Բարի կիրակի ձեզ: Ձե՛զ էլ, ձեր որդկերանց էլ, իմ օրագրի մշտական ու ոչ մշտական ընթերցողներ, առաջին անգամ օրագիրը թերթողներ,  սեբաստացի ու ոչ սեբաստացի…

Կիրակիի գիրն, այսպես՝ լեգո-լեգո կհավաքվի… Գնել Հարությունյանը մեր պայծառանում է, հենց լեգո-ռոբոտներից ես խոսում: Մե՜ծ ուրախություն բոլոր սեբաստացիներիս տներում. բաժակ բարձրացրեք, ասեք՝ բարով եկար, մեր երկրորդ լեգո-ռոբոտին, որ երեկ ժամանեց ինքնաթիռով, հատուկ չվերթով, արդուզարդով, տուփով, հանդերձանքով…

Գործ է անում Գնելը` իսկական ստեղծականություն դարձնելով ուսուցումը տասնյակ 4-8-րդ դասարանցիների համար… Փնտրվում է ծրագրավորող-մասնագետ, ով կթափանցի այս աշխարհը, կկանգնի Գնելի կողքին, ու կրթահամալիրում կսկսեն իրական կյանքով ապրել տասնյակ լեգո-ռոբոտիկներ`  նկարել, տեսագրել, ահազանգել, ծիծաղեցնել…

Շնորհակալ ենք «Սեբաստացիներ» արհմիութենական կազմակերպությանը և կրթական հիմնադրամին: Մի կողմից՝ այսպիսի նվերներ, մյուս կողմից՝ իրենց վերջին դրամներն են ծախսում… Է՜հ, հարստացե՛ք, փող աշխատեք, Հասմիկ Նալբանդյան, Առնոլդ Բլեյան ու ընկերներ: Աղքատ սեբաստացի չի լինում, և աղքատը հոգեպես` ի՞նչ սեբաստացի: Երբեք ձևական չէ, էական է սեբաստացին… Ու ես Նոր դպրոցի ռադիոյի հարցախեղդը լսեցի. «Ո՞վ է սեբաստացին… Ես եմ սեբաստացին… Իսկ ո՞վ է Մխիթար Սեբաստացին ու մյուս մխիթարյանները…»: Հեշտ չէ, երևի, 5-6 տարեկաններին ներկայացնել, իսկ 4-5-րդ դասարանցո՞ւն, 6-8-րդ միջին դասարանցո՞ւն… Ավելի հե՞շտ է դա անել ավագ դպրոցում… Իսկ ես ու դուք այդքան գիտե՞նք, ճանաչում, անհատապես արժևորո՞ւմ  ենք մխիթարյանների գործը, նրանց ներդրումը հայագիտության, հայոց կրթության, լուսավորության և գիտության մեջ… Այնքա՜ն ու այնպես գիտե՞նք, որ համակել է մեզ պատմելու-փոխանցելու աշխատանքը…

Մեր տոնը, սիրելիներս, եթե ստուգատես չի դառնում, այսպիսի անընդհատ մի աշխատանք, պիտի մեկնարկը դառնա ամենատարբեր նախագծերի… մեզ կօգնեն, մեզ մենակ չեն թողնի այսօր գործող հայագետները…

Մի այլ աշխարհ էլ՝  Գեղարվեստի գունաթերապիայի կամ արտթերապիա-աշխարհ՝ Արմինե Թոփչյանը, Արա Թարզյանը, իրենց ընկերներով՝ Գեղարվեստի դպրոց-պարտեզի ուսուցիչներով, դաստիարակներով, 2-ից 10-11 տարեկան սաներով են ստեղծել, ստեղծում… Տեսե՛ք… Սա մանկավարժություն է…

Թթուդրեքն էլ դարձավ աշխարհ, ես հետևում եմ մեդիայում` ինչպես հայտնվեց-ստեղծեցին, ինչպես են թթուդրեքում թթուդրեքով ապրում Դպրոց-պարտեզով՝ մեծ ու պստիկով… Դավիթը, Դավթի քույրիկ Տաթևիկը, 3¹-ի Հռիփսիմեն, 5 տարեկանների Աշխենը… Արմինեն՝ իր ռադիո-սաներով-խմբագրությամբ… պատմում են.. Ի՜նչ ոգևորությամբ է համակված ու դա փոխանցում է Յուրա Գանջալյան պապիկը… Կյանքը այսպիսի բան է, աշխարհներից կազմված, որ հայտնաբերում, ստեղծում ես ու ապրում… Կյանք է, է՜, մե՜ծ, լե՜ն, բո՜լ, ու պիտի ապրվի պատշաճ:

Շաբաթ երեկոյան, Դիլիջան-ֆորումի ավարտին, ֆորումի կազմակերպիչներն առաջարկեցին լինել Դիլիջանի միջազգային դպրոցում… Լավ առիթ է, որքան էլ չեմ սիրում, երբ զարմացնում են: Զարմանալու ի՞նչ կա, կամ Բանգլադեշի կրթահամալիրի կամ կրթահամալիրի Բանգլադեշ աշխարհի տեր մարդուն ինչո՞վ կամ ինչպե՞ս կզարմացնես… բայց ծանոթանալ, իմանալ, իհարկե, սրանից էլ լավ առի՞թ… Մենք կարող էինք ու եղանք Դիլիջանի միջազգային դպրոցի շենքային-գույքային-նյութական միջավայրում… Շատ հետաքրքիր, գրավիչ նյութեր, հատկապես հատակի հիգիենիկ ծածկեր, սեղան-աթոռներ դարակներ… Ինձ զգում էի օդանավակայանում, երկաթուղային կայարանում՝ սպասասրահում, էքսպո մեծ տաղավարում, լա՜վ, հա՜, ժամանակակից տեխնոպարկում… Ես այն սիրով առաջարկեցի Վանաձորի կառուցվող տեխնոպարկի ընկերներին, ինչը ընդունվեց մեծ գոհունակությամբ: Սրտանց հաջողություն եմ ցանկանում այս մեծ բիզնես նախագծին: Սա ավարտուն-պատրաստի, ծավալուն մի կառույց է. ես, գոնե, այստեղ անելիք չունեմ…

Մեզ կանչում է, մենք կարոտում ենք (սիրտս ճմլվեց) մեր կրթական աշխարհին, որը մենք ենք ստեղծում, որպես կյանքի գործ, ու ապրում այնտեղ լիարժեք` որպես կյանք: Գնելը, Առնոլդը, ես, Նարեն, Հերմինեն, ով գնաց իր ծննդավայր Իջևան, որ այստեղից ուղիղ 35 կմ-ի վրա է: Կիրակին՝ ծննդավայր Իջևանում, ծնողների հետ՝ ա՜յ քեզ հաջողություն, լսեցի տիար Գևորգի ձայնը…

Իրիկուն է, մշուշ. Առնոլդը հաճույքով է վարում մեքենան: Մենք զրուցում ենք որպես ամենահարազատներ՝ խաղա՜ղ-անշտապ: Այսպիսի հնարավորթյուն էլ ե՞րբ կունենանք…

Երևանը մեզ դիմավորեց բուռն, անձրևոտ: Բարի էր գործը, օրը Դիլիջանում: Բարի իրիկուն, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ գտնվեք…

Ի՞նչ է տալիս դպրոցը բիզնեսին. հարցադրում, որ հնչեց դիլիջանյան ֆորումի ժամանակ: Այստեղից էլ՝ դպրոցը պետք է, դպրոցը պիտի կարողանա… «միայն մենք (իրենք) կարող ենք ստեղծել» այդ դպրոցը… Այստեղից էլ՝  ոչ թե «դպրոցականի ժամանակը» կամ «դպրոցական տարիք», այլ «սովորողը դպրոցում»: Մենք՝ ցավոք, տարբեր ճամբարներում ենք, և դա իմ ելույթով երևաց…

Դպրոցին հանգիստ, ազատ թողեք և՛ կառավարական (իշխանական), և՛ ամբիցիոզ ծրագրային միջամտությունից: Հանգիստ, ընկերներ: Դպրոցը՝ կյանքն է, ու կյանքը՝ դպրոց. փոխենք մեր կյանքը հնարավոր արագությամբ ու ամբողջականությամբ: Կենդանի, կենսունակ, բազմաշխարհ դարձրեք կյանքը, ու դպրոցը կզգա, կարձագանքի փոփոխություններին

Պատվիրատուն կենդանացնող, փոփոխվող, զարգացող, աշխարհաստեղծ կյանքն է՝ իր նոր դպրոցի ինքնավստահ ու ինքնիշխան մարդով. նորին մեծություն պատվիրատուն, ով բարով գա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե ուզում ես ուժեղ լինել…

Իվետա Ջանազյանին և Գոհար Եղոյանին շնորհակալ եմ իմ օրվա գրին արձագանքելու և իրենց կոնկրետ ուսումնասիրությամբ տխուր իրողությունն արձանագրելու համար՝ Սևանա լճի ափին հուլիսին հանգստացողները գիրք չեն կարդում… Հուսանք, որ թղթի

Մեդիաուրբաթ-ամենշաբաթյա համերգը

Խոստացիր, որ կգաս, Բայց երբեք մի արի… Եթե գաս, Ում գալուն սպասեմ… «Սպասող մարդու օրագիր», իրանական ժամանակակից պոեզիա Մեդիաուրբաթ-ամենշաբաթյա համերգին ես ուղիղ մեկ շաբաթ սպասում եմ: Ինձ լավ եմ զգում,

Ողջ երկրի ու ողջ ամառվա հակաբացիլ…

Կարկուտն ի՞նչ անի, երկինք ու երկի՞ր մաքրի-պարզի: Արված է: Իմ 692-րդ գրով, հաշված անգամ իմ օրագրի կիրակիներով, առտու-գիշերվա նույն ժամին, երբ Աշոտիկ-Դավիթը` մեր տղուկը, իր-իմ տեղում է` կատարած «դարձ ի