Պահո՛-պահո՜, արևածագ է մեր տան պատշգամբից. մեր շրջակա աշխարհ Նորքի բլուրը որպես թատերական շիրմա օգտագործող արեգակը, տեսեք, ի՜նչ խաղ է սկսել պսպղուն… Ժամը 8-ն է առտու…

Երեկվա իմ խաղաղ երեկոյից սկսած՝ երբ ժամը 7-ին, թոթափած աշխատանքային առօրյան, տուն մտա, աշխարհի բոլոր ճաշերի ու ինձ հանդիպած տոլմաների մեջ ամենահամովը ճաշակեցի ու գրիպով խոցված Դավթի հետ իրիկունը լինելու բնական ընթացքի մեջ պիտի լիներ… ամեն ինչ խառնվեց-թարսվեց, հանդիպեցին Տիարի մութն ու լույսը, քունն ու արթունը, երազն ու իրոքը, կենդանին ու մեռածը… Ո՛չ եղա, ո՛չ գրեցի, ո՛չ կարդացի, ո՛չ դիտեցի, ոչ էլ պարզապես ներկա էի… Սա կոմա՜ է, ի՜նչ է, հեղինակային։ Ու լուսաբացի ցոլքերը կենարար եղան ազդեցիկ այնքան, որ ինձ հայտնի Շողիկի՝ Արմինեի մայրիկի սենյակից ինձ ոտի հանեցին-տարան լողարան, ցնցեցին-ծեծեցին, չգիտեմ՝ որտեղից հետ բերեցին, զույգ ոտի վրա կանգնեցրին՝ բաց աչքերով, մտքերով … օրով։
Բարի շաբաթ օր, այնքա՜ն կարևոր-նշված, մեր դաստիարակների՝ Աիդային նվիրված հավաքով-այցով, իմ սիրելի Գրիգոր-Լուսինեի՝ եղբայր-քույրիկ-հարսիկ-քրոջ ծոռի ընտանիքում նոր Դավիթ տղայի ծնունդը-քառասուն օրականը շնորհավորելու ուրախությամբ…

Մենք մեր բաժին արևն ունենք: Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

Իմ գնացած լինելու գիշերային լուրերը չափազանցված են (անցուկը մոռցուկ կըլլա). բոլոր ծրագրերը, որ ունեք ինձ հետ՝ կյանքի-ապրումի-ստեղծումի, ուժի մեջ են։

Հասկանալի է, ընթերցող, որ ես գրում-պատմում եմ վռազից էլ վռա՜զ, որ շավղից դուրս եկած իմ ժամանակն ընկնի ընթացքի մեջ, ու ես շրջանցեմ նորից, այս անգամ էլ մի հարվածով հանգույց կտրելու կանչը.
— Բաղը մարդ կգա, Դիլան…
Որտեղի՞ց այս ձայնը, երբ, ասել եմ, գարուն է, ու ես պիտի այսօր հավաքեմ ձնե այս փափուկ ծածկոցները… Չեն գործում, սահնակ-դահուկով չեք տրորում-խաղում։ Երեկ ես շրջեցի կրթահամալիրի Բանգլադեշով… Տա՜ք, շա՛տ տաք,  այնքան խնամված-ինքնաբավ ներքին տարածքներ՝ գլուխս պտտվե՜ց, այնքա՜ն տաք, ճնշող. ու շուրջը շենքի՝ ճերմակ-փափուկ-կուսական… Չե՞ք ուզում, հոգնեցիք, նեղվում եք՝ հավաքում եմ… որքան էլ Շամիրամն արդարացնում էր, որքան էլ հրեն Մարթայի ձայնը լսելի Ջերմուկից, Իվետա-Անահիտի ճիչը Դիլիջանի անտառներից, արգելոցից, ձնոտ հանդերից… տապալված Ջրվեժից… Սրանք փախուստի ձևեր են հենց ամենապարզ ձմեռային խաղերից, ամենօրյա դահուկ-սահնակից, փետրվարի 25-ի ձմեռային հանրակրթական խաղերից…

Արևմուտքի լողորդները: Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:

Թող ձեր ասածով լինի, պսպղան արեգակ, զրնգուն շաբաթ՝ իր հալոցքով, գարուն բերող բոլոր ձայներով-կանչերով զի՜լ… Տերյանին թողեք ինձ, Թումանյան Հովհաննեսին վստահեք ընտանիքներին սեբաստացի… Ստուգենք ուրբաթ օրը՝ որպես ստուգատես, Մարմարյա սրահում՝ Կարդում ենք, երգում ենք, պարում ենք, ներկայացնում՝ խաղում ենք Թումանյան։ Ամեն տարի այս ժամանակ, կրկնելով-հաստատելով-շարունակելով Հրանտ Մաթևոսյանին, հիշեցնում եմ ձեզ, որ Թումանյանն էն է, որ չեն սովորում որպես դաս, իմանում են։ Իմանո՞ւմ ենք։ Իսկ Տերյան ընթերցումները, Տերյանի հետ ձեր սիրո խոստովանությունը թաքուն մի՛ արեք։ Մինչև մյուս փետրվար ամեն օր ժամանակ ու հարթա ունեք։ Դուք սկսեք չարենցյան թափառումը՝ իր խենթ ռիթմով-պատկերներով… Շո՜ւռ տվեք Երևանն այս, մաքրեք ցեխից…

Faccbook-ի հիմնադրի կոչերը-դիմումները, օրինակ՝ գլոբալ աշխարհ կառուցելու մասին այս մեկը, լսելի է իր հիմնած ցանցում, ինչպե՞ս է քննարկվում, արձագանքվում…

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիները` Երևանի պատմության թանգարանում: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

«Թրամփին տվեք հնարավորություն: Այո, դա կառավարման նոր ոճ է: Սակայն նոր մոտեցումները չպետք է թերագնահատել արդյունքներ ստանալու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի կառավարման նոր ոճի հեղինակներից արտգործնախարար Բորիս Ջոնսոնը
Ես ուշադիր հետևում եմ և՛ Ջոնսոնին, և՛ Թրամփին։ Ինձ իրենք հետաքրքիր են… Սա էլ՝ իմ պատասխանը ընթերցողին։

Նոր դեմք 56 ժամում…. Ի՞ր դեմքը գտած մարդը…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#940

Դժխեմ — դաժան, դժնի, չարաբարո. իրանական փոխառություն

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ուզում եմ, որ աշնանը ձյուն գա․․․

Այսպես սկսեց իր այսօրը Դավիթը Բլեյան։ Առավոտը հարազատ է ինձ՝ և՛ երբ մինչև ժամը 8-ը հեծանվով եմ դուրս գալիս տանից, և՛ երբ Դավթի հետ 8։25-ից Խանջյան-Չայկովսկի անկյունից շարժվում ենք Բանգլադեշ

Ձեր խոշորացույցի տակ, ձեր ափի մեջ, ձեր հովանու ներքո

Ես մեր Արևմուտքից էի գալիս մարզական քայքով, ու Մայր դպրոցից հյուսիս-մեդիակենտրոն բարձրացող Անի Սարգսյանի ու կինո-ֆոտոգործ ընտրած 4-5-րդ դասարանցիների հետ մեր ճանապարհները խաչվեցին։ Սեբաստացիական-առողջաբեր գրկախառնություն, ամենակարևորի փոխանակում․․․ — Տիա՛ր ջան,

Աստծո տված անգին պատիժ կամ պարգև. մեկ է…

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի