Ինչերի ասես չես հանդիպի իմ էլեկտրոնային փոստում… բայց այսպիսի՜… «Հարգելի, սիրելի մարդիկ, շնորհակալ եմ իմ համեստ աշխատանքը այսքան բարձր գնահատելու համար»՝ ճամբարային գործունեությունը ուսուցչի, որ դրամական արտահայտություն է ստացել նաև Ձմեռ պապի մրցանակով… գիտագործնականով… հոդվածով «Դպիրի»… Հեշտացա՞վ մեր միջի երջանիկի որոնումը, դե ասեք անունը, հրապարակեմ:

Մեր երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյանի հոգսերը, սիրելի անշուշտ, ավելանում են… Ճար չկա. «Աիդա Պետրոսյան» սրահը ու գեղարվեստի «Հարթակը» չեն կարող չունենալ պատշաճ գործիքներ՝ դաշնամուր, կիթառ… Ասենք, շնորհավոր: Շնորհավորենք իրար երգչախումբ-լաբորատորիայի նոր ծնունդով՝ վերածնունդով… Քոլեջի ուսանողները, կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակները համախմբած, երկուշաբթի-հինգշաբթի՝ ժամը 14։00-15։00, Մայր դպրոց-Խառնարանի համերգասրահում սկսում են իրենց պարապմունքները… միշտ պայծառ-ծափերով, Աիդա Պետրոսյան ջան… Նվարդ Սարգսյան հարս-ղեկավարը երեկ շփոթված էր, իր խոստովանությամբ՝
— Կիսատված, թե կիսված վիճակում եմ, Տիար…

Ծիսական խարույկ կրթահամալիրի Կասկադում։
Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:

Չէի նկատել, որ հայերեն ստեղնաշարում լ-ն և կ-ն կողք կողքի են. իմ «այֆոն»-ով զանգելիս քանի՜ անգամ եմ շփոթել, երկարացրել փնտրտուքը… նյարդայնացել… Կես ճամփա է այստեղից և՛ վիրավորանքը՝ հանուն անաղարտ մայրենիի-մասնագիտական բարեխղճության… Կամ կրկնակ լ-ի գործածումը, հայերենում, ասենք Նելի անվան մեջ… Ես հիմա էլ կասկածեցի երկու լ-ով է գրված թե մի… Հատկապես, որ ուղղագրությունը հակառակ մարդու անձնագիր կա՝ իր պարտադրած անձնանունով… Ռոդարին այս ամենը գիտի ու մեթոդ սարքեց ստեղծագործական այսպիսի սխալները, ծիծաղ- խուտուտ պարգևեց մարդկանց նրա մանկավարժության տարածումով-զարգացումով, ինչպես դա մեր մեջ լավագույն ձևով Աիդան էր անում… Այս մոտեցումն եմ ես անվանում խնայող՝ մինչև վերջ խնայող… Այս խնայողություններում այնքա՜ն մարդկային չգործածած ուժ կա, այնպիսի խթաններ-չարչրկված «մոտիվացիա»… Փորձենք պիտի լիուլի, քանզի սա է ճանապարհը, մեր համեստ միջոցներով, եղածով-չեղածով մեր կյանքը փոխելու… շաբաթ օրվա դդմածեսի նման տոն դարձնելու… Որքա՜ն ուրախություն կար՝ ընտանեկան-տարատարիք-սեբաստացիական, որքան անուշեղեն-շնորհք-ստեղծականություն մի դդմից… Դդումն այս անսպառ է իր գործածության մեջ, ինչպես հայերեն ամեն մի բառ՝ խոսքի մեջ, ինչպես մեր ազգային համերգ-պարերգերը կենսունակ-զրնգուն-աշխույժ-հավես…

Քոլեջիկների բնագիտական փորձից։

Մյունխենում ծանր վիրահատությունից առաջ էլ, հիմա էլ՝ իր հարմարավետ բնակարանում, ետվիրահատական երկարատև-կարգապահ ապաքինման ընթացքում՝ միշտ, ամենուր, ճարտարապետ Համլետ Խաչատրյանին հետաքրքիր, օգտակար-անհրաժեշտ է լսելը. կարևոր չէ՝ ինչի մասին է խոսում մեր հավատարիմ սեբաստացին՝ ճարտարապետությունի՞ց, թե՞ կրթությունից… ներհայաստանյան ընտրական զարգացումներից, մեր շրջանավարտներ Արմեն Խաչատրյանի ու Արմեն Պողոսյանի, Արմենի զարմանալի Արեգի ու Սոնայի, Համլետի ստվերը դարձած-խնամակալ կեսի՝ իմ բուլղարուհի հարս Մարիայի ներկայությամբ, ինչ ասում է Համլետը՝ կենսափորձ է, արդիական, խնայող… մարդուն ու մարդկայինը պաշտպանող… Աշխատասեղանին ճարտարապետի Արզնիում առողջարանային համալիրի վերակենդանացման-առողջացման նախագիծն է՝ անպատ, անասֆալտ, լանջերի-լանդշաֆթի զարմանալի լուծումներով, դդումի, այո, դդումի առատ գործածմամբ…

«Վերականգնված գույն» դիմանկարների շարք։
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի, Անի Սարգսյանի։

Բայց ախր, և՛ Արմեն Խաչատրյանը, և՛ Արմեն Պողոսյանը, ինչպես իրենք են հաստատում, անում են լիքը բաներ, հենց երեխաների կրթության հարցում, որոնց հետ իրենք համաձայն չեն… Ի՞նչը փոխվի և ինչպես փոխվի մեր կյանքում, եթե անում ենք բաներ, որոնց հետ համաձայն չենք…

Տանը, իրիկունը ուշ, Շուշան Բլեյանի հետ երկարատև-խառը սկայպով-վայբերով Երևան-Վիեննա մի կուշտ հեռակամրջից հետո, լսեք՝ Դավիթ Բլեյանն ինչ է երգում՝ իր նոր մեքենաներով հետ ու առաջ անելով…
— Ցորենը դարձնեմ Եվրասիա…
Հեպ-հոպ, հեպ-հոպ…
— Ցորենը աղամ Եվրասիա,
Հեպ-հոպ, հեպ-հոպ…
— Ցորենը տանեմ Եվրասիա,
Հեպ-հոպ, հեպ-հոպ…
— Ցորենը դարձնեմ Եվրասիա,
Հեպ-հոպ, հեպ-հոպ…
— Ինչ Մելինե, ինչ բարեկենդան, ինչ Շուշան,
Հեպ-հոպ, հեպ-հոպ, հեպ-հոպ…
— Ինչ եղ ու բրինձ, ինչ Տեառնընդառաջ,
Հեպ-հոպ, հեպ-հոպ…
— Ամենը տարեք Եվրասիա,
Հեպ-հոպ, հեպ-հոպ…
— Կրակի վրա խորովեք,
Հեպ-հոպ, հեպ-հոպ…

Էս Եվրասիայի փնտրտուքը Ջանի Ռոդարիի պահանջով ինձ տարել էր Տիգրանյան Աշոտենց տուն, ուր կիրակի առավոտյան ընտանիքով հյուրընկալվել էինք ու զրուցում էինք ամեն ինչի մասին ՝ Եվրասիայից մինչև Եվրո-Ատլանտյան։ Դավիթն այդ ժամանակ սեղանի տակ խաղում էր մեր հարս Մելանյայի նվիրած՝ սեբաստացի Հակոբի մանկության ժամանակ հավաքած քինդեր-ձվիկի խաղալիքներով։ Տեսա՞ք իմ պատումի մեջ իմ նախընտրական կիրակիի մոդելը՝ ներառական-ներդաշնակ-խնայող-հոգատար…

Արամ Խաչատրյանն անբաժան է Դավիթ Բլեյանից։
— Արա՛մ, հո դու Դավթի ստվերը չե՞ս,- փորձում են դաստիարակները բաժանել իրարից…
— Պա՛պ, ի՞նչ գիտեն՝ ով է ում ստվերը, կարող է ես եմ իր ստվերը…

Իսկ Հայաստանում բնակչության թիվը նվազել է երեք միլիոնից. աա կբերի այնպիսի հետևանքների, որն այլևս շտկել չի լինի… Հայտնի մասնագետի հետ այս տեսազրույցը պիտի որ կարդաք-լսեք…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#935

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր սկիզբ՝ ունեցածի հիմնադրման ճանապարհով…

Սիրում-կարևորում եմ սեբաստացիական նախաձեռնությունները, ահա ինչու՝ ուշադիր եմ դրանց հետևողական իրագործման սեբաստացիական ջանքերի նկատմամբ. վստահեք ինձ, նախաձեռնության իրագործման յուրաքանչյուր փուլում ես ձեր հուսալի գործընկերն եմ… Իրիկունը տուն մտա զգույշ. դուռը

Երկու Բլեյան, երկուսն էլ՝ իրական…

Մեկը՝ միշտ Արատեսում, իր 1989-ին սկսած դպրական կենտրոնով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքով, Նորատուսի ծովախորշով-Արտանիշի ծովածոցով անցումով Ջիլ-Ջվխլի, Գետիկի հովտով՝ Աղստև-Գետիկի գրկախառնում… Կարդացեք Չարենցի արևելահայերենով մեր նորօրյա աղոթքը… Մյուսը՝ միշտ Բանգլադեշում,

Ուսուցում առանց գրատախտակի. կենտրոնում ինքնակրթությունն է

Պարզվեց` Դավիթ Բլեյանը նախօրեին ոչ միայն շշմեցրել է իր խմբի կուկուներին, այլև պարտեզից անցել դպրոց ու խանգարել… ոչ ավել, ոչ պակաս, չորրորդ-հինգերորդ դասարանցիների բնականոն գործունեությունը: Խայտառակություն: Մենք զրուցեցինք, և Դավիթը