Ահա թե ինչպես են մարդիկ ապուշանում. առանց Աստծու են իրենց հաշիվն անում…

Վիկտոր Հյուգոյից փոխառած այս խոսքերն իմ կիրակնօրյա գրի վերջում Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ»-ից թռան-եկան, վերին ու առաջին գիր՝ խորագիր դարձան… Պաչիկներ, Նունե ջան, թե չէ Վիկտոր Հյուգոյի հետ կապը մնացել էր հատվածական, պատահական մեդիահանդիպումների մակարդակում։  Վիկտոր Հյուգո դասականին գիտեինք «Փարիզի աստվածամոր տաճար», «Թշվառներ» նշանավոր վեպերով՝ խորհրդային հայ իրականության հաստատած չափանիշներով 1970-ականներին հիմնավոր կարդացած, նույնքան հիմնավոր այս ընթացքում մոռացած,  դասական բանաստեղծությունների մի քանի թարգմանություններով միայն։ Հյուգո բանաստեղծին նոր ենք հանդիպում, սեբաստացի բլոգներով, որ կարողանանք  ճաշակ կազմել նրա մասին… Շնորհակալ եմ:

Ձմեռային մարզական խաղեր. դահուկավազքը «Ջրվեժի»արգելոցում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Մշակութային մարդաբան, սեբաստացիներիս հարգելի Աղասի Թադևոսյանի հետ «Հրապարակ»-ի այս զրույցը կարդացել, պահել էի կիրակի օրվա իմ ընթերցողի համար։

Քաղաքային իշխանության ճաշակն այսօր զանգվածային մշակույթի շրջագծում է, սպառողական է: Այդ պատճառով արտադրում են սպառողական շենքեր` փող աշխատելու համար… Ինչպես օրինակ` Հյուսիսային պողոտան կամ Գլենդել հիլզ թաղամասը: ….Նրանք չընկալեցին ու քանդեցին աղյուսե հին շենքեր Աբովյան, Արամի, Բուզանդ փողոցների վրա: Այնինչ բավականաչափ ճաշակ ունենալու դեպքում կհասկանային, որ դրանք չափազանց գեղեցիկ տներ են, ինչպես նաև ունեն պատմական արժեք: Դրանք կարող են նաև քաղաքի շունչը ձևավորել, ցույց տալ քաղաքի զարգացման փուլերը վերջին հարյուրամյակում:

«Նվիրում եմ», «ի հիշատակ» ուղղորդումները, չեմ գործածում ո՛չ կյանքում, ո՛չ իմ գրում, չնայած այնպիսի լայն դաշտ ունեմ իմ բլոգապատումում, բուն աշխատանքում: Շատերը չէին դիմանա այդ ամեն օր եկող գայթակղությանը, բայց… Երեկվա՝ փետրվարի 25-ի ձմեռային խաղերի ուրախությունը, ինձ հիմա էլ բռնում եմ դրանում, Զորավար Անդրանիկին էր նվիրված-նվիրեցինք իր ծննդյան օրվա առիթով…

Արևմտյան դպրոցի վեց տարեկան դարձող բնագետիկներ: Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

Զորավարի կյանքի մարդկայնացման ամեն մի փորձ և՛ հուզիչ է, և՛ կարևոր: «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե… Նվարդ Թումանյանի հուշերում, Զորավար Անդրանիկի վրա այսպիսի տպավորություն էր թողել Թբիլիսիի Արտիստական թատրոնի մոտ բացված կաֆեի մատուցող աղջիկը»… Պարգևատրված կլինեք ինձ նման, եթե Նունե Մովիսիսյանի՝ Զորավարին նվիրված այս փաթեթը կարդաք ամբողջությամբ: Շնորհակալ եմ, Նունե ջան:

Հերմինե Անտոնյանի գտած-թարգմանած-մատուցած այս գաղտնաթերթիկը ևս էքսպրոմտով արվածներից է… Սա այն էքսպրոմտն է, որ Ալեքսանդր Պուշկինի խոսքերով, ինչպես օրեր առաջ պատմում էր Ավագ Եփրեմյանը, ամենաերկար պատրաստվողներից է: Խնամքով նախապատրաստված ու ժամանակին-հանկարծ: Օգտակար լինելը, ժամանակին տեսնելը, անաղմուկ-արդյունավետ գործելը բնորոշ են ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության նախագահ, կրթահամալիրի ծրագրավորողների ակումբի ղեկավար, մաթեմատիկայի ուսուցչին:

Սա կարող եք չկարդալ, եթե չեք ուզում նիհարել… Եթե ուզում եք մեծացնել նիհարելու ձեր հնարավորությունը, խուսափեք սթրեսից և լավ քնեք: Գիտնականները պնդում են, որ լավ քունը և’ հուզական հանգստությունը կրկնակի մեծացնում են նորմալ նիհարելու հնարավորությունը… Իմը չեն այս գործիքները ու ես ապավինում եմ նորից հեծանվին, անընդհատ մոբիլ ու ստեղծական, շարժուն կյանքին, շատ ջրին…

Արևելյան դպրոցի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Սյուզաննա Սարգսյանի:

Մի ուղեցույց էլ հանրակրթական Նունե Մովսիսյանն է կազմել-առաջարկել իր հայտնի «Հայկական կակաչ»-ում, Բարեկենդանի ծեսի մասին… Իսկը կիրակնօրյա ընտանեկան ընթերցարան է Մեծ պահքի՝  այս կիրակիով՝ Արմինե Թոփչյանի, Մարինե Մկրտչյանի ձևավորմամբ… Ինչո՞ւ հին, Նունե ջան, ինչու ոչ 2017-ի Բուն Բարեկենդանին նախորդող շրջանի տպավորիչ, պատմել եմ, ուրախությունների սեբաստացիական շարանով, նյութերով, ինչպես օրինակ, Քոլեջի Մարինե Մկրտչյանի այս նյութը.

Եկանք ի Բարեկենդան, կերթանք ի Զատիկ…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#961

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ ամոթից չմեռնենք… գրում էլ, կյանքում էլ…

Իմ ծանրաբեռնված սեղանն էի մաքրում-ազատում թղթերից տարբեր, գրառումներից՝ ելքով դեպի թղթի թափոնի հավաքման՝ գրասեղանին կից տոպրակը. սենսեյ Հայկուհի, կարդո՞ւմ ես։ Այսպիսի նշումներ քաղեցի-բերեցի գիր… — Որտե՞ղ են քանդված տների քարերը,

Մաքսիմալ աշխատանք, մինիմալ արցունքներ

Սյունե Սևադայի «Ցավից քաղված դասեր» հրապարակումը, Աշոտ Տիգրանյանի տրամադրած «Ճամփորդներ» շաբաթաթերթի մեջ, աչքի անցկացրել-դրել էի մի կողմ․․․ Կիրակի առտու, թարմ-առույգ, մաս-մաս, կում-կում՝ ինչպես սառը կաթով փախլավա, մարսում եմ, ուխա՜յ։ Կարդացե՛ք վերնագիրն

Ամեն նոր օր ես սկսում եմ աղոթքով…

Մեր յուրօրինակ, միակ 12-րդ դասարանի Արման Մարտիրոսյանը գիտի՞, որ այն գործը, որ կարելի է թողնել վաղը չէ մյուս օրվան, վաղվան չեն թողնում… Կտակարանային միտք է. օրվա հոգսը բավ է, օրվա