Դավիթը ինչպիսի՜ երանություն ունեցավ, ինչպես փրփուր ծովո՞ւմ, գետո՞ւմ, ավազանում…

Ոչ սովորական շաբաթ եղավ՝ նույնպիսի շաբաթ օրով… Կիրակիի մասին էլ Դավիթն արտահայտվեց, երբ ներկա-բացակա արեց.
— Ես տանն եմ, պարտեզ չեմ գնում. կիրակի ժամանակ փակ է պարտեզը, չէ՞ հայրիկ: Հայրիկը տանն է, գործի չի գնում. գործի չես գնում, չէ՞, հայրիկ. ես էլ պարտեզ չեմ գնում (չի թողնում պատասխանես, որ հանակարծ…)…
— Չեմ գնում, տանն եմ, Դավիթ (հասցնում եմ ներկա ստանալ ես):
— Մայրիկն էլ դասի չի գնում:
— Ջա՜ն, ես դասի չեմ գնում, կիրակի է,- լսվում է Արմինեի գոչյունը…

Լսե՛ք Դավթի ամփոփիչ խոսքը.
— Ի՜նչ լավ է, որ բոլորս տանն ենք: Կիրակին բարի է: Ծառից երեք խնձոր է ընկնում. մեկն՝ ինձ (առաջինը), մեկը՝ հայրիկին, մեկը՝ մայրիկին…

Դավիթը հաճույքով, կլանված նայում է մայրիկի սարքած ֆիլմ-տեսանյութը՝ իր «գիժ կուկուների» թափառումի մասին՝ Գառնի-Գեղարդով…

Արմենն ու Դավիթը խնկոյանական հերոսներին շարել, հավաքել են. Արմինեն ուզեցել է, որ գետնին ընկած պանիրը գետնին չմնա.
— Պանիրն էլ շարեք…
Դավիթը թե.
— Մայրի՜կ, պանիրը կենդանի չի…

— Ո՞ւմ համար է աշխարհը,- ճիշտ տեղում ու ժամանակին հայտնվում է Դավիթը՝ իր հարցով…
Իրենք՝ իրենց համար, յուրաքանչյուրի, ով խելք ու շնորհք ունի` այդ աշխարհում լինի, ապրի, այդ աշխարհով ուրախանա, մասնակցի այդ աշխարհի ընդարձակմանն ու ամբողջացմանը… Աշխարհն աշխարհ է սրանով. փակ չէ, անկողպեք է, ընդարձակվող ու սահմաններով-անսահման… մեծ ու փոքր աշխարհ չկա:

Թթուդրեքն էլ դարձավ աշխարհ, ես հետևում եմ մեդիայում` ինչպես հայտնվեց-ստեղծեցին, ինչպես են թթուդրեքում թթուդրեքով ապրում Դպրոց-պարտեզով՝ մեծ ու պստիկով… Դավիթը, Դավթի քույրիկ Տաթևիկը, 3¹-ի Հռիփսիմեն, 5 տարեկանների Աշխենը… Արմինեն՝ իր ռադիո-սաներով-խմբագրությամբ… պատմում են.. Ի՜նչ ոգևորությամբ է համակված ու դա փոխանցում է Յուրա Գանջալյան պապիկը… Կյանքը այսպիսի բան է, աշխարհներից կազմված, որ հայտնաբերում, ստեղծում ես ու ապրում… Կյանք է, է՜, մե՜ծ, լե՜ն, բո՜լ, ու պիտի ապրվի պատշաճ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպիսի շաբաթ

Դավիթ Բլեյանի վայրի կենդանիներին, ինքն ասում է «իմ կենդանիկները», երեկ ավելացան  ընտանիները… կով, ոչխար, այծ… Խանութից ընտրել և առնել է տվել ձկնորսական կարթ, ջրի որսն էլ հետը՝ ձկներ, խեցգետիններ, գայլաձկներ…

Մայրիկ, ուզում ե՞ս

Դավիթ Բլեյանը, ասել եմ, երկար ժամանակ է, ինչ դոշնուկ (գոգնոց) չի կրում։ Տեսեք՝ խոհանոցի մեծ ու բարձր սեղանի մոտ առանձին բազմել ու ի՜նչ մաքուր է ուտում պատառաքաղով. տոնական (մարդամեջ դուրս գալու) շորերն

Հանրահայտ դարձեք ձեր գործերով, մի-մի Բլեյան եղեք, ու ես՝ ձեր ընկերը, միշտ օգնական…

Իմ լավագույն տեքստերը, ոչ մի երևի, ստեղծվում են հեծանվի վրա՝ Ծովակալ Իսակովի պողոտայի տուն-Բանգլադեշ-տուն անցումներում, իմ հայտնագործած հարթակներում, պատմել եմ, չէ՞, երբ ես ինքս ինձ հետ եմ ու խոսում եմ.