Ուզում էի-որոշել էի-հավատարիմ ընկեր-խմբագիր Սուսանին հայտնել էի, միասին «Մերը կյանք է նշանառուի թիրախում» վերնագիրն ընտրել էինք կիրակնօրյա իմ գրի համար… Այնպես, որ իմ այս վերնագրով, լրագրող Սիրանույշ Պապյանի աննահանջ որոշումով ստեղծված այս տեսազրույցը սոսկ հղում դառնա․․․ Հետո հարցրի՝ ինչի  համար, նայեցի ընթերցողի աչքերով, կարդացի-տեսազրույցի`  Սիրանույշ-լրագրողի սեղմագիրը, հավանեցի, ու Նունե Մովսիսյանի ՝ «բրախի՛, Տիար»-ը  դարձավ նոր որոշում․ ով կուզի թող սեղմագիրն այս կարդա, ով` տեսազրույցով կանցնի,  ով` դդումով կմարսի ամբողջը․․․ Քաղաքական համերգը ԱԺ ընտրությունների տեսքով նո՜ր-նո՜ր սկսվում է, ինչ չեմ ասել՝ կասեմ․ ուր էր թե իմ վատ-լավ ասելով լիներ․․․

Կրթահամալիրի վրացախոսների ակումբը թարմ, քաղաքական տարի է սկսում։ Տեսեք տպավորիչ հանդիպումը Հայաստանոմ Վրաստանի դեսպանի տիկնոջ` Եկատերինե Բաքրաձերի հետ, որի արձագանքները դուք դեռ վայլում եք կայքում։ Հիմա էլ ակումբը մեր նոր գործընկերոջ` «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հորդորով ներկայացնում է առաջին ընթերցում անցած, իմ սկզբունքային հավանությունը ստածած հայ-վրացական ուսումնական նախագծերի ստուգատեսի նախագիծը։ Եվ որպեսզի դա մտնի կրթահամալիրի 2017-ի ուսումնական օրացույց, դառնա ուսումնական աշխատանք ոչ միայն վրացախոսների ակումբի համար, անհրաժեշտ է, որ հիմա յուրաքանչյուր դպրոց, ակումբ, խումբ, օղակ, սեբաստացի ընտանիք, կրթահամակիր մասնակցի նախագծի երկրորդ ընթերցմանը, իրենը դարձնի` իր անելիքի պարտավորությամբ…

Բարի կիրակի…

Ղափամայի տոնախմբություն կրթահամալիրում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

#934

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր գինին նոր տիկերի մեջ, կամ իմ այսօրը՝ որպես մանկավարժական ստուգատես

Կատարվեց ապուշիս երազանքը. ես քնել եմ 23.00-24.00-ի արանքում, որպես մեռել, «որպես ուրու հալածական» և արթնացել թարմ՝ առտու 04.00-ին, ինչպես պատշգամբից նոր բերված այս սպիտակ խնձորը, որ գալիս է փոխարինելու կովի

Էս գիշեր երազ տեսա, հերկերը վարած տեսա…

Կիրակի առավոտյան վճռական սկսեցի քանիցս հետաձգած մի նախագիծ՝ կարդում եմ Կոմիտաս՝ երգարան, «Հազար ու մի խաղ»… Վերակազմեց՝ Արթուր Շահնազարյանը, «Կուլտուրալ ռենեսանս» հիմնադրամի պատվերով, 2015թ. … Կոմիտասի գրառած մի քանի հազար

Վախերի հաղթահարման իմ դպրոցը

Անունն այս դուրս կբերեք, հենց կարդաք կրթահամալիրի Արևմտյան դպրոց—պարտեզի 4-րդ դասարանցի Էվելին Սաֆարյանի ուսումնական բլոգում իր «Ինչպես դարձա սեբաստացի» հրապարակումը, որ տրամադրել է իմ կինը՝ հայտնի դարձող սովորողի մայրենիի ուսուցիչ Արմինե Աբրահամյանը։