Արազ, ինձ մի ճամփա տուր,
Իմ յարին կարոտցել եմ:

Մարինե Մխիթարյանը գիտի դեպի Տիարի սիրտը տանող ամենակարճ, հուսալի, հետաքրքիր ճանապարհը՝ հեծանիվ-հայրենագիտություն-հարսանիք, այս անգամ Արագածոտն-Աշտարակում, մարզային երիտասարդական կենտրոնի մասնակիցներին հունիսյան ազգագրական փառատոնում ներգրավմամբ… Խելքը էսպիսի բան է՝ ամիս-ամիս շնորհ է ավելացնում. տեսեք 2017-ի սեպտեմբերից է սեբաստացի, բայց տիրապետում է ամենակարևոր գաղտնիքին՝ այնպիսի առաջարկ անեմ, որ ոչ միայն հավանես, ա՛յ հայտնի գործատու, որ գովես ինձ, բազմաշնորհիս, մանկավարժության անընդհատ պատումի գինեսիգրքի թվով 1330-րդ գիր բերես…

Մարինե՛ դասվար Հյուսիսից, Հարավի Մարիամ երաժիշտից առաջ չես ընկնի… առաջդ կտրեց իր «Սեբաստիո» ազգային նվագարանների բլոգի, կանոնավորված պարապմունքների հայտարարության, բուռն առօրյայի մասին գիր-աչքալուսանքով, սազով, քամանչով, քանոնով, դհոլով,  դափով, բլուլով, սրնգով, շվիով… Նելի Փիլոյանի ֆոլք-ռոքով, Աննա Երիցյանի պարերգով, Անի Նավասարդյանի Խազերով մինչև հունիս. հա՛մ Թումանյանի «Անուշը» կներկայացնենք, հա՛մ Նահապետ Քուչակ… բանգլադեշյան պլեներին ու ազգագրական փառատոնին՝ կրթական պարտեզի Սարալանջին և ազգագրական փառատոնի դեպի Գյումրի հարթակներում… «Սեբաստիո» նվագարանների համույթի պարապմունքի օրերն էլ եմ բերում գիր՝ երկուշաբթի ժամը 16.30-18.00, որ Սուսան Մարկոսյանն էլ օրացույց բերի…

Առավոտը՝ Սարալանջում…

Ըհը, գիշերվա ժամը 3-4-ի արանքում, Սեբաստիո աղջիկներս հավաքվեցին, ընդարձակ-պարզ սենյակում իմ՝ հայտնի հասցեով բնակարանի, իմ էլ. հասցեով-mskh.am ցանցով, երեկվա թարմ հանդիպում-անմոռուկներով՝ արմանք-զարմանքով։ Լավ, էսքա՜ն հմայիլ… ու կրթահամալիրի մի ափաչափ Բանգլադեշը իրական-ամբողջական աշխարհ է բացվում-ներկայանում, ու բոլորը գալիս են, ու տեղ կգտնվի մանկավարժությամբ զբաղվողի, փորձի, հավեսի, իմացումի հրճվանքի ետևից եկողի համար… Դուք չգաք, մենք ենք գալու. անունն էլ հո Լևոն Մկրտչյան նախարարն է կնքել «Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբար»… Սա էլ ձեզ-մեզ գարնանային հավաքի կանչը. տարածենք, երգենք-պատմենք… փոխանցենք…

Քոլեջ-Սարալանջ ճամփի մի անկյունում կանգնած՝ քոլեջի ջերմոց-լաբորատորիայի երեկվա 2-5 տարեկանների դաստիարակների սեմինար-պարապմունքի ելքն եմ հսկում՝ թաքնված տեսախցիկ եմ… Ի՜նչ թեթևությամբ են դուրս գալիս դաստիարակ Սեբաստիո աղջիկներս, ի՞նչ ուղղությամբ սուրում… Աշխատանքն է այսպիսին դաստիարակի՝ հինգ օր, անընդհատ ժամը 9-ից 5-ը, խմբերը լիքը՝ մեկը մյուսից առավել ուշադրություն պահանջող մանչուկներով, և սեմինարը՝ սովորելը գործընկերոջ փորձով, սեփական փորձը փոխանցելը աշխատաժամանակի մեջ է նաև… Լսեիք՝ կարճ մի ընթացքում Սաթեն Քարաջյանն ինչեր է պատմում Նելի Արղությանի մասին, Աննա Երիցյանը ձեռքի դափը ամենաապահով պահոց՝ Բանգլադեշի իր բնակարանն է տանում, որ հասցնի «Սեբաստացիներ» երգչախմբի փորձին…

Սարալանջի քարափը…

Սրբուհի, Քնարիկ, Մարիամ Ներսիսյան քույրիկներից, գիտեք, նեղացել էի, Մարիամի նորածնի Արիանա անվան պատճառով… Ախ, էս անունները, ախր, շա՜տ են կարևոր, խաղացնելու ես-կերակրելու ես-մաքրելու-կանչելու ես. լեզվիդ վրա ու ականջների-զնգոց միշտ… Ասա, աղջիկ ունեցեք, տո, շա՜տ ունեցեք, բայց էդ անուն դնելը վստահեք ինձ։ Չէ՞, թողե՛ք Նիկոլ Փաշինյանին՝ Մարիամ, Շուշան, Արփի-Արփինե… Երեկ մեր Գևորգը Հակոբյան վերջապես անդրանիկ թոռ ունեցավ, աղջիկ, իհարկե. առաջին երեքը աղջիկ կլինեն, որ իրավունք ունենան տղայի… Ու Գարիկ որդին, Վարդուհի հարսը ի՞նչ դրած լինեն անունը. Մարինե հնչյունախումբը անպայման կկտրեն, կփոխեն, որ անունը հա՛մ Գարիկի մայրիկի անունը հիշեցնի, հա՛մ էլ-հեռանա…

Սրբուհին իր այս նամակով-գորովանքով իր կրտսեր գործընկերուհու Ծաղիկ Գասպարյանի մասին հանեց իմ նեղացվածությունը բոլոր Ներսիսյաններից: Սիրելի Ծաղիկ, և յուրաքանչյուրը սեբաստացի փնջից, որ անհատական իր պլաններում ունի 2-5 տարեկանների խմբի դաստիարակ, թե «Իմացումի հրճվանք» ծրագրով դասվար   աշխատելու, դիմե՛ք հայտով «Մուտք» ճամբարի… իրավունքը ձեռք բերեք հրապարակային-ծափերով-շնորհավորանքով, որ ունենք բոլորիս աջակցությունը, օրհնությունը…

Ինչո՞ւ կրթահամալիրի Բանգլադեշի կրթական պարտեզի Արևելքում դպրոց-պարտեզի սաներին ու 1-5-րդ դասարանցիներին չեմ հանդիպում, երբ ես օրը 2-3  անգամ տարբեր ժամերի ոտքով-հեծանվով հատում եմ քոլեջն ու դպրոց-պարտեզի շենքերը օղակող հարմարավետ հեծանվաուղիները… Ինչո՞ւ քոլեջում նախակրթարանի 5-6 տարեկանները ոչ միայն չեն օգտվում քոլեջի այնքան դժվար ստեղծված հեծանվաուղուց, քիչ է, այլև ներքին խոչընդոտներ են առաջացնում, երբ սաներն ու նրանց ծնողները նախաձեռնություն են ցուցաբերում…

Կրթահամալիրի տնօրենի հետ շրջայց սարալանջով-քարափով…

Երեկ ես իմ  պլանավորված երկու ժամը առավոտվա անցկացրի  մեր Արևելքում. գողերը իմ հետիոտն-հեծանվային մանկավարժական ծրագրից-ընթացքից չեն կարող շեղել… Արմինե Թոփչյանը խոստացել է անհատական դարձնել կրթահամալիրով մեկ 2-3 տարեկանից սկսած յուրաքանչյուր սեբաստացու հեծանվային հմտության զարգացման հաշվառումը… Ես սրան ավելացնում եմ նոր մի խնդրանք՝ նախագծային ուսուցման շաբաթում կրթահամալիրի դպրոց-պարտեզների շրջակա միջավայրի ընտրված բակ-խաղահրապարակներում՝ Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում անցկացնել ազգագրական խաղերի գարնանային ստուգատես, այնպես, որ այս լաբորատորիաները ուսումնական գրասենյակների ղեկավարները բերեն դասացուցակ, ու վերջապես հեծանվախաղերի մեր օրացույցը ունենանք…

Օրվա տեսապատում
[youtube https://www.youtube.com/watch?v=Zccvn5eqmI8]

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1330

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարկամած Տիարի ու վերացած մարդու գիր

Այս մութին այսպիսի կյանքով-կենսագրությամբ մարդը կարկամի՞, երբ գիշերը երկուսն է ժամի… Փաստի հետ գործ ունենք, հիմա ես կարկամած նայում եմ 2017-2018 ուստարվա նոյեմբերյան օրացույցին… Հալալ է ձեզ, ժպտում եմ բոլորիդ…

Իսկ նուտելան հալած քինդեր ձվիկն է․․․ չգիտեի․․․

Շաբաթն անցավ վռազ, ինչպես ամիսը, ուսումնական տարին է խելահեղ ընթացքով իր, ու կիրակի է, ճամփով դեպի Թիֆլիս։ Վաղուց չեմ եղել։ Դու չես ընտրում ձևը, ժամկետը․ աշխատանք է ու գործուղում, որքան

Անգամ Ամերիկան մեկ հոգու նախագիծ չէ․․․

Անակնկալի աստիճան բարձր նոտայի վրա ավարտվեց նախագծային ուսումնական ճամբարների երկրորդ շաբաթը՝ իր ամենօրյա գիտագործնական կլոր սեղաններով, ամենօրյա ծրագրային համերգներով, ճամբարային աշխույժի, առօրյայի ուրբաթի- մարմարյա սրահում միասնական ամփոփիչ հավաքով, իսկական տոնախմբությամբ,