Վերնագիրը, իր սկզբով, վերցրի լրագրողական համայնքի՝ 2016-ի իմ նախընտրած լրագրողից՝ սիրով․ մեր Արիանայի «Ճամփորդ»-ի 49-րդ համարում «Ի՞նչ է նշանակում լինել հայ» հրապարակումն է․․․ Ի՞նչ է նշանակում լիել հայ․ մտորում է Արիանան՝ սոցցանցերում  գեղեցիկ լուսանկարի բարձրացրած աղմուկի մասին. «Տարին մեկնարկեց բուռն քննարկումներով: Lուսանկարչական սրահներից  մեկը սոցցանցում տեղադրել էր հերթական գեղեցիկ լուսանկարը, որի հերոսը նորաստեղծ ընտանիք էր՝ հայուհի մայրիկը, սևամորթ հայրիկն ու շոկոլադե փոքրիկ Տիգրանիկը»․․․

Այս օրերի՝ 2017-ի ուսումնական հունվարի՝ նախագծային-ստուգատեսային-ճամբարային տարբեր հարթակներում՝ կրթահամալիրի տարբեր՝ մեկը մյուսից, հետաքրքիր-սիրուն պատկերներ առիթներ են ստեղծում բերել  իմ գիր՝ որպես իմ խոսքն ընթերցողին, իմ մտորումները՝ ինչ ասել է լինել սեբաստացի․․․ Ասել եմ՝ զբաղվել մանկավարժությամբ․․․ Ի՞նչ ասել է՝ զբաղվել մանկավարժությամբ․․․ ու ես, հաճույքով, տեսե՛ք, որքա՜ն հանդիսավոր-կոնկրետ-անշտապ, մի կողմ շպրտած տնօրինական վարչարարության արդուզարդը՝ իր հոգսերով մարմնական, մեր գիտագործնական հավաքի կլոր սեղանների շարքային-ակտիվ անդամ եմ, մեր մանկավարժության հեղինակների ու նրանց սաների հետ հանդիպելու, նրանց մանկավարժական ներկայացումները լսելու-քննարկելու գործի մեջ եմ։ Սա է իմ հիմնական-գլխավոր գործը, կոչումը, ու ես այնքա՜ն բավարար եմ։

Գիտագործնական հավաք Հարավային դպրոցում
ֆոտոշարքը՝ Արաքս Հովհաննիսյանի

Դավիթ Բլեյանը ինչ է նշանակում լինել հայ  իմ կիրակնօրյա մանկավարժական փորձարկմանը յուրովի պատասխանեց․ արագ կերակրեց ակվարիումի ձկներին ( Դավիթը, Արմինեն ու ես նորից շնորհակալ ենք Նառա Նիկողոսյանին՝ ծննդյան այսպիսի նվերի համար, որին մենք կապվեցինք ամենօրյա խնամքով՝ մեր տան «այս կենդանի արարածներին». Դավթի սիրելի ձևակերպումն է՝ ինձնից վերցրած: Ու մենք հիմա մտածում ենք մեծ և ուղղանկյուն զուգահեռանիստ և գնդաձև ակվարիումների մասին), ու մոտեցավ հյուրասենյակում թափված մի այլ նվերի՝ այբուբեն խճանկարի կույտին․․․
— Պապ, կնայե՞ս ժամացույցին, տես՝ քանի՜ րոպեում եմ հավաքում խճանկարը․․․
Ու սկսեց․․․ Ա, Բ, Գ, Դ․․․ Արագ փնտրում-գտնում է, բարձր կանչած առաջին չորս տառերի քարտերը՝ իրար մեջ մտնող, ու հավաքում մեզ բաժանող գրասեղանի վրա․․․ Հետո՝ ե, զ, է, ը․․․ Հաճույք՝ և՛ ինձ, և՛ իր համար, մինչդեռ մեր տան սեբաստացիական մանկավարժության իսկական-գործող հեղինակ Արմինե մայրիկը, օգտվելով այս հնարավորությունից, նոթբուքով խրվել է «Կլոր սեղանի» իր օրվա ներկայացման մեջ․․․

Ի՞նչ ճանապարհ է բաժանում մեզ հունվարի 12-ին լրիվ  հինգ տարեկան ու մեկ ամսական  դարձած սեբաստացուց, հարցնում եմ ես Լև Նիկոլայի Տոլստոյին․․․ Կե՞ս քայլ․․․ Այո՛, ուղիղ կես՝ այդքան լայնություն ունի մեր տան գրասեղանը, որ հիմա իմ ու Դավթի միջև է: Մի քանի րոպեում հավաքեց հինգ շարքանի այբուբեն խճանկարը ու, զարմանալի բան, տրվեց ֆոտոսեսիայի․․․ Դավիթը հիմա թույ չի տալիս իրեն նկարել․․․ Իսկ այս գորգին  նստեց․․․ կանգնեց․․․ պառկեց․․․ թեյ խմեց՝ մեր տան հայն ու սեբաստացին․․․
— Պապ, արի իրար հետ կարդանք․․․
Մենք հիմա սկսել ենք (շարունակում ենք) … ճամբարը. ուսումնական ճամբարները մեզ մեր տանից ամեն օր այս ցրտին հանում են: Տեսեք, ինչ խրոխտ սպասումներով մենք իջնում ենք առավոտ 8․30-ին՝ մեր աստիճաններով․․․

Տիգրան Հայրապետյան գրադարանում
Ընթերցողների ջոկատ

Գիտե՞ք, թվում է՝ անընդհատ, Մայր դպրոցում՝ Միջին դպրոցի թե Ավագ դպրոցի ընթերցարաններում, Հյուսիս-Արևելք-Արևմուտքի դպրոց-պարտեզների-Մարմարյա սրահի Սեբաստիա համերգային դահլիճի տարբեր՝ մանկավարժական հարթակներում ուղիղ եթերում եմ․․․ Ու ես արտահայտվել եմ՝ արհեստականությունը ո՜ւր, ես ո՜ւր․․․ քայլեր չե՜ն, կիլոմետրեր-խորխորատներ են ընկած մեր միջև: Գիտեք, չեմ կրկնի իմ ուղիղ եթերում ասած-ապրածը․․․ Բայց չփոխանցե՜լ իմ ուրախությունը, որ ունեցա երեկ, ու իմ բաժակի մեղրակիտրոնաջրի պես ահա կում-կում շարունակում են մաքրել-արթուն պահել ինձ գիշերվա 3-ին-չորսին․․․ չե՜մ կարող։

Մարիետ Սիմոնյանի ու Աշոտ Տիգրանյանի հետ, որքան էլ տարբեր անհատներ, մարդիկ, մի՜ կյանք մանկավարժություն ենք ապրել․ չգիտեի, որ գիտագործնականը կդառնա հարթակ-խաչմերուկ՝ մեր այսպիսի հանդիպման։ Հալալ է․ այսպիսի պայծառ-ապրեցնող մանկավարժական մի՜տք, այսպիսի վարպետություն՝ մեդիատեխնոլոգիաները նախագծային ուսուցմանը, իրենց հեղինակած մանկավարժությանը  ծառայեցնելու այսպիսի բարեխիղճ-հետևողականությո՜ւն․․․ Իմ արմանք-զարմանքը, իմ նախանձը ո՜նց թաքցնեմ․․․ Այդպես էլ իմ որևէ վաթսունամյակում ես ուսուցիչ չեմ դառնա․․․ Բայց որ դառնայի, կուզեի ուսուցանել-վարպետ լինել Մարիետ Սիմոնյանի, Աշոտ Տիգրանյանի նման․․․ Մայրաքաղաքը, հանրապետությունը, մեդիաաշխարհը․․․ կրթահամալիրը՝ այսօրվա իրենց սաներն ու նրանց ծնող-գործընկերն ունե՞ն իմ այս գիտակցումը․․․ Արևմուտքում ինձ զարմացրեց մեր Էլինա Սիմոնյանի և Աստղիկ Պողոսյանի չորրորդ-հինգերորդ դասարանցիների, ձմեռային ճամբարի ջոկատայինների ռուսերեն իմացումը, դրա գործածումը. «Հանրակրթական դիջիտեք»-ի  տասնյակ նախագծերի իրագործման ներկաներ եղանք․․․ Ա՜յ քեզ հունվար՝ տրամաբանական՝ իր ճամբարով-նախագծերով-ստուգատեսներով․․․

Տեխնոլոգիա կյանքի դպրոցում. Արևմտյան դպրոց-պարտեզ
Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի

Անահիտ Հարությունյանի, Հասմիկ Ղազարյանի, Մարինե Ամիրջանյանի խոշորացույցով ուղիղ եթերում, ծնողների, ուսուցիչների, տարատարիք սեբաստացի սաների ներկայությամբ-մասնակցությամբ փաստեցի մեդիակրթությունը, մեդիագրագիտությունը. սեբաստացի առաջինից չորրորդ դասարանցու՝ քառամյա կրթության փաստ․․․ Ահա ուսուցիչը մեր, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարանցին՝ իրենց բլոգով-գործիքով, որպես փաստ՝ տանը թե դպրոցում, իրենց կյանքով․․․ Այլընտրանքը պոզով-պոչով չի լինում․․ ․ ցնծացե՛ք և ուրախացե՛ք․․․ Զի վարձքը մեր այս է։ Չգիտեմ՝ հո՞գս է, մտահոգությո՞ւն, թե՞ ուրախություն-լուծում-ճեղքում ԱստղիկիԳոհարիՄերիի-Շուշանի չտեղավորվելը, սիրելի Մարթա Ասատրյան,  Նունե Մովսիսյան ջաներ, Ավագ դպրոց, ինչ-ինչ սահմանափակումների-պայմանականությունների, շրջանակների․․․ փաթեթավորումների մեջ․․․ Չուրախանա՞նք, գուցե մեր մանկավարժությունն այս հանգրվանում, այս աստիճանում կրթական պիտի խիզախի թոթափել-ազատվել այդ կաշկանդումներից․․․ Խիզախ Ավագ դպրոցի ամբողջական լուծումների ժամանանակն է․ ով եկավ՝ եկավ, ով մնաց՝ մնաց․․․

Մինչ ես «Հարթակ Գեղարվեստում» ակումբի տարածքում օրվա վերջում ժամանակ եմ գտնում մեր շինարարներով զբաղվելու, Քնարիկ Ներսիսյանը գիտե՞,  որ ես այսօր կշտաբանքի դոզա եմ փոխանցել ծածկած լողավազանում Տաթևիկ Համբարյան-Գայանե Սարգսյանին ու տնտեսուհի Նորային, առցանց՝ բոլորիդ․․․ Այս ի՜նչ վատ եք գործածում, ճամբար-ճամբարականներ, մեր գյոզալ ավազանը՝ մաքուր-տաք․․․ Քնարիկի պլանշետի վրա օրվա կադրերն են՝ Հարավային դպրոցի մի խումբ սաներ իրենց ուսուցիչների հետ հիմա էլ տրվել են ջրաթերապիայի․․․ Քնարիկին չես կանգնեցնի իր պրեզենտացիայի ճանապարհին․ ամբողջական թերապիան ներառականության պայմա՞ն․․․ Շշմելու է՝ նույնչափ, ինչպես Մարմարյա սրահի երեկվա ժամը 13-ի համերգ-ներկայացումը․․․

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 908

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ խոստացած, անխուսափելի, 99 օր սպասված 100-րդ գիրը օրվա

Բարի առավոտ: Ես այսօր գրում եմ լույսով. այդպես ուզեցի: Կիրակի, անձրև… Երաշտն այս` ամբողջ ամառ-սեպտեմբեր ձգված, քանի՜ բույսի ու ծառի կյանք տարավ: Երևանում անձրևը երբեք անտեղի-ավել չի լինում: Ահա ինչու՝

Ես ձեր կողքին, այո՛, բայց որպես շանթարգել…

Դավիթ Բլեյանը շարունակում է հավեսով ճամբարականի իր կյանքը. ամեն առավոտ վաղ արթնանում է, արդեն ինքնուրույն կանգնում ցնցուղի տակ, իրեն-իրեն խոսում, մինչև գալիս է ամենապահը երկուսիս համար։ Ես սրբիչով կամ Ֆրիդա

Օրհնության պարգև շաբաթ՝ կիրակիի գրով

Երեկվա շաբաթ օրը՝ մայիսյան ստեղծագործական բաց հավաքով, օրհնության օր եղավ։ Ինձ օրհնողները՝ կրթահամալիրի Բանգլադեշի բնակիչները, կրթահամալիրի Բանգլադեշի կանաչող-գրավիչ դարձող հյուսիս-արևելք անցումում ինձ հանդիպող-ողջունողները․․․ Այս ողջույնները, Քոլեջի անցումի՝ երեխան գրկին, երիտասարդ, հմայիչ անծանոթուհի-արդեն