Արթնացել եմ առտու-գիշերվա 4-ին՝ գրելու պահանջով. արթնացել եմ, որ գրեմ, պատմեմ անձայն՝ վայելելով իմ պատրաստած, Շուշվա Քարին տակի մեղրով լուծված սուրճը…
Իսկ ժամանակի մեքենայի մասին խոսակցությունը բացվեց Մարմարյա սրահում, երբ աստիճաններին հանդիպեցի 6-րդ դասարանցիներ Նազենիին, Օվսանային. երկար ներկայացնելու կարիք չունեմ նրանց, սեղմեք հղումները և կհայտնվեք անհատական ուսումնական բլոգներում՝ 1010 սովորող սեբաստացու ուսումնական բլոգ, 140՝ ուսուցիչ-սեբաստացու…
Այս և այլ տվյալները դուք կքաղեք կրթահամալիրի խորհրդում երեկ հրապարակված մեր հեղինակային մանկավարժության «Ստեղծագործ անհատի կրթական պատվերի մոբիլ դպրոց, Անհատի օժտվածության զարգացման մոբիլ դպրոց, Կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով» ծրագրի 2014թ. հաշվետվությունից:
– Ինչպե՞ս եք գլուխ հանում, ինչպե՞ս եք հասցնում…
– Ինչպե՞ս եք իմանում… ճանաչում …
Այս օրերին հարցնում են ստուգատեսային ճամբարների խաչմերուկում հայտնված տասնյակ ու տասնյակ տնօրեններ, ուսուցիչներ, սովորողներ՝ կրթահամալիրի Բանգլադեշի արտասահմանմանից՝ Հայաստանի մարզերից, Արցախից, Վրաստանից…
Սրանից էլ պարզ համակա՞րգ, որ ամենաթափանց է՝ տեսանելի է ծայրից-ծայր, ինքնակարգավորվող, ինքնամաքրվող, ինքնասպասարկվող, ինքնազարգացող… Մեզ չի հասկանա օտարերկրացին: Դրա համար էլ երբ մեր, թվում է, անուն հանած-կայացած սեբաստացին գնում է իր ազատ կամքո՞վ, վերադառնում են, ես անկեղծ երկար եմ մտածում, տանջվում՝ երևի այդ մարդկանց՝ իմ սիրելիների փոխարեն, թե՞ համար, որ ուզում եմ հասկանալ. երբ հասկանում ես, ամեն ինչ պարզ է դառնում, ինչպես մեր հեքիաթ-աշխարհը… Ախր դու եկել ես, հայտնվել մեր աշխարհում էն սահմանից. ի՞նչ՝ այս ընթացքում էն արտա-սահմանը փոխվել է, դու չե՞ս փոխվել, չե՞ս դարձել սեբաստացի… Գնում ես՝ ընդարձակելո՞ւ համար կրթահամալիրի Բանգլադեշս, թե՞ հոգնել ես մեր հարափոփոխ աշխարհից, ուր դու ունես գլխավորը՝ քո անձով, քո տաղադով դրսևորվելու-զարգանալու և ազդելու-զարգացնելու… Ինչ որ միտք-ձևակերպում եմ փնտրում՝ չգիտեմ որտեղ. ու գտնում եմ իմ բլոգում, որպես գլխագիր. «Գնալ չկա, եթե քո կյանքը քո ընտրությունն է, քո դպրոցը…»: Սա ասում եմ մեր Մանե Հովհաննիսյանին, ում ուսումնառության պայմանագիրը այսօրեր լուծվեց միջին դպրոցում, Քնարիկ Ներսիսյանին, երբ իր նախաձեռնությամբ լուծել եմ աշխատանքային պայմանագիրը կրթահամալիրում:
Մարմարյա սրահին նայող երկրորդ հարկից ես ժպտում եմ մեր 2012 թ. շրջանավարտներ Մանե Գևորգյանին, ով դուրս է գալիս «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահից, Ռազմիկ Պետրոսյանին՝ սերժանտ, բանակից նոր զորացրված, ով բանակի օրվան նվիրված «Միշտ պատրաստ» սեբաստացիական հավաքն է ղեկավարում։ Ռազմիկը Մանեին է փնտրում. որտե՞ղ են հանդիպում սեբաստացիները՝ Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում, գրադարանում, սրճարանում հիմա, ուսումնական ճամբարում, մարզասրահում, հիմա ու հաճախ, մարզադաշտում՝ 2014-ի շրջանավարտները տեսեք՝ ֆուտբոլ են տշում, 2012-ի շրջանավարտ Թադևոս Մարկոսյանն ու Մանեի եղբայր 6-րդ դասարանցի Նարեկը, Նազենին՝ տեխնիկական ստեղծագործության կենտրոնում ժամանակի մեքենա են նախագծում… Արամազդ Ղարամքալյանը վարժարանի ընթերցասրահում միջին ու ավագ դպրոցի սովորող-ուսուցիչների մեծ խմբի հետ իր կասկածների հաղթահարման տեսությունն է քննարկում, Հարություն Մանսուրյանը Միջին դպրոցի ակումբ-սրահում իր Աշոտի—Մարիամի ընկերներին մեդիալրագրության փորձ է փոխանցում, քանդակագործ Նունե Թումանյանը՝ Օվսաննայի մայրիկը, արհեստների-գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներին իր վարպետության դասն է ներկայացնում, mskh-ում Ռոզա Խաչատրյանի մայրիկ Մարիամ Բալյանի նման…
«Ահա այսպիսի ընտանիքների պատվերն ենք մենք կատարում. այսպես, սովորող, ուսուցիչ, ընտանիք ու դպրոց իրար ճանաչելով, փոխադարձ ամրապնդվող վստահության ու գործընկերության ճանապարհ է մեր մանկավարժությանը, ինչպես համատեղ ներառական կյանք՝ հասարակական արժանավոր մարդկանց ընկերակցություն՝ սեբաստացիական հասարակություն»… Ես մեջ եմ բերում իմ երկվա գրից, որ որպես հղում շարունակեմ այսօր խոսակցությունը:
Ինչո՞ւ չի կայանում հայաստանյան բաց հասարակությունը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են ու որպես անմիջականորեն գործող իրավունք՝ սահմանափակում պետության միջամտությունը այնպես, ինչպես նախատեսված է սահմանադրությամբ:
Ինչո՞ւ ոչ միայն չի կայանում, այլև 25 տարի կարծես հեռանում ենք՝ փախուստ ենք տալիս այս թվում է՝ ինքնահռչակ հանրապետությունից… Չենք ապրում մեր կյանքը, որպես այդպիսի հասարակության ստեղծական ակտ, փոխադարձ գործընկերության, ճանաչողության և վստահության մթնոլոտում արդար քրտինքով ստեղծվող արդյունք չի դարձել-դառնում այն: Ես հայտարարում եմ որպես կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, որ թույլ չեմ տա «արտա-սահմանի» այս մեթոդական սխալի կրկնումը որևէ ճնշման, փախուստի, ծուլության թելադրանքով: Միասին ենք ստեղծում մեր սեբաստացիական հասարակությունը՝ բոլոր տարիքի սեբաստացիներով՝ որպես մեր համատեղ-ներառական-ստեղծական կյանք: Ուռա՜, ընկերներ:
Դավիթ Բլեյանը, իմացեք, երեկ գնաց կրթահամալիրի Հիմնական դպրոց. առանց պատրաստվելու, քնելու և այլ հիգենիկ պարագաների անցկացրել է ամբողջ օրը, 12-ին մոտ քնել, չորսին արթնացել է. այսպես ապաքինվում է մեր նրբիկը: Ինձ ուրախացնում է մեր կրթական միջավայրի ներառականության այսպիսի դրսևորումը, Դավթի ինքնուրույնության՝ մայրիկից-քույրիկներից-Անուշներից կտրվելու հասունության աստիճանը: Դավիթը բոլոր բառերից առաջին ձայնի անջատումը դարձրել է սիրելի առօրյա. մեկ էլ տեսար, ձայնեց՝ հ-հայրիկ, մ-մայրիկ… Ես ստուգում եմ, շարունակելով՝ գ- գնդակ ասում է, բ- բարձր, ա-ավտո, արև, Արևիկ… ծ-ծիծիկ… ու տառեր կան, Օրագրի ընթերցողներին հայտնի են դրանք, որ ես, իբր, պարկեշտությունից ելնելով, չեմ բերում, ուզում եմ շրջանցել…
Դավթին չես կանգնեցնի. խաղի, տարերքի մեջ է, ինքն ասում է խուլիգան բառի առաջին տառն ու անմիջապես դրանով սկսվող բառը, ուրախության:
Ինչի՞ էր պետք ժամանակի մեքենան Նազենիին ու Օվսանային, ինչպես Art TV-ի տղաներին, Արմինե Թոփչյանի Գեղարվեստի սաներին, վարժարանի 11-12-րդ դասարանցիների մեդիաուրբաթ համերգից հետո ինձ պատահած խմբին. ստուգատեսային ճամբարի ժամանակը ետ տալու համար, որ շարունակվեր չավարտվեր իրենց 2015-ի հունվարը ուսումնական…
– Է, հա՛,- կձայնեն արտասահմանից-էն սահմանից,- ո՞վ չի ուզենա՝ քո հավեսին… Իսկ ու՞ր մնաց ուսումը՝ չուզենալով-հարկադիր, բայց պետքական…
Նայեք 11-րդցի Շոթայի, Արմինե Թոփչյանի օբյեկտիվում հայտնված ստուգատեսյան ճամբարի այս դեմքերին՝ ուսյալ են, ճանաչողությամբ ոգեղեն: Ես հանդիպեցի Արամազդի հանդիպումից ոգևորված-քննարկումը միջանցքում շարունակող, Արամազդից չկտրվող պատանիներին, Հարությունի պարապմունքին նստած էի 11-րդ դասարանցիՊապոյան Վահեի կողքին, ով իր անհամաձայնությունը այնքան կիրթ ու նույնքան փաստարկված էր պաշտպանում, նայում էի բնագիտատեխնիկական ցուցադրության Սպիտակի-Վանաձորի տղաների ռոբոտներով կլանված դեմքերին ու հիշեցի Ջանի Ռոդարիին. սրանով ավարտում եմ իմ օրապատումը. «Բայց հարցն այն է, որ գաղափարները շատ դանդաղ են իրենց համար ճանապարհ հարթում. դրանք անխոնջ պետք է առաջ մղել»: