Օրեր առաջ ֆրանսիացի լրագրող Մարիամ Գոմն ինձանից փորձում էր կորզել իմ 1999-2001թթ՝ կալանավոր շրջանի իրավապաշտպան գործունեության ապացույցներ, իր ընթերցողին հետաքրքրող օրինակներ, պատմություններ… Ինչ պատմել եմ, պատմվել-վկայվել է այդ շրջանի մասին, բավ է. ինձ հերոսական անցյալի վրա երկար չես պահի… Ու հանկարծ ֆեյսբուքի իմ էջին հայտնվում է այս նամակը… հատուկ Մարիամ Գոմի համա՞ր… Բերում եմ, իհարկե, առանց մեկնաբանության ու միջամտության, ընթերցողական հետաքրքրությունը բավարարելու համար…
Այդպես էլ շոկոլադ չհյուրասիրեցիք, ազատության մեջ…
2000 թվականին բանտում էինք, բայց տարբեր խցիկներում: Գործիս հետ կապված՝ Ձեզնից խորհուրդ հարցրեցի, հետն էլ «պլիտկա» էի ուղարկել, որպես քաղցր հյուրասիրություն… Ասացիք. «Ես քեզ պաշտպան՝ առանց կաշառքի, էլ էսպիսի բան չանես», ես էլ պատասխանեցի, որ ընդունեք ոչ որպես կաշառք, այլ ի սրտե հյուրասիրություն: Ասեցիք.
— Երբ ազատվենք, ես քեզ շոկոլադ կհյուրասիրեմ, էլ նման բան չանես, ես պաշտպան եմ առանց նման հյուրասիրության:
Ձեզ կուզեմ իմ խորին երախտապարտությունը հայտնել, որ ինձ բավականին օգտակար խորհուրդներ տվեցիք գործիս վերաբերյալ:
Շնորհակալությունս ընդունեք 17 տարի անց…
Հուսամ՝ օրերից մի օր կհանդիպենք, հարգարժան պարոն Բլեյան:
Հանդիպենք. համեցեք, Արթուր Նալբանդյան, ես, ինչպես Կլոր բերդում Նուբարաշենի, թիվ մեկ քննչական մեկուսարանում, մատչելի եմ, հայտնի հասցեով՝ bleyan@mskh.am, բլոգով, օրագրով։
Լողում են Հարավային դպրոցի առաջին դասարանցիները:
Ֆոտոշարը՝ Սարգսյան Գայանեի:
Տեառնընդառաջի երեկվա սեբաստացիական նախատոնակի մեկնարկը յուրահատուկ Անդաստանի արարողություն էր, Նունե Մովսիսյան, mskh.am-ի այդ շարքով նորից անցեք-համոզվեք, որ ընթացքում օրհնվեցին մեր Բանգլադեշ կրթահամալիրի չորս կողմերը՝ Հյուսիս—Հարավ, Արևելք—Արևմուտքով, Խառնարան Կենտրոնով, Քոլեջով… Այնքա՜ն աշխույժ, կրակ, խնդուն…
Ընթերցողը խորհրդավոր հետաքրքրվում է, թե մինչև երբ եմ ես կատարելու կրթահամալիրի տնօրենի պարտականությունները… և խնդրում է mskh.am-ի 1-ին էջից հանել կրթահամալիրի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտարարությունը… Ես տեսնում եմ իմ անելիքը՝ որպես կրթահամալիրի տնօրեն, առաջիկա 1-3 տարիներին… Հետո իմ պատասխանատվությունը իրացնելու համար կրթահամալիրում պատշաճ-բավարար կլինի Տիար կոչումը, պաշտոնը-ուժը, իրավունքը… Լրիվ լուրջ. մենք պետք է օր առաջ կրթահամալիրի համար նոր մենեջեր-կառավարիչ գտնենք, հեղինակային մանկավարժությանը սպասարկող մեծ տնտեսություն է, ինքնուրույն-առանձնահատուկ աշխատանքի մեծ ծավալ։ Ինձ ավելի ու ավելի ձգում է մարդը՝ կոնկրետ սեբաստացին՝ սովորող թե ուսուցիչ, տանը թե դպրոցում, ամենուր… Սա՝ Տիարի ու կառավարչի գործառույթների մեկտեղումը, ոչ միայն ավելի ու ավելի դժվար է դառնում, այլև մաշող, ոչ նպատակահարմար: Պայմանավորվել ենք, չէ՞, մինչև վերջ խնայող լինել. ի՞նչ է, դա ինձ պիտի շրջանցի՞։ Իսկ հայտարարության հարցը թող լուծի mskh.am-ի խմբագիր Արմինե Թոփչյանը:
Սովորող-սովորեցնող նախագիծ, 4-6-րդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Եղոյան Գոհարի:
Որքան էլ մտահոգիչ են ձյունոտ-սառցակալած տանիքներն ու վտանգավոր՝ անցումները, ես ավելի մեծ ժամանակ եմ հատկացնում գարնան գալուն… Գարունը մեզանում-Երևանում հանկարծ է հայտնվում, շռնդալից, ու միշտ գարունը քիչ է լինում… Փետրվարյան այս շրջանը, լսեցեք, ես միացնում եմ գարնանը՝ մեր լանջաղբյուրների-լանդշաֆտների, պարտեզապուրակային աշխատանքների պատրաստությանը… Բերեք որոշակի դարձնենք անելիքներն իրենց առաջնահերթություններով, գործիքներով, սերմերով, տնկիներով… Այո, առաջին պատրաստության վիճակ եմ հայտարարում մեր տեխնոլոգիական կարողությունների… Իսկ անվտանգության դեմ ամեն մի ոտնձգության շատ ավելի խիստ եմ արձագանքելու, ինչպես երեկ արեցի Արևմուտքում, այսօր՝ Հյուսիսում, Քոլեջում… Ո՛չ մի պատճառաբանություն չեմ ուզում լսել. մարդու անվտանգությունը առաջին տեղում է։
Հիմա գանք մեր հավաքական անվտանգությանը։ Ես եղել եմ և մնում եմ Նոր ուղի մեր իրականության մեջ, 1989-ից՝ իմ քաղաքական մուտքից սկսած։ Չունի այլընտրանք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հաշտություն-համաձայնությունը՝ ուղղված հայոց ապրելու իրավունքի ապահովմանը Հայաստանում և Արցախում… աշխարհում… 2017-ի ապրիլին ձևավորվելիք Ազգային ժողովը՝ նոր կարգավիճակով, գործելո՞ւ է հայ հասարակությունից թելադրվող կոչումով-մանդատով՝ հաշտության-համաձայնության բանաձևի հաստատում… ձևակերպում… նախաձեռնում… Այլընտրանք իհարկե կա՝ Ադրբեջանի տրոհումը, պնդում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, պետք է աջակցել թալիշների, լեզգիների ազատագրական շարժմանը… ավելացնեմ՝ մինչև վերջին հայ բնակիչը թողնի Հայաստան-Արցախը…
Բույսերի խնամք Արևելյան դպրոց-պարտեզում:
Ֆոտոշարը՝ Ալեքսանյան Շուշանի:
Ուզում եք՝ որպես պնդում ընդունեք, չէ, խնդրանք որպես, սեբաստացի աշխատող-ուսուցիչ՝ բոլոր կարգի, «ռեստարտի» (վերագործարկման) կարիք ունենք պարբերաբար բոլորս: Այ, պաշտոնակատարի շրջանը ես, ինչպես Աշոտ Տիգրանյանը՝ իր մայրամուտից առաջ շրջանը սկսելիս, հենց ռեստարտով եմ սկսում… Տեսեք՝ մեր ավագ-ամենավաստակով ընկերը ուր հասավ՝ Երևանի պատմության—փիլիսոփայության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերություններից ֆիզիկայի ֆակուլտետ… Ի՜նչ սահման՝ մանկավարժությամբ-նախագծային ուսուցմամբ համակված ընդունակ մարդու, հետազոտող ուսուցչի համար… Ամբողջական ներառական, ու տեսեք որքա՜ն ներդաշնակ միջին-ավագ դպրոցում, սեբաստացի մեր աշխարհում…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 936