Չէ, չէ․․․չեմ նեղացել, ընթերցողը սիրելի անհանգստանում է իմ երեկվա գրից երևի․․․ Հատկապես, որ Տերյանը պիտի մնար ու մնաց-պարտակվեց վերջին մեդիաուրբաթին, Մարմարյա սրահում, բարձրագույն իր ձևի մեջ, որպես գեղարվեստ, բոլորիս ծափերով… Տեսարան, որ ահա չի մոռացվել։ Իմ հիացմունքը «Կարդում ենք» ստուգատեսի տերյանական ընթերցումով կշարունակվի. կարդալը ձեր, յուրաքանչյուրիդ իրավունքն է… Բարձրաձայնում եմ այն, ինչ Գեղարվեստի աղջիկներին փոխանցեցի, որ սրահի աղմուկի մեջ չլսեցիք, իհարկե, որ կիրակի իմ գրի վերնագիր դարձավ․
— Սենսեյ, երբ բառերն ավելորդ են․․․

Քնարիկն ու իր  խնամքով-ռեժիսուրայով բոլորը՝ ներկա-բացակա գեղարվեստցիներով, տպավորիչ-անաղմուկ-լսելի բոլորին անցում տվեցին` «Կարդում ենք Չարենց»․․․ Տերյանը յուրաքանչյուրիս ինտիմն է, ու նրա տեղը ամենից լավը հե՛նց Չարենցն է տվել․

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե….

…Եվ նորից կզգանք, որ
Մեր սրտին դու մո՛տ ես
Մորմոքող հրի պես մեր
Հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր
Հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,
Վահան Տերյան…:

Տերյանին միշտ տեղ կա ձեր ու իմ սրտերում, ձեր ու իմ բլոգներում, մեր բոլոր հարթակներում, «Գեղարավեստի հարթակում», իհարկե, որ մեր այդ ինտիմի ծնունդն է։ Տերյանը հավելյալ իմ պաշտպանության ներքո է, որ չմրսի, չհիվանդնանա, որ չհազա․․․ որ միշտ գրականությամբ զբաղվի ու սալոններում իր բանաստեղծությունը մեզ բաշխի։ Սկսում ենք կարդալ հե՛նց բարձրաձայն։

Երկարացված օրվա խմբի «Պապն ու շաղգամը»՝ նախակրթարանի սաների համար:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Իսկ կարաոկե ընթերցանության հոմանիշը` կարդում ենք հրապարակում, երբ ընթերցումը շարժում է դառնում ու մեզ մասնակից դարձնում՝ պարտակվում որպես գեղարվեստ, որպես վարժություն։ Կրկնենք սա մինչև ապրիլի կեսեր ձգվող ընթերցողական ստուգատեսի ուրբաթներին, կրկնենք որպես մեր միասնականության ընթերցողական կարողությունը ձևավորող վարժություն, ստեղծագործաբար՝ իհարկե․․․ Արմինե Գյոնջյանի, Սյուզի Մարգարյանի դասարանային-խմբային անցած ուրբաթյա ընթերցումներում այնքա՜ն միտք-լուծումներ կային, որ միայն կրկնությամբ կարող է կրթական-հեղինակային տեխնոլոգիա դառնալ ու կազմակերպում․․․ Առաջիկա ուրբաթին Մարմարյա սրահ կբերե՞ք Թումանյանի լեգենդները՝ լեգենդ սիրո մասին, Թմկա տիրուհունը, թե Փարվանա թագավորի դստեր (հուզվեցի)․․․ Սարոյի ու Անուշի միշտ նորոգ սիրո պատմությունը, Թումանյանի տիեզերական սիրո ծնունդ լեգենդը՝ քառյակների ձևով որպես աստղեր ցիրուցան, կարող են, չէ՞, մեր Մարմարյա երկնքում հավաքվել․․․

Բա՜ Աղայանի ռոդարիական-երաժշտական խաղերը ապրիլի․․․

Կոնֆետները չեն ուտում, որ ծիածանը տեսնեն…:
Լուսանկարները՝ Սաթենիկ Քարաջյանի:

Այսպես՝ հետք յուրաքանչյուրի սրտում-հոգում-հիշողության անջնջելիում, Աիդա Պետրոսյանը կարողացավ մնալ՝ ապրելով ամեն օր, ամեն նախակրթարան-խմբի, ամեն դաստիարակի հետ իր ինտիմը ստեղծելով․․․ Եվ այս հավաքը շաբաթ օրվա՝ այցելությամբ իրենց տիկին Աիդային, կլոր սեղանով  Արևելքի դպրոց-պարտեզում, որին մասնակից դառնալուն արժանացանք Աիդայի մանկավարժության տարիների ուղեկից-ընկերներով՝ Տիարով, իհարկե, Գևորգով, Սուս-Մարիետով․․․ Ներկա-բացակայի կարիքը չկա. ով դաստիարակներից այստեղ չէ` հարգելի է, կարող էր-կուզենար լինել․․․ բազմամարդ-ծափերով, իրենց հուզիչ պատումով, իրենց ստեղծած Աիդայով․․․ Աիդայի աղջիկների այս հավաքը մնաց… ու տեսե՜ք` Աիդան ոնց չի գնում, չի թողնում մեզ, իր ստեղծած աշխարհը սեբաստացիական․․․ Մարտի 1-ին գարուն կբերի Քոլեջում իր, Աղայան-ռոդարիական ստուգատեսով խաղեր ու շարժում երաժշտական․․․ մինչև լողափերը կկանչեն իր աղջիկներին, տիկին Աիդայի բոլոր տարիքի սաներին․․․ Պիտի աիդավարի ապրես ամեն օր, որ այսպես հիմնավոր մնաս․․․ Հալալ է, սիրելիս։

Ի՜նչ ասեմ Թումանյան Հովհաննեսի մասին, նույնն է թե իմ եղբայր Ստեփանի մասին խոսեմ. շնորհիվ Գրիգոր Խաչատրյանի պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի գործունեության՝ նույն օրն են ծնվել․․․ Որ ես էլ մոռանամ` ֆեյսբուքը կաղաղակի ու հղում կդարձնի. լավ է, որ իմ գիրը այսպիսի պատմություն ունի։ Չե՛մ ասի։

Արևային ձմեռ է նախակրթարանի պարտեզում:
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի, Ռուզան Աբրահամյանի:

Իսկ ա՜յ, Էմիլի մայրիկի այս պատմությունը չեք կարող չկարդալ։ Ինչպես և Թումանյանի՝ ինքն իր մասի՞ն ասված այս տողերը․․․ Չեմ հիշում, որ կարդացած լինեի։ Ինքն իր մասին չի՞ ասել։ Ասել է։

Նայեցի մարդուն իր ծննդյան օրից մինչև մահը-ամեն դիրքի վրա, նա՛ է միայն բարձրը, որ կանգնած է իր ոտքերի վրա, նա՛ է միայն գեղեցիկ, որ լուսավորված է իր սեփական լույսով, իր ներքին լույսով լուսավորվում է իրենից:

Ֆոտոխմբագիր` Արմինե Թոփչյան
#941

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ժամանակն է, ընկերնեˊր, մեր կյանքի ժամանակը…

Երբ էլի ժամանակ չկա, ուշանում ենք. — Ժամանակ չկա,- ասում է Նազենի կրտսեր քույրիկը, ով օգնում է Դավթին՝ հագնվի, որ բոլորս չուշանանք։ Իսկ Դավիթը Արմինե մայրիկի զայրացած հարցին՝ «Ի՞նչ ես ուզում մեզնից», պատասխանում

Ձայնե՜ր, ծափե՜ր, տեսարա՜ն…

Իմ սիրած ծեսն իմ նախաձեռնությամբ երեկ ժամը 10.45 սկսվեց ու 10.50 ավարտվեց Միջին դպրոցի 9-րդ դասարանում, երբ Նունե Մովսիսյանի պարապմունքն էր. իմ ներկայացմամբ՝ ծեսին մասնակիցներս սրտանց ծափահարեցինք Ալբերտ Մինասյանին իր նախաձեռնողական-նախագծային

Զի՜լ էր….

— Это было круто… Դավիթն է Բլեյան՝ իր ռուսերենով-ֆրազախոս-անթարգման, հատկապես, որ երեք օր բացակայել է ուսումնական ճամբարից. ու հիմա ասածը ցուցադրում է… Այսօր Արևմուտքի ճամբարում Լիլիթ Հայկազունու հետ խնամել է