Իմ զարմանալի քույրիկ Նազենի աստղի՝ Նազենի կրտսեր, իսկական Հովհաննիսյանի ծննդյան առթիվ երեկ կազմակերպած ընտանեկան հավաքի տպավորությունից ծնված, իմ այս գրով փոխանցած․․․ մի օրվա հեղինակային մանկավարժության համի ուժը։
Իմ սրտի ուզածն է․ մարզատոն ինքնագլորների վրա․․․ Սկսում են Արևմտյան պարտեզի Աննայի—Արևիկի 2-5 տարեկանները, հետո գնա՜ց․․․ չես հասնի—բռնի, ինքնագլորիկներին, որ իսկական ինքնագլորների վրա են առջևից, և ետևից՝ իրենց դաստիարակները, կողքերից ու արանքներում՝ մայրիկ—հայրիկները․․․ Ջա՜ն․․․ Ողջ ապրիլ—մայիս—հունիս․․․ Սա կբերի՞ նրան, որ ամեն դաստիարակ ունենա իր անհատական ինքնագլորը, ինչպես ես հեծանիվ ունեմ, իսկ սեբաստացի դաստիարակների զույգը՝ գործածվող հանդերձարան խմբասրահում․․․ Իհարկե։ Ապրիլյան մարզական ստուգատեսին, ապրիլ 12-ի Գագարին տոնին ընդառաջ, որպես բաց—հանրային դպրոց՝ մենք կհամոզվենք սրանում․․․ Այսպիսի ուրախությունից ճիչ—ձայն—երգն է ծնվում, ինչպես երեկ Մելինե—Անի դաստիարակների զույգի 6 տարեկան դարձածների սրահում նորաբաց. գո՜ւնդ են անում, ալյո՜ւր մաղում, ու երգը, ինքնագլորի պես․․․ գլգլում… գալիս է։ Սեդա Թևանյանը տեղով մեկ երգ է, շարժում, որ գունդ անելդ է գալիս․․․ Դուք երգի բառերը կարդացեք․․․ Ի՜նչ կենդանի մայրենի է բերում, գործածվող, հմտություն փոխանցող գործիքների, գործողությունների, է՜, քանի հարյուր, հազար տարվա անուններ, բերանացի շաղ է տալիս․․․
Անհավատալի է, որ իսկական մեղվանոցի փեթակ դարձած սրահում բզեզները իրական—կլանված գործունեությամբ գաթա են թխում—ստեղծում, բերանումդ հալվում է։ Բա մայրիկների օգնությամբ պատրաստած հյո՜ւթը․․․ Իրենց 30-ի չափ սաների հետ այնպես են խնամում իրենց միջավայրը՝ յուղ լցրու հավաքի, օգտագործի, այնքա՜ն մաքուր, լուսավոր, հարմար է 150 քառ․մ անպատնեշ զարգացնող, անվտանգ, հիգիենիկ, հետաքրքրիր, էսթետիկ միջավայրը, հեղինակային մանկավարժությամբ ստեղծված, ծնողների արդար վաստակի ներդրումներով․․․ Դե, արի ու հավատա, որ այս տարածքը շաբաթներ առաջ կացարան էր՝ նյարդայնացնող—արդեն խանգարող, որը տեղափոխվեց, ու ապրիլին դուք կտեսնեք վերստեղծված, նորացված, Քոլեջի նախկին նկուղում․․․ Երեկ, ես տեսա նոր կացարանի առաջին սենյակն իր առաջին մահճակալով, անհատական սանհանգույցով, իսկ ակումբում վարպետ Կարենն ու Արմանն իրենց պատրաստած սուրճն էին վայելում․․․
Ինտերնետում իմ այֆոնով—ֆեյսբուքյան էջով ինչքա՜ն հեշտ գտա կրթահամալիրի շախմատի ուսուցիչ Առնոլդ Միքայելյանին․․․ Երեկ, օրվա վերջում, երբ Աշտարակի Այրուձիից վերադարձած աշխատանքային խմբի հետ մենթորական քննարկումն ավարտած, դուրս էի գալիս Կենտրոնից, աչքս ընկավ շախմատի ակումբի սրահին․․․ Սրահի վերակառուցումը մնաց․․․ Էս Առնոլդն ի՞նչ եղավ, հալվե՞ց սեբաստացի աշխարհում, որպես հատիկ, ի՞նչ ծիլ—ծլարձակում ունեցավ սեբաստացի աշխարհում․․․ Որքա՞ն պարարտ եղավ մեր մանկավարժությամբ ստեղծված հողը․․․ Ու համեցե՜ք, առաջին անգամ Արևելյան դպրոցի վեց տարեկանների ինքնաշեն ուսուցողական խաղը ես լսում եմ մինչև վերջ․․․ Սա այլընտրանքն է մեր՝ իր գործի հեղինակ Առնոլդի տարիների ջանքերով ստեղծված․․․ Էլի ու էլի, սրա նման բազում ծիլեր, փարթամ, աճող, բերք որպես, դուք կհանդիպեք ապրիլի 12-ի հյուսիս—հարավ, արևելք—արևմուտք անցումներով․․․ Շախմատի, մաթեմատիկայի, բնագիտության, տեխնոլոգիաների, երաժշտության գործունեության անդաստանում մեր․․․ Սովորող—սովորեցնողի տարիքներն ու կարգավիճակ բաժանումները հետևողական ջնջած ստեղծական երևակայության միջավայրում։
Հետգրություն որպես․
Երեկ Հովհաննիսյան քույրիկների արտիստական գրոհը՝ Սուսանի, Էդիտի, Նազենի կրտսերի, Նազենի աստղի թափով—շնորհքով կազմակերպած, հեշտ չէինք հաղթահարելու․․․ Արմինեն, Աստղիկն ու Դավիթը առավոտյան նինջի մեջ են, իսկ ես գյուղական կաթի բուժումով, Մելինեի արվեստանոցի գաթայի համի ուժով՝ վայելքի մեջ․․․
Բարի օր, ստեղծումի՛ աշխարհ։
#2023