«Ամենա»-ն՝ ածականի գերադրական աստիճանի ածանցը, հայերի ամենասիրած-գործածվողների՞ց է․․․ Երևի. հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի նկատեի։ Այդպիսի բառ է, ասենք, նաև «անկարգը»․․․ Սրանց հանդիպումից ստացվող «ամենաանկարգ» բառը, որքան էլ երկար-դժվար արտասանվող է, նույնպես հազվադեպ օգտագործվողներից չէ․․․ Ամենաանկարգ դասարանը, խումբը, ամենաանկարգը՝ այս դասարանում, խմբում․․․ Երբ Մարինե Մարտիրոսյանի ամենահինգ տարեկանների օրագրում «ամենաանկանգ» բառը մի քանի անգամ հենց «ամենաանկարգ» կարդացի, հետո Ջանի Ռոդարին ու Աիդա Պետրոսյանը միաժամանակ ծիծաղեցին-հայտնվեցին․ չէ՜, Մարինեն գործում է հենց ամենաանկանգը․․․ Ո՜նց է ստացվել, բայց ստացվել է, լա՜վ ծիծաղեցի իմ այս գիշեր-ցայգին, ամենաանկանգ․․․ Շատ տիպիկ է մեր հինգ-վեց տարեկաններին, ու, չգիտես ինչու, քիչ է գործածվում, ինչպես առօրյայում մեր, ճաշացանկում՝ դդումը․․․ Ամենաանկանգ, որ ստացանք Ջաննի Ռոդարիի ու Աիդա Պետրոսյանի շնորհիվ ամենաանկարգից․․․ պատահական սխալի հայտնի հնարքից․․․ Այս անկանգներից Դավիթ Բլեյանը երեկ ասում է․
— Մենք անմահ ընկերներ ենք…
Դաստիարակ Մելինեն․․․ քսանինը տարեկան է, Դավիթը գիտի, հարցնում է ու իմանում՝ իրենց նման փոքր է ու ամեն ինչ կարողանում է իրենց նման, իրենց հետ անել․․․ տեսե՛ք ու համոզվեք ֆիլմում, իրենց նման․․․ լողում է․․․ Իրենց հետ ամպից յոթգույնանի արև բերում…
Դդմի ծեսը Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարանում մեկնարկել է:
Լուսանկարները՝ Նելի Արղությանի:
Արևելյան դպրոցի Նելլի Արղությանի անկանգների մի խմբի Դդմագովքը նույնպես Ռոդարիի ծոցատետրում ու մեր Աիդի բլոգում կհայտնվեր․․․ Ռոդարին հայտնի ծոցատետր պահող էր, ու իր մազալու պատմություններից շատերի համար հենց այդ տետրին ենք պարտական․․․ համարյա մեր Աիդայի բլոգ «Պարտեզի» պես, որ համոթ Տիգրան որդու այս օրերին չէր գործում․․․ խափանվել էր․․․ իմ բլոգի պես․․․ էլի համոթ Տիգրանի, որովհետև երկուսի վարպետն էլ ինքն է։ Դդումի ու վարձով տրվող բնակարանների գներն էլ՝ կրթահամալիրի Բանգլադեշի, ամենաանկանգն են, մի գլուխ բարձրանում են, ու կրթահամալիրի պատճառով․․․ մեր Սյուզի Մարգարյանն է ասում։
Դդմագովքը սկսված է, անկանգ է մեր «Ղափամա» ծեսի պատրաստությունը․․․ Ինձ որ լսեք, դդումը գազարի պես կուտեք, սրանով համ առողջ կլինեք, կտարբերեք կջոկեք ուտելու (համով) դդումը եփելու (անհամ) դդումից․․․ Համ էլ համով դդումի սերմերը կչորացնենք, այս տեսանյութի պահանջներով կստանանք սածիլներ՝ տնային պայմաններում, գարնանը կգաք կրթահամալիրի Բանգլադեշում հող կտանք․․․ կտնկեք-իսկական դդում կաճեցնեք, ողջ տարին գազարի պես, գազարի-կաղամբի հետ կգործածեք, կլինեք առողջ, խելացի, գրավիչ, ինչպես․․․ դդումը։ Բլեյանի դպրոցի Բլեյան տնօրենից էլ պրծում չկա․․․ անկանգ է․․․ անժամկետ․․․
«Իմ ընտանիքը» նախագիծը Արևելյան դպրոց-պարտեզի 1-ին դասարանում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:
Իմացա՞ք՝ երեկ լրացավ իմ հերթական պաշտոնավարման հինգ տարին․․․ Այսօրվանից ես տնօրենի պաշտոնակատար եմ, մինչև․․․ սահմանված կարգով (մրցույթով) տնօրեն դառնալը․․․ Բայց ո՞նց, ում գտնես, ինչպիսի՞ մրցույթով, որ բերես․․․ լծես ու ասես․
— Հո՜, եզո ջան, հիմա էլ դու քաշի․․․ մարդը հո իր ստեղծածի ձեռը կրակը չի՞ ընկել․․․
Սա լուրջ խնդիր է՝ ինչպես և․․․ ինչով զբաղվի Բլեյանը․․․
Իսկապես, ի՞նչ կլինի չտնօրեն Տիարը․․․ Լուրջ հարցեր են, իսկ դուք, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներ, համարել եք, որ հարց չկա, կամ հիշել այդ մասին ընտրությունից ընտրություն։ Կա։ Եվ ահա ընտրությունների շրջանը՝ հայտարարությամբ սկսվող, հետևե՛ք, հենց դրա համար է․․․ Այսպիսով, օհո՜, ՀՀ ԱԺ ընտրություններին զուգահեռ՝ ես հրահրում եմ նոր ընտրություններ… Ինձ չմեղադրե՞ն հիմա էլ ընտրողների ուշադրությունը շեղելու մեջ․․․
Տեքստեր, լավ տեքստեր շա՜տ եմ հավանում․․․ հենց հանդիպում են, դնում եմ մի կողմ, որ հետո նորից կարդամ։ Ինչպես այս մեկը՝ «Եվ նայելով Կաչաղակաբերդին» ճամփորդական ակնարկը Վահրամ Աթանեսյանի։ Թե պարզապես արցախյան կարոտն արթնացավ նորից…
Սա իմ հայրենիքն է, որի բնական դռները թշնամու դեմ բաց են՝ ինչքան աչքդ կտրի՝ մինչեւ Կասպից ծով, մինչեւ Արաքս, մինչեւ Կովկասի լեռներ… Եւ այս համատարած անպաշտպանության մեջ՝ Կաչաղակաբերդ… Խոխանաբերդ… Ջրաբերդ… Քարագլուխ…
Բոլորը՝ լեռների կատարներին, անմատչելի բարձունքներում՝ շրջապատված բնական եւ մարդակերտ ամրություններով…
Ձմեռային խաղեր Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Նելի Արղությանի:
Հետո զբաղվում եմ այդ տեքստի տարածումով։ Ինչպե՞ս, հարցնում եք․․․Նաև այսպես, իմ օրագրով։
- Ինչպես են հնչում Արեգակի համակարգի մոլորակները։ Այս երաժշտությունը Դավթի հետ լսեցինք մինչև վերջ, ու Դավիթը նորից ցուցադրեց Արեգակնային համակարգի իր իմացությունը։
- Նոր iPhone-ի մասին բոլոր տեղեղկությունները մեկ տեսանյութում։ Իմ iPhone-ը սրանով փոխելուն ինչքա՞ն մնաց։
- Մեզ մնում է նախանձով նայել վրացիներին․ նրանք ստեղծել են եվրոպական մոդելի պետություն, որտեղ ընտրություններով փոխվում է իշխանությունը, որտեղ գործում է կայուն քաղաքական համակարգ, կուսակցությունները տարանջատված են մեկը մյուսից, ունեն իրենց հստակ քաղաքական համակարգը․․․
Եվ փետրվարի 2-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմ հարաբերվելու որոշումը ընդունեց, Թբիլիսին սկսեց տոնել այն։ Տոնին չմասնակցեցինք, իսկ ուրախությա՞նը։ Շնորհավորենք մեր վրաց գործընկերներին։
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#925