— Եկանք-եկանք՝ ո՞ւր հասանք,- շարունակ հարցնում է Դավիթը, որ չհավանեց մեր առևտուրը, ասել է թե՝ գյուղացու մուննաթը… Չի իջնում, չի մոտենում. ցուցանիշ է, մնում է մեքենայում…

Դավիթ Բլեյանը, գիտեք, դառնում է ավելի ու ավելի վտանգավոր. սիրված, սիրվող շարունակ, խելքը տեղը, լեզուն բացել է մեր էպոսի ծուռ ախպերը… Երեկ ուշ, տեսնելու բան էր ժամը 11.00-ին միասին Շուշոյի՝ ելակ, Դավթի նուռ ուտելը, Շուշոյի՝ իր նոր արդուզարդի, սանրվածքի, Դավթի՝ իր նոր մեքենաների հատ-հատ ցուցադրումը։ Դավիթը նստել է բազկաթոռին՝
— Շուշո, բեր ցույց տուր՝ տեսնեմ, հագնվի՝ տեսնեմ… քայլի՝ տեսնեմ…
Շուշոյի համար այսպիսի «էքսկլյուզիվ» հնարավորություն էր ստեղծվել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տարբեր լինելը մեր յուրահատկությունն է…

Նորքի բլուրն իմ ու Դավիթ Բլեյանի ամեն առավոտվա ճոճքի վկաներից է, ինչպես հեռուստաաշտարակը… — Ինչի՞ համար է հեռուստաշտարակը: — Ինչո՞ւ մյուս աշտարակները չեն ուզում ավելի բարձրանալ: Էլ ի՞նչ աշտարակներ կան…

Ես ասում եմ 30 տարի և ավելի՝ սովորել, սովորել, սովորել…

— Գիտե՞ս, այսօր աշնան առաջին օրն է, ամառն էանց, Դավիթ Բլեյան, շնորհավոր: — Հա՞, ո՞ւմ ծնունդն է այսօր: — Սեպտեմբերի… Դավի՛թ: Այսօր ծնվեց 2015-ի սեպտեմբերը… Սովորելն ինձ համար դպրոցում, բուհում,

Սահմանափակ նյութական ռեսուրսներով անսահմանափակ իրագործումների մանկավարժությունը մեր

Զարուհի Առաքելյանի՝ ամենահաս ու ամենա՝ իմ օգնական Զառայի տեղեկությունը Բութանի թագավորության մասին տպավորվել-չի անցնում, ինձ բաց չի թողնում՝ առանց համարժեք մի գործողության… Չբռնե՞նք ու մի ծառատունկ-ֆլեշմոբ անցկացնենք Հարավարևմտյան թագավորությունում (ՀԱԹ)՝