Մարսել Պրուստի «Կորած ժամանակի փնտրտուքի մեջ» գրքերի շարքին հանդիպե՞լ եք, նստել-թերթել ե՞ք… Իմ ամենաընթերցողի 1999-2001թ.թ. շրջանում, թվում է, ամեն ինչ կարդացի այս մեծ ֆրանսիացի մտածողի մասին… սպասելով այս շարքին… Չեղավ… Ֆրանսիացի գրողի այս տեսաձայնագրությունը բերեց ինձ իմ ֆիզիկական ու այդպես էլ չջնջվող գրառումների-խոստումների-անկատար գործերի արխիվ… Օգնեք ինձ: Փետրվարն այս հենց կարդալու ամիս է. ուրիշ ի՞նչ անես. ձնե-ձնոտ թափառումներ, ֆոտոօբյեկտիվով Անիի ու իր ընկերների նման, կամ ձմեռային մարզական խաղեր՝ դահուկով-սահնակով… հետո վառարան-բուխարիկ իրական… կլանող ընթերցանություն… Ա՜յ, սա գործ է… Մյուս գործերի համար տարին երեք եղանակ ունի՝ գարուն, ամառ, աշուն. աշխատանքը գայլ չի, որ անտառ փախչի… Ահա ինչու՝ իմ գլխավոր գործը ընթերցողական անկյունները կարգի բերելն է. «Հարթակում» գեղարվեստի Կարո Մանդալյանի առաջին ակվարիումը եղավ, մնաց բուխարիկը… Հլը հաջորդ հունվար-փետրվարին կտեսնեք՝ քանի ընթերցողական ակումբ-անկյուն-հարթակներ եմ դեմ տալու՝ ամեն մեկին իր ճաշակով… միայն կարդա… ընկղմվիր քո Պրուստի-Տերյանի աշխարհն ու կարդա, նստած, կանգնած, նստած-կանգնած, մենակ-խմբով, ուրիշի թե ինքդ քո համար կարդա, կտրվիր այս ամեն խոհ-մտասուզում չորացնող ֆիզիկականից ու գնա մտածումների աշխարհ… որ միտքդ երկար պարապ չմնա…

Դիլիջանի ճամբար մեկնող խումբը Սևանում է:
Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:

— Մենք փակուղում ենք բանակցային գործընթացում,- պնդում է փորձագետ-քաղաքագետ Գևորգ Մելիքյանը… Հիմա մի շրջան է, որ ես կարդում եմ մեր աչքի առաջ, մեր մասնակցությա՞մբ անվտանգության նոր համակարգի ձևավորման մասին… Կարո՞ղ ենք «Տիգրան Հայրապետյան օրերի» մի ուղղությունը հենց այս խորագիրը դարձնել… մեր պատանիների օրակարգ բերել նաև փիլիսոփայությունը, միջազգային անվտանգության հարցեր… միջազգային խնդիրներ… Հենց անգլերեն-ռուսերեն, փարձագետների մասնակցությամբ… Ազգային ժողովի ու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները մինչև վերջ չկենցաղայնանալու համար, ավելին՝ քաղաքական ակտիվություն ձեռք բերելու համար՝ հասարակագիտական նախագծերի ստուգատեսը մարտ-ապրիլյան, իր հայ-վրացական նախագծերով, Վրաստանի օրերով… ինձ զբաղեցնող օրակարգով գործողություններ է պարտադրում… Տեսեք՝ գործնական հանդիպում-քննարկում ունենք այսօր «Հարթակում» և հաջորդ հինգշաբթի էլ՝ Խաղարկային դատարանի, հասարակագիտական նախագծերի ստուգատեսի քննարկման այդպիսի մի հանդիպում իրավագետ-քաղաքագետ-հասարակագետ սեբաստացիների մասնակցությամբ…

Պատրաստվում ենք 6 տարեկանների փետրվարիկին:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի, Լիլիթ Սահակյանի:

Ինձ չես շեղի փետրվարյան գլխավոր անելիքից՝ մեր հեղինակած մանկավարժության տարածման ծրագրված կազմակերպումից… Երեկ, իմացա՞ք, աշխատանքային խմբով հասանք հայ-թուրքական սահման, Մարգարայի կամուրջ… Որքա՛ն ուրախություն-հույս փոխանցեցինք մեր նոր գործընկերներին։ Երասխահունի ու Մարգարյանի միջնակարգ դպրոցների մեր օրը մանկավարժության կենտրոնում ավարտեցինք մի քննարկումով, որը նախանձ-հիացմունքի է արժանի իր լրջությամբ-խորությամբ-կոնկրետությամբ։ Ես ներկայացնում էի 2018-2020թ.թ. միջնաժամկետ շրջանում մեր մանկավարժության զարգացումները՝ ամենուր կանգնած 2017-ի մեր ձեռքբերումների հարթակների վրա՝ տեսանելի-կառավարելի 2017-ի իրագործումներով… Մենք մտնում ենք վերջնական-գրավոր, յուրաքանչյուր սեբաստացու համար հասկանալի, գործողությունների մեր պլանի, ուղեցույցի ձևակերպումների շաբաթ… Պրծում չունեք: Հույսը հատածները՝ հեռու՜, մի կողմ քաշվեք. ես, ինչպես երբեք, խնայում եմ ժամանակ-նյարդեր, կենտրոնացնում ջանքերը խելամիտ-խնայող լուծումների համար…

Արևելյան դպրոց-պարտեզի առաջին դասարանցիները իրենց մեդիաայբբենարաններն են ստեղծում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի: 

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#939

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր-հղումների մի հավաքածու

Մարիամ Մնացականյանի փարիզյան հաշվետվությանը սպասում էի… «Ես հուզվեցի գնալիս՝ չմտածելով, որ պիտի նույնչափ և միգուցե ավելի հուզվեմ ետ վերադառնալիս: Իսկ դա ունի մեկ բացատրություն՝ ես սիրեցի, ինձ սիրեցին, ես թողեցի

Կապույտի մեջ, կապույտի մեջ… Նոր տարվա ոգի՞ն…

Որտե՞ղ փնտրես նոր տարվա ոգին… Իմ գիրը այս շրջանում այդպիսի մի փնտրտուք է… Այս գիշեր, ողջ գիշեր, երեք անգամ արթնացումով ջանում եմ պատմել իմ հայտնագործությունների մասին… Չի ստացվում… Չե՞մ գտել…

Հերթից դուրս

Պրոֆեսոր, ՀՊՃՀ գիտության և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր, մեր Վիկտորիա-Անի և Մարկ Միկաիլների պապիկ Արեգ Գրիգորյանի նամակը, որ ստացել ենք կրթահամալիրի պաշտոնական info@mskh.am հասցեով, հերթականներից չէ, անարձագանք չես թողնի… Ժամը չորսի-հինգի