Ինչ՝ ինչ, մանկավարժությունը դրսևորվում է կոնկրետ։ Երեկ հազարի մեջ, Մարմարյա սրահում Մարինե Ոսկանյան երաժիշտ խմբավարը հանկարծ, ելույթից րոպեներ առաջ, Արևելյան դպրոցի Բրեմենյան երաժիշտներին կպած յոթ տարեկան Դավիթ Աթանեսյանին տեսավ… Արցունքով լի աչքերով Դավիթն ուզում էր «հե՛նց հիմա» Մարինեի երաժիշտների հետ, շան տեսքով կենտրոնում լինել… Տեսաք՝ ինչ հրաշք գործեց ընդամենը երկու-երեք ամիս որպես սեբաստացի գործող Մարինեն, որ փոխարինում է մեր մայրիկ դարձած Տաթև Ստեփանյանին։ Դավիթը շուն դարձավ ու երաժիշտների հետ, բառացի րոպեներ հետո, կարևոր կանգնեց Մարմարյա սրահի կենտրոնում. ծափերի արժանացավ, ու իր ուսուցիչ Մարինեի հետ՝ Ձմեռ պապ 2017-ի մրցանակին։ Շռայլ-անսպասելի, Ձմեռ պապը 2017-ին էլ կլինի իր լուծումների մեջ արդար, հասնող… բարեխիղճ։

Ձյո՜ւն, սպիտակ ձյուն, բերեցիր մեզ խնդություն:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Բարեխղճությունն էր, որ լեցուն ուսումնական հունվարի տրաքող ուրբաթ-տոնախմբությունից, իր նմանը չունեցող բնագիտատեխնիկական էքսպոյից  հետո, երբ մի օրում հրապարակային ներկայացվում են տասնյակ «Ստեղծված է կրթահամալիրում (made in mskh)» ապրանքանիշով ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ…, ես իմ գործընկերների հետ ձյունոտ սարալանջն ի վեր արեցի, Գեղարվեստի ցուցասրահում մինչև երեկոյան ժամը  յոթը, մեր ճամբարային հունվարը արխիվացրած, դիլիտ-ֆորմատ արած, մեր «մոզգով»-նպատակադրմամբ տրվեցինք հունվարի 30-ից մեկնարկող 2016-2017 ուսումնական տարվա 3-րդ ուսումնական շրջանին՝ իր բազում նոր լուծումներով, հեղինակային կազմակերպմամբ։ Պիտի կարողանանք շաբաթ-կիրակի, մեր առցանց անընդհատ աշխատանքի սովորույթով-հմտությամբ այս վիճակը տեղափոխել ամեն մի սեբաստացիական ընտանիք՝ ուսումնական մի շրջանից մյուսը սահուն անցում կատարելու համար։ Իմ մտահոգության-լուծումների կենտրոնում մանկավարժության հեղինակ սեբաստացի գործընկերն է՝ ուսուցիչը մեր՝ իր աշխատաժամանակով… Աշոտ Տիգրանյան մենթորը պատահական բաներ չի անում. իր 2017-ի հունվարի 30-ին մեկնարկող ուսումնական շրջանի համար կազմած անհատական աշխատանքային պլանի առաջարկով ուզում է օգտակար լինել իր գործընկերներին։ Հրապարակում եմ, իհարկե, «առանց տաբու» լուծումների պատրաստ քննարկման ռեժիմում։ Հրապարակում եմ նաև մանկավարժության լաբորատորիայում հենց հիմա ստեղծվող սուրհանդակը՝ որպես լրացում։

Ձմեռային ճամբարի ամփոփիչ համերգ-ներկայացում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

— Ես իմ քաղաքը քանդեցի, հետո սարքեցի, պա՛պ… Որովհետև շատ հետաքրքիր է սարքելը, տարբեր բաներ, ինչ ուզենամ…
— Գիտե՞ս՝ ում հետ եմ քանդել… Մարիամի։ Դրանք արդեն հին էին, նոր բաներ եմ սարքելու, պա՛պ…
Հա, բայց… Դավթի սենյակի հատակին ազատ տեղ չկա… Չկա՞… հենց նոր մութի միջով-ցայգով անվնաս անցավ գիտնական-տիեզերագնաց դառնալու հաստատուն վճռով մեր մարսեցին ու ոչինչ չվնասեց…
— Դավի՛թ, բա հատակով մեկ փռվածն ի՞նչ անենք, քո լեգոներն էլ քո մեքենաների նման շատանում են ու շատանում…
— Սպասեք, պա՛պ… Կգնամ, իմ մոլորակը տիեզերքում կգտնեմ, կնկարեմ ձեր Երկիրը իմ մոլորակից ու կգամ, այս ամենը կնվիրեմ 2-4 տարեկաններին, պա՛պ։ Բոլորը։
— Դու ու մայրիկը քանի՞ տարեկան կլինեք այդ ժամանակ, պա՛պ…

Բնագիտատեխնիկականի ուսումնական ճամբարից ծնվեց մեր տան՝ Դավթի աշխարհ-լաբորատորիան, որն էլ արագացրեց նոր նախագծի՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներով մեկ բաց լեգո-անկյունների (աշխարհների) ստեղծումը։ Ահա, ինչ են առաջարկում, ինչով են զբաղված Հյուսիսում մեր Արեն Շահնազարյանը, Քնարիկ Ներսիսյանն ու ընկերները… Բարի մեկնարկ, սիրելի նախագիծ…

Նոր գեղարվեստ. մշակումները՝ Արեն Շահնազարյանի։

Տեսա… Արևմուտքում։ Դպրոց-պարտեզի մուտքի մոտ կանգնած մեքենայից դուրս եկավ մի ձեռքով 2-3 տարեկան տղայի ձեռքը, մյուսով՝ ծխախոտը բռնած երիտասարդ մի հայրիկ։ Ուղղվեց դեպի նախակրթարանը մեր, ճամփին նետեց ծխախոտը… Չտեսնեի։ Մե՞ր պատվիրատուն է։

Տեսա Հյուսիսում։ Դպրոց-պարտեզի արևմտյան ձյունապատ ճամփով-խաղալով-զրուցելով Սիդոնյա-Սեդա կազմակերպչին ու իր սան Դավիթ Հովհաննիսյանին։
— Սեդա,- ասում եմ,- լողացա՞վ Դավիթը հինգշաբթի, որ այնքան ջանք թափելով գնացիք հյուսիսից արևմուտք։
— Չէ, ասաց՝ դու էլ պիտի լողաս…
— Եվ ի՞նչ…
— Կլողանանք հաջորդ անգամ միասին…

«Սուրհանդակի» միջոցով Տիգրան Աբազյանի մուտքը mskh-ի ռադիոեթեր՝ դեբյուտը, ու սրա միջոցով բնագիտատեխնիկական ստուգատես 2018-ին հայացքով, տեսա-լսեցի, հուզվեցի…  Մանկավարժությունը, ինչ՝ ինչ, պիտի այսպես ինքնաբուխ-շիտակ լինի ու … մատչելի-ներառական։ Տեսա ողջ ամիս։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#919

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թեթև տեղեկանք՝ ոնց որ գիշերային էսկարդ հանգստացնող թուրմը

Շաքարը, ճնշումը, ջերմաստիճանը, սատուրացիան այս օրերին ձեզ ծանոթ հովվերգության մեջ՝ որպես էսկարդ… 

Երբ եկել է ժամանակը…

Ամառային մե՜ծ ճամփորդության ժամանակն է՝ նախահունիսյան պատրաստության այս շրջանով ու ամենասեբաստացիական հունիսով՝ իր ուսումնական բազմազան ճամբարներով՝ բանգլադեշյան, Արատեսի ու Սևանի «Ժայռի» վրանային, փառատոնային-ստեղծագործական հարթակներով… Ճամփորդի ձեր ուսապարկը հավաքեք՝ քնապարկով անհատական,

Կրկնակի հարսնաքույր Շուշանը՝ Վիեննայից, հատուկ ձեզ համար…

Ճոճանա՜կ, ճոճանա՜կ, գնաս ու գաս շարունակ… Ի՞նչ կհարցնի Դավիթ Բլեյանը գիշերը 3-4-ի արանքում, մեր տան խոհանոցում, մինչև արթուն հայրը հանկարծ արթնացածին իր ուզած ծորակի ջուրն է լցնում-տալիս․․․ — Ինչո՞ւ մեր