Ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ Իրինա Ապոյանը ոգևորված պատմում էր օտարերկրացի մասնագետների՝ պատանիներին անգլերեն լեզվով ուսուցման, կենդանացնող միջավայրի ազդեցության մասին… Կրթական փոխանակումների խելամիտ կազմակերպումը՝ կրթահամալիրի հարմարավետ կացարաններով, մեր բաց, ստեղծական ու գրավիչ միջավայրով, դառնում է նախագծային ուսուցման ազդեցիկ ձև… Փոխանակումների ծրագրով օտարերկրացի մասնագետ կարող են դառնալ նաև կրթահամալիրի ուսուցիչները. այդպիսի հաջողված փորձ մենք ունեցանք տարիներ առաջ Արցախում, երբ դասվարների մեծ խումբ հեղինակային կրթական ծրագրով և «Ինթել»-ի նեթբուքներով ներխուժել էր Ստեփանակերտի կրտսեր դպրոցներ, անցյալ տարի Թբիլիսիում՝ Գլդանիի դպրոցներում… Այսպիսով մենք մեզ պիտի ավելի լավ ճանաչենք՝ «ինչը» և «ինչպեսը» փոխանցելու, մանկավարժական-մասնագիտական այլոց ձեռքբերումներն ակտիվ յուրացնելու ճանապարհով…
«Երբ խոսում է մարմինը», «Կելվին Կանը հոդված է գրել mskh.am-ի համար» հրապարակումներն իմ կարևորած երևույթի ծնունդ են: Ընթերցե՛ք-վերընթերցե՛ք, արձագանքեք…

Գեղարվեստի նախակրթարան. «Մենք պատրաստ ենք ստուգատեսին, իսկ դո՞ւք»:
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի, Տաթև Աթոյանի:

«Կյանքի դպրոցն իմ բլոգի եթերում». երեկվա իմ գրի վերնագիրն այսօրվա գրում սկսում է գործել որպես խորագիր: Եվ դա լավ է, զարգացում է: Ինքնագնահատականի տպավորիչ երրորդություն կազմեցին հեղինակային կրթական ծրագրով Հասմիկ Թոփչյանի «Գնահատում են ծնողները» և «Ինքնագնահատականի փորձ» նախագծային հրապարակումները, որ, շնորհակալ եմ, ժամանակին արձագանք են իմ օրվա գրին, և «Դպիր»-ը՝ ուսուցիչ-մասնագետների ուսումնասիրություններով…

«Փունջ մը ժպիտ». Գեղարվեստի կրտսեր դպրոց, 2-րդ դասարան:
Լուսանկարները՝ Արմինե Բաղդասարյանի:

Արմինե Աբրահամյանի, Սոֆյա Այվազյանի և Լուսինե Ալեքսանյան ծնող-ուսուցիչ մասնագետների հրապարակումներն այլ կերպ, քան ուսումնասիրություն, չես անվանի… Մեր քառալեզու «Դպիր»-ը, լսե՛ք, դառնում է ամենահետաքրքիր-ազդեցիկ գիրը մանկավարժական… Մայրենիի ուսուցիչ, Դավթի մայրիկ Արմինեի, ծնող Հրաչյա Եղիազարյանի մայրիկ Անուշ Իսկանդարյանի և ութերորդ դասարանցի սովորող Գևորգ Հովհաննիսյանի, նրա ընկերների հրապարակումները մի-մի վարկանիշ են՝ այս բառի՝ հայերեն առկա բացատրական բառարաններում չգրանցված իմաստով: Միայն թե հայացքներն ինձ մի՛ ուղղեք, ինձնից լուծումներ մի՛ սպասեք, բոլոր կարգի սիրելիներ-սեբաստացիներ: Ա՛յ, ինչպե՛ս են Գեղարվեստի կրտսեր դպրոցի Կարինե Մամիկոնյանի և Կարինե Բաբուջյանի երրորդ դասարանները «Հանրակրթական դիջիթեք» ստուգատեսի հնարավորությունները խելացի օգտագործել, ի մի բերել, իրար գլխի հավաքել… Նրանց այս ստեղծագործական հավաքը կյանքում, որպես կենդանի դպրոց, շարունակություն ունի՝ անհատական բլոգներով ինքնուրույնության-ուժի նոր չափով, ծնող-ծնող, ծնող-ուսուցիչ, ֆեյսբուքյան, անհատական-խմբային, սովորույթի ուժ դարձած հաղորդակցությամբ, պիտի ձևակերպվեն-արժևորվեն սովորողի-դասարանի-դպրոցի-ընտանիքի ձեռքբերումները և մտահոգությունները՝ զարգացման ծրագրի գործողությունների պլան դառնալով… Այ, այսպիսի իրականության տնօրեն եմ ուզում լինել ես՝ որպես դրա սպասարկող-աջակցող ծառայությունների ղեկավար…

Ունի՞ հայաստանյան կրթական համակարգը առանձին դպրոցներ-հաստատություններ՝ ձեռքբերումների փոխանցման այսպիսի ներխուժումների համար… Համեցեˊք, մեր դռները բաց են… Չեմ մոռացել՝ որքա՜ն ջանք թափեցի Կողբի նշանավոր արվեստի դպրոցի ներառումը կազմակերպելու համար… առ այսօր չի ստացվում…

Հիմնական դպրոցի սովորողները ներկայացնում են Հ. Թումանյանի հեքիաթները: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Սիրով հրապարակում եմ Մխիթարյան միաբանության աբբահայր Եղիայի՝ Նառա Նիկողոսյան սուրհանդակի բերած, երկա՜ր սպասված նամակն ամբողջությամբ՝ որպես նոր նշան՝ իր ազդեցությամբ-կարևորությամբ…

Դավիթն առավ իր կենդանիկների տուփն ու գնաց իր սենյակ…
— Դավիթ, ո՞ւր ես գնում,- չկտրվելով մտքերից՝ հարցնում եմ ես:
— Դու քո գործին ես, հայրիկ, մայրիկն էլ՝ իր, հոդված է գրում, չխանգարեմ, ես էլ գնում եմ՝ իմ գործով զբաղվեմ…

Օրագրի ընթերցարան՝ առանց քոմենթների

Օրագրի ընթերցարան՝ քոմենթներով

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Բաղդասարյան
# 580

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սարալանջի ուսումնական նախագծի մեկնարկի մասին է իմ գիրը

Ի՞նչ գույն ունեն Բանգլադեշում, նաև կրթահամալիրի տարածման գոտում մետաղները՝ ավտոտնակների դռներ, ցանկապատներ, էլեկտրական ու այլ սյուներ, վահանակներ… խողովակներ… Ժանգոտ, իհարկե: Ճարտարապետ բարեկամ Համլետ Խաչատրյանի աչքից իր կրթահամալիրյան երկօրյա շրջայցում ո՞նց

Ցավն է հաճախ առաջ մղում…

Մեր թաղում՝ Երևանի Սևանի փողոցի 3-րդ փակուղում, մեր հայաթում, ուր իրար կից-խիտ տներում ապրում էինք հարազատներով, հարս շատ էին բերում, շարունակ՝ խոսակցություն-պատրաստություն, հարսնատես, նշանդրեք, նորահարսի առաջին այցելություն մեր տուն… Ես

Արտով երգով կանցնի մեր ճամփան…

Գրիգոր Խաչատրյանն անուն կպցնելու վարպետ է։ Վերնագիրն իմ այս օրապատումի իրենից քաղեցի. Սեբաստացի ագարակի ճամփին, երբ կրթահամալիրի տեխնոլոգ-նկարիչների մեծ խմբով Գեղարվեստում Քնարիկ Ներսիսյանի ու Կարինե Մացակյանի նախաձեռնած Կլոր սեղան-տիտիկից հետո