Ահա այսպիսի բարեմաղթություն հնչեց երեկ ուշ երեկոյան «Թումանյան 40» ակումբում, բարեկամների սեղանի շուրջ… Տեր և տիկին Թումանյանների հետ էի՝ կրթահամալիրի լոսանջելեսցի բարեկամների, որ ընտանիքի տարբեր կազմերով տարին մեկ անգամ, հուզիչ ավանդույթ դարձած անկեղծությամբ այցելում են ինձ, կրթահամալիրի գեղարվեստ։ Հայտնի գինեգործ-ձեռնարկատերգինու մշակութաբան Հովակիմ Սաղաթելյանի սեղանապետությամբ մենք վայելում ենք Վայոց ձորի՝ Աղավնաձորի ազնվական գինին.. ու նրբանկատ, թվում է՝ գինու մասին ամեն ինչ, սկսած հայոց գինու 6100 տարվա լազաթը մեր սեղանի շուրջ է՝ խտացված իմաստությամբ՝ կարգի գիտակցում և երևակայություն (ստեղծականություն), որ մեր սեղանից հղում ենք ինքներս մեզ ու ակումբում, ակումբից դուրս մեր հայրենակիցներին…

Իմ սեղանին Հովակիմ Սաղաթելյանի “Айги – виноградник Ахтамара” գրքույկն է, որ կա նաև հայերեն, անգլերեն, ու ես շուռումուռ եմ տալիս Գյումրի մեր մշակութային այցից առաջ, իմ 994-րդ գրի ստեղծմանը զուգահեռ։

Մարտի 30-ը՝ երեկվա օրն էր այդպիսին՝ հյուրառատ-մարդաշատ, առտու 9-ից մինչև իրիկունը ուշ… Ֆրանսիայից, Կանադայից, Ամերիկայից, խոսքները մեկ արած ամենատարբեր, սիրելի, կրթական առաջարկ-գործընկերությամբ… Այնպես որ այս անգամ հարավից՝ մեր Հիմնական դպրոցից, սկսած պտույտը՝ հարավ-արևմուտքի նախկին խաղողի այգիներով՝ այժմ Երևանի Բանգլադեշի սրտում մեծ մի աղբանոցով, դադարներով, հայրենագիտական Արևմուտքի մեր ագարակով, Դպրոց-պարտեզով, Մայր դպրոցով Գեղարվեստ, բոլոր նախադրյալներն ունի միջազգային, ճանաչված դառնալու… Հո հենց այնպես, մի բան ասելու համար չէ՞, որ նետել եմ նոր մետաքսի ճանապարհը կրթական, որ այսպես ճանաչում է ստանում…

Փարիզի «Նոր Յառաջ»-ի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը տասնութ տարի առաջ է եղել կրթահամալիրում։ Ինչո՞ւ վերապատմեմ, երբ իր անմիջական տպավորությունը կա որպես «Աշոտ Բլէեանի «Մխիթար Սեբաստացի» կրթօճախը լուսաւորութեան կեդրոն» 1999թ. հունիսի 17-ի հրապարակում «Յառաջ» օրաթերթում։ Իմ հիշողությունից ջնջվել էր սա, ու ես էլ ձեզ նման կարդում եմ այն որպես նոր տեքստ՝ շնորհակալությամբ իմ բլոգին, Ժիրայրին ու «Նոր Յառաջ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արենին, իր այցի-առիթի համար… Որքա՜ն կարևոր է բարեկամի՝ մեր տեսած խանդավառությունը իր տեսածով՝ մեր նոր Բանգլադեշով… Չեմ փոխանցի. նրանից լավ ո՞վ կանի դա 2017թ. ապրիլին, «Նոր Յառաջ»-ի առաջիկա համարում։ Իսկ մինչ այդ մենք միասին Գյումրիում արդեն կշարունակենք մեր քայլքը մետաքսի՝ մշակութային-հայենագիտական ճանապարհով, կրթահամալիրի Բանգլադեշ-Գյումրի վերահաստատված թևով, երբ կրթահամալիրը իր երեք տարբեր խմբերով միաժամանակ հաստատում է Գյումրիի՝ մեր մետաքսի կրթական քարտեզում ամրագրման իր վճռականությունը…

Շրջայց կրթահամալիրի Բանգլադեշում:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Շարունակելով միջազգային կապերի-հեռանկարի, առանց սահմանների գործընկերության երեկվա նորությունները՝ իմ գրով ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ապրիլի 2-ին Գերմանիայից Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի հետ մեր համագործակցության ծրագրով ժամանում է մեր հրավիրած մասնագետ Գերդ Քյոլլերը, որ կապրի մեր կրթական փոխանակումների Դպրոց-պարտեզի կացարանում մինչև ապրիլի 23-ը, կաշխատի մեր «Կրթական պարտեզ» նախագծի պատասխանատուների՝ պարտիզապուրակային գործի կազմակերպիչների հետ։ Սրանով իմ վճռականությունն ու հարգանքը՝ կրթահամալիրի պարտիզապուրակային ապրիլին… Եվ հիշեցնեմ, բարեկամներ, ապրիլի 2-ին ընտրությունները չեն ավարտվում, մեկնարկում է 2017թ. մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների գործընթացը՝ լավ շրջան-հնարավորություն՝ հանրային աջակցություն ստանալու «Կրթական պարտեզ» նախագծով մեր 2017թ. բազմաբնույթ-մեծածավալ աշխատանքներին, շնորհքի հարց է, բայց և մեր շրջակա աշխարհի՝ դեռ մնացած պուրակների, անտեր համարվող հանրային տարածքների նկատմամբ գարաժային-պարսպային-ասֆալտ-բետոնային ոտնձգությունների… Որքա՜ն խորամիտ-համերաշխ-հաստատակամ պիտի լինենք ոչ  միայն դիմագրավելու 6100 տարի և ավելի պատմություն ունեցող մարտահրավերներին, այլև օգուտով դուրս գալու համար… Այ, սա է մշակույթը՝ բաց-հանրային-ամբողջական ներառական-թափանցիկ կրթական միջավայրի շարունակական զարգացումը։ Նորից Հովակիմին անդրադառնամ՝ իր բերած «խորամանկ» գինեգործների աշխարհից կտրվել չի լինում։ Նրա գրքի վերջում, սևով սպիտակ մի էջի վրա հատուկ շնորհակալություն է հայտնում թուրք գրող Յաշար Քեմալին, ում ջանքերի շնորհիվ 1951թ. կասեցվել է Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։

Որքա՜ն բան է փոխվել մեր կրթական աշխարհում, որքա՜ն հիացմունք-գովեստի խոսքեր փոխանցեցին երեկ… Ես, դուք, միասին մեր շրջայցով տեսանք. շնորհակալ եմ։ Ու որքա՜ն գործ կա անելու։ Միասին, դառնանք գրի վերնագրին, կարգի գիտակցումով, երևակայությամբ…

#994

Explore More

Անցած ճանապարհը հե՛նց պարգևատրումն է…

Սթիվ Ջոբսն է ասել։ Իմ գիրը-բլոգապատումը, որ սկսվում էր, երբ «Յունիքոմփ» ֆիրմայի աջակցությամբ սեբաստացի սովորողները «Մեկ սովորող՝ մեկ համակարգիչ» անունով ծրագրով առաջինը հանրապետությունում (այն ժամանակ էլ, հիմա էլ՝ միակը), «Ինտել»-ի

Հեծանվով՝ ինչպես գետը քաղաքում…

Ընկա էլ՝ չպրծա, գրեցի էլ՝ համարյա գետնին պառկած, որ ազատվեմ կրկնվող հարցերից, ախ ու վախից. պրծում չկա… Հատուկ երեկ առավոտ շուտ աշխատանքային շրջայց կատարեցի կրթահամալիրի Բանգլադեշով. Սենսեյ-Քնարիկ-Վարդ եռյակը սրա սահմանը

Թափառումով ճանաչման Բանգլադեշում…

Այսպես, կրթահամալիրի Բանգլադեշում իմ ու իմ ընկեր Արմինե Թոփչյանի այսօրվա թափառումից առաջացավ կրթահամալիրի տնօրենի այս տեսապատումը՝ որպես իմ 1195-րդ գիրը։