Նախագծային ճամբարի 2-րդ շաբաթը կրթահամալիրում

Կրթահամալիրի դպրոց-ճամբարի՝ հունվարի 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի աշխատանքային ծրագիրը-աշխատակարգը, նախագծային խմբերի, ջոկատների օրվա անելիքը խնդրում եմ համապատասխանեցնել այս բովանդակությանը.

  • դպրոցի գիտագործնական հավաք.
  • մյուս բոլոր դպրոցների կլոր սեղաններին  մասնակցություն (կլոր սեղանին՝ 3-5 հոգի՝ սովորող և ուսուցիչ).
  • գիտագործնական հավաքի մեդիագրադարանի նյութերին ծանոթացում-արձագանք.
  • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական, մարզական ստուգատեսների հայտերի վրա աշխատանք, հրապարակում (ամեն մեկի հայտի, ջոկատի, խմբի հայտերի գրանցում).
  • հավաքի ծրագրով համերգների մասնակցություն. 
  • դպրոցում ստուգատեսային ֆիզիկական և մեդիա միջավայրերի ամբողջացում.
  • 2016-2017-ի 3-րդ շրջանի անհատական պլանների մշակում.
  • հավաքի ուրբաթի-ամփոփման նախապատրաստում-մասնակցություն։

Խնդրում եմ նկատի ունենալ, որ դպրոցների կլոր սեղաններից յուրաքանչյուրը կենտրոնական կլոր սեղան է, հունվարի 16-20-ին այլ կլոր սեղան չկա, և ես, տիար Գևորգը, մանկավարժության լաբորատորիան մասնակցում ենք բոլոր կլոր սեղաններին։

Հունվարի 30-ից սկսվող ուսումնական 3-րդ շրջանի անհատական պլաններ

Կրթահամալիրի խորհրդի հունվարի 12-ի նիստում կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ հանրակրթական ծրագրերի ուսումնական պլաններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին։ Իմ առաջարկությամբ խորհուրդը հնարավորություն տվեց ճամբարային գործունեության 2-րդ շաբաթում որպես ուսումնական նախագիծ յուրացնել դրանք, անհատականացնել՝ ստեղծելով սովորողի, դասավանդողի՝ ուսումնական 3-րդ շրջանի անհատական պլանները։

Խնդրում եմ մինչև հունվարի 20-ը ներկայացնել դասավանդողների ուսումնական ծանրաբեռնվածությունը 2016-2017 ուսումնական տարվա՝ հունվարի 30-ից սկսվող 3-րդ շրջանի համար, ուսումնական պլանի հետ կապված լրացումները, հարցերը։

Մեդիաուրբաթը փետրվար-մայիսին

Գեղարվեստի երեկվա համերգ-ներկայացման փորձը ունենալով՝ առաջարկում եմ փետրվար-մայիս ամիսների ամենշաբաթյա մեդիաուրբաթների այսպիսի կազմակերպում.

  • ամսական մեկը՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներից մեկում՝ որպես հավաք՝ իր ներկայացումներով՝ միջավայրի, ուսումնական նախագծերի, կազմակերպման, արդյունքների, մանկավարժական քննարկումների.
  • մեկը՝ արտագնա՝ որպես համերգ-ներկայացում.
  • երկուսը՝ Մայր դպրոցում՝ որպես ստուգատեսների-նախագծային առօրյայի ամփոփում կամ մեկնարկ։

Տեսնո՞ւմ եք այսպիսի կազմակերպման համակարգող աշխատողի՝ մեկ կազմակերպչի անհրաժեշտությունը։ Ձեր առաջարկը։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրի ուսումնական օրացույցում փոփոխություն կատարելու մասին

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ սովորողներ, ծնողներ, աշխատողներ, կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերող կազմակերպվող ձմեռային ամենամյա ստուգատեսների մասնակիցներ, կրթահամալիրի հարգելի բարեկամներ, գործընկերներ. Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը կազմակերպվում է ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական

Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին…

Միշտ հարգանքով եմ վերաբերում մարդու, բնակչի տեղեկացված լինելու իրավունքին, դրա ապահովմանը, մարդու՝ ընտրելու իրավունքին, այդ թվում՝ կրթական ծրագիր, ուսումնական հաստատություն ընտրելու։ Այսօր տարբեր խմբերի հետ ինքնաբուխ հանդիպման ժամանակ իմ արած

Կիրակնօրյա սուրհանդակներ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, փաստեցի, որ ինձ անհայտ մարդ գեղարվեստի դպրոցի պահակ Ավետիկ Գալստյանի ներկայությամբ ծխում էր կրթական օբյեկտում: Այսօր գեղարվեստի դպրոցի սանհանգույցում՝ նստակոնքի մեջ ես նորից տեսա ծխախոտի մնացորդներ: Ավելի