեծանվով երեկ, առավոտյան 7-ին, դուրս եկա տնից ու Խանջյան-Տիգրան Մեծի պողոտայով մինչև «Սասունցի Դավիթ» կայարան անցա զննումով, դադարներով։ Ոչինչ չի խանգարում, ու ես ուզում եմ լինել այստեղ՝ իմ մանկության-պատանեկության-վաղ երիտասարդության (մինչև 1978թ.) շրջանի վայրերում, այսպես, մենակ… Վ. Տերյանի արձանի առաջ, իմ դպրոցի մուտքի աստիճաններին…

Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ՝
Կարոտըս նետած լուսեղեն հեռուն,
Վառե՜լ երգերըս, որպես դրոշակ,
Ու մեռնե՜լ, որպես հերոսն է մեռնում
Վահան Տերյան

Լավ է, որ Գեղարվեստը` իր առաջնորդ Քնարով, որոշեց-չուշացավ-չհետաձգեց մշակութային ճամփորդությունը։ Խմբին միացավ մեր հին սիրելին ու նոր գործընկերը՝ Ժիրայրը Չոլաքյան, «Նոր Յառաջ»-ի խմբագիրը, ու մենք 7:55 գնացքով բռնեցինք ճամփեն Գյումրիի, որպես անծանոթ ճամփորդներ… Զարմանալի է, բայց մի դյուժին (տասներկու) սեբաստացի երիտասարդ (բոլորն են մինչև երեսուն տարեկան) աշխատողներից ոչ մեկն այս ճանապարհը գնացքով չէր անցել… Գյումրիում եղել էր տրանզիտով կամ չէր եղել… Մանկությունը-հասունությունը անց են կացրել առանց գծի-վագոնի՝ ո՛չ մետրո, ո՛չ գնացք, ո՛չ տրամվայ առօրյայում քաղաքային, դրանց բնորոշ ձայներով-սլացքով-անջատումով-ինքնակենտրոնացումով… Միայն թե գնացքը կեղտոտ-փնթի չլինի… եղավ… Պատուհանները մաքուր-բացվող լինեն… չեղավ… Մարդիկ, շոյանքի կարոտ գամփռ զույգը, հարավից՝ Արարատը, հյուսիսից՝ Արագածը, Ժիրայրը, մենք՝ միասին մեր կարոտով, մեր անծանոթ կապուտաչյա հայրենիքով…

Օ՜, հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս.-
Հովտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Ու փսփսում էր երազներ անհունի
Գորշ օրերի միանման երազում:

Կարելի էր մի սեմինար-հանդիպումով, ծանոթով-ընկերով-ուղեկցումով անցկացնել ժամեր Գյումրիում… Ուրիշ Գյումրի, ուրիշ իրականություն գտնել-տեսցնել… Չէ, այս անգամ այսպես… ես էլ իրենց պես, անծանոթ-անզոր-թողնված… Մեզ անծանոթ քաղաքում, մշակութային հայրաքաղաքի համբավով-հավակնությամբ (հա՞, կա՞, մնացե՞լ է) հայրենիքում թափառումը Սլոբոդկայով մինչև Պատվո բլուր, Խաղաղության հրապարակով, Ռիժկովի բուլվարով, Վարդանանց հրապարակով, Ամենափրկիչով, Վարպետաց փողոցով, պատահական ներխուժումներով մանկապարտեզ թե դպրոց, թե բնակելի բակ… Թափառումը ի՞նչ թողեց իմ երիտասարդ գործընկերների մեջ, ի՞նչ բեռով-լիցքով-տպավորություններով մտավ Աշտարակ-Երևան… Լռության օր է, շաբաթ՝ վաղվա քվեարկության կիրակիից առաջ, դադարի շրջան՝ խոսելուց-գրել-նկարելուց առաջ, թե դրա համար: Կիմացվի: Քնարիկ Ներսիսյա՞նն ասաց Սլոբոդկայի անկյուններից մեկում՝ ինչպես Շուշիի ավերակներում, երբ ավերակները կանչում են… Ամենուր մարդ էինք փնտրում, հարազատություն մի քաղաքում, որտեղ փաստ էր, Բլեյան Աշոտին ճանաչում են ամեն քայլափոխին…

Վերադարձա տուն
Վայրկյանն իմաստուն եկել է ահա:
Գնացել են հնձվորներն արդեն,
Ու հսկում եմ ես հին շենքի վրա:

Բանգլադեշի հրապարակում Սամվել Ալեքսանյանի հայրենիք-հանրապետականի դրոշներն են, մի-մի խորհրդանիշ դարձած «աստղերի» ձայները, Բանգլադեշի հրապարակ քշված-եկած մարդիկ, աչքերը մեր խուփ, ականջները փակ անցանք, որ իրար-ինքներս մեզ, մեր ստեղծած Կապուտաչյա հայրենիքը իրական գտնենք, հաստատենք մեզ, մեր բնականոն ընթացքը-կյանքը… Քարոզը արգելված է օրենքով, հավեսով մեր՝ անհնարի՞ն…

Ու որտեղի՞ց եկար, ինձ գտար գիշերով, Կապուտաչյա սիրուհի՛ս, դրախտային իմ թռչուն… ամուսնությա՞ն առաջարկով… Կա՛ց, հայրենիք, իմ այս «հա»-ն քեզ ոչինչ չի տա… Թող այս օրն իմ անցնի, գիտե՞ք, Զանգվի՝ մի տուտով Երևան-Քանաքեռից մինչ Սևանի ծով դեռ անցնենք պիտի մի այլ դյուժին սեբաստացիներով: Հարսանիքը մեր տեղափոխենք նոր ապրումի ապրիլ:

 

Explore More

Ժխորից հեռու ու ակունքին մոտ. Նոր ուղի

Մի խումբ հին, շա՜տ հին ընկերներով, որտեղ ամենաերիտասարդը ես եմ, 1970-1980-ականներին սկիզբ առած ընկերությամբ, անանց հարազատությամբ, ահա, շարժվում ենք Իջևան՝ Վովա Փաշինյանի շիրիմին խոնարհվելու, 1995-ից մեզ մտերիմ սիրելի ընտանիքին մեր ցավակցությունը

Իմ կրթահամալիրում, իմ մոլորակում, ինչպես մարդու ներաշխարհում

«Դպիրը» կհաստատի՝ Մայիսյան ստեղծագործական հավաքներն ինձ համար առիթ են եղել հավաքի, մեկնարկի, հավաքից-հավաք կատարվածին գնահատական տալու, հավաքի օրերը կարևորելու. Տեղեկատվական հաղորդակցության (ինֆորմացիոն) տեխնոլոգիաները` ուսուցման միջոց Գլխավորի մասին Գլխավորը` իրական հետազոտական

Ամենաանսովոր այցեքարտերով տո՞ն

Նշանավոր օր-կիրակի եղավ մայիսի 28 — Հանրապետության օրը՝ դրան նախորդող նախատոնով… Ինքս հրահրում էի-պատրաստ ամենահերոսական-անսովոր շրջադարձների՝ գործողությունների-մտքերի-հայտարարությունների տեսքով… Բայց այսպիսի՞… ՀՀ վարչապետի «Մաքուր Հայաստան» կոչը-նախաձեռնությունը հայրենական TV-ները խորհրդային կլիշեներով, որ ոչ