Անցյալ տարի այս ժամանակ էր կարծես, Արմինե Թոփչյանը թող ճշտի, ես առաջարկեցի մի ուսումնական նախագիծ… երևանյան այգիներում, պուրակներում, անտառային գոտիներում (հա´, հա´ անտառային գոտինե՜ր) լինել խմբով, դասարանով… ու պատմել: Իջնենք, սարերից, դաշտերից, մեր տուն ու բույն, բայց չկտրվենք բնությունից:

Առաջարկում եմ տարատարիք խմբերին, ակումբներին (բոլորն անելիք ունեն՝ զինված մեդիամիջոցներով, նկարակալներով) այսպիսի մի երթուղի՝ հետիոտն, քայլարշավ, թափառում՝ անշտապ, շուրջը զննելով, գրանցելով ձայներ, գույներ, տեսարաններ… Սկսում ենք Լունապարկից (Լուսնայգուց) Խանջյան փողոցի՝ Զորավար Անդրանիկի արձանին հարող հատվածից, գրանցում ենք ժամանակն ու քայլում այգով մինչև Վ. Մամիկոնյանի արձան, անցնում նշագծած կամ ստորգետնյա անցումով Մամիկոնյան փողոցը, մտնում նորից Օղակաձև այգի՝ մինչև Սայաթ-Նովա փողոց, հետո, Եղիշե Չարենցի արձանի մոտ դադար առնում, նստում խոտերին, մի քիչ կարդում-զրուցում, շարունակում ճանապարհը Ալեք Մանուկյան և Խանջյան փողոցների միջև ընկած այգով (ուսանողականով), Կամերային երաժշտության տան այգով, Իսահակյանի արձանով (տեսեք, կա՞ հարմար միջավայր՝ «Ավետիք Իսահակյան» գյոզալ նախագծի ներկայացման համար), անցեք Օղակաձևի Առագաստանավային հատվածը մինչև Թամանյանի արձան, շուռ եկեք, նայեք Օպերայի շենքին, կարդացեք Չարենցի բանաստեղծությունը՝ «Նա տեսել է երևի արևային մի քաղաք…», հետո՝ Կասկադով վեր… մինչ «Խորհրդային Հայաստան» հուշարձան ու Հաղթանակի այգի… Նայեք ժամացույցին… Կարելի է նույն ճանապարհն անցնել հեծանվով, անիվներով, պատանիները, երիտասարդ մեր ուսուցիչները՝ զույգերով, թևանցուկ… Ես վստահ եմ, որ այս հետիոտն-քայլքային ճանապարհը չենք կարող չդարձնել ամենաբանուկը. բացենք հետիոտն երևանցու առաջ մի առանցք, մի ճառագայթ՝ ճանապարհին հաղթահարելով բազում խոչընդոտներ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լսել լռությունը, տեսնել մթությունը…

Սեբաստացի սովորող աղջիկների-օրիորդների ի՜նչ պայծառ-սքանչացնող փունջ ունենք։ Այսօր էլ, ահա՛, Գոհար Հովհաննիսյան սովորողը… միայն մի խնդրանք-հետևողական առաջարկ. հեղինակային դարձնենք մեր բլոգների ձևավորումները-ֆոտոները… Մայիսյան հավաքի օրերին տարատարիք սովորողների-ուսուցիչների ցուցասրահային թե մեդիա ֆոտոցուցադրությունները հեղինակային

Հերթից դուրս

Պրոֆեսոր, ՀՊՃՀ գիտության և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր, մեր Վիկտորիա-Անի և Մարկ Միկաիլների պապիկ Արեգ Գրիգորյանի նամակը, որ ստացել ենք կրթահամալիրի պաշտոնական info@mskh.am հասցեով, հերթականներից չէ, անարձագանք չես թողնի… Ժամը չորսի-հինգի

Հուլիս է, ու իմ պատումը հուլիսյան է

«Ուսումնական ամառ» նախագծով 2015-ի երևանյան-բանգլադեշյան ամառային դպրոց-ճամբարների ձևավորման 1+1 սկզբունքը, շնորհիվ Միջին դպրոցի ճամբարի, ցույց տվեց իր կենսունակությունը: Այս սկզբո՞ւնքն է դրված դասվարների և սովորողների՝ այսօր մեկնարկող «Մաթեմատիկա-լող-շախմատ» ճամբարների հավաքագրման հիմքում…