Մինչև դուք, անշտապ ընթերցող-չընթերցող, սեբաստացիներ` բոլոր կարգերի ու ժամանակների, արթնանաք, ձեր կենցաղով-օրվա բեռով, ճամբարային, նախագծային, ստուգատեսային հունվարի, վաղը մեկնարկող նոր ուսումնական շրջանի չարածը-պռատ արածը կարգի բերեք, ձեր խիղճը մաքուր՝ պատասխանեք բոլոր կարգի էլեկտրոնային դիմումներին, խնդրանք-պահանջ-հիշեցումներին, կրթահամալիրի պաշտպանության ակումբի (կուսակցության) անդամների և Արեգ Սերոբյանի համազգային քվեարկության նախաձեռնություններում—գործողություններում կողմնորոշվեք․․․ ի՞նչ ժամանակ պիտի մնա, որ դեռ իմ գրով լցնեմ։ Օրվա հոգսը լիուլի բավ է առցանց աշխատանքի կիրակիի համար։ Ու որ պատվիրան չխախտվի․․․

Անպայման ընթերցեք Հասմիկ Ղազարյանի «Թարգմանիչ»-ի «Լռության պարուրակը*. Ինչի՞ է հանգեցնում մեկուսացման վախը» հրապարակումը։ Երևույթի ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ «պարուրակ» լինելով՝ մենք կհայտնվենք այն իրականության մեջ, որը ոչ միայն չենք ընտրել, այլև չէինք ուզում։

Մեր միջին դպրոցի 6-րդցի Արամ Պետրոսյանի «Հունվարյան պատերազմը և կուսակցականների փոփոխությունները» ակնարկ-պատումը ազդի-գովքի-տարածման կարիք չունի․․․Արդյունքում  կուսակցականներ դարձած սպա Պետրոսյան Արամը, շարքային Մկրտչյան Հայկը, Ստից գեներալ Արշակյան Նարեկը, Դավիթ Տիգրանի Հարությունյանը, Վահե Արմենակի Գրիգորյանը, Արշիլ Արտյոմի Խաչատրյանը… դա անում են, կշարունակեն անել։ Կարդացեք ձեր առողջության համար։ Ի դեպ, ո՞ւր մնաց ստից գեներալի «թիկնամահ», հուժկու Բարսեղյան Արամը…

Ձմեռային պատկերներ. լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Իսկ օրվա վերջում, եթե այլևս ոչինչ չեք ունենա անելու, ստեղծեք այդպիսի մի կուսակցություն-ակամա նախագիծ, ինչպես մեր ճամբարականները․․․ Հաշտեցրեք, ներող-ներառական դարձրեք մեզ իրարու՝ ավելի համերաշխ դարձնելով սեբաստացիական բոլորիս աշխարհը․․․

Սա էլ մեր նոր, բոլորիս համար մատչելի, անվտանգ, հուսալի ընկերը` բերված Գավառից, որ կիրակի օրով հասցնում է ներառվել Խզբզի և Բոմի խստապահանջ միջավայրում։

Տեսանյութը` Լուսինե Աբրահամյանի ՖԲ էջից

Կիրակի օրով այս երկու հիշեցումն էլ անեմ․․․

#920

* Պարուրակ — գոյական. 1. Կոնի՝ գլանի ևն վրա կամ որևէ կարգի խողովակի անցքի մեջ արված պարուրաձև ակոս:
2. Պտուտակային՝ պարուրաձև գծի՝ ակոսի ևս մեկ պտույտ՝ ոլոր տակ:
3. Տե՛ս Գալարախողովակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քո կածանով անցիր ու չես ձանձրանա

Եթե չես սիրում ամեն օր աշխատանքի տանող ճանապարհը, պետք է փոխել աշխատանքը… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակի, ով այսօր «Հարթակ գեղարվեստում» ակումբի հյուրն է, ով մի քանի տարի առաջ սկսել

Դժվար չէ բարի լինելը, դժվար է լինել արդար

Դժվար չէ լինել բարի, դժվար է լինել արդար: Իմ կիրակնօրյա ընթերցարանի համար միանգամից վերնագիր որոշեցի Վիկտոր Հյուգոյի 20 ամենաուժեղ համարվող մտքերից սա. արդարությունը, արդար գործելը ինձ համար կողմնացույց է: Այդպես

Ոչինչ չի կարող զսպել գեղեցիկի հանդեպ հիացմունքը

«Ավետիք Իսահակյան. բանաստեղծություններ», իրանական պոեզիայի` Մարիետ Սիմոնյանի և 7-րդ դասարանցիների ներկայացումները, Զահրատը՝ Հասմիկ Թոփչյանի և 8-րդցի ընկերների ներկայացմամբ… Հիմա էլ Նունե Մովսիսյանի ճապոնականն ու Նազելի Տեր-Պետոսյանի հին եգիպտականը… Այսպիսի անսահման գրական