Հնի ու նորի ճամփաբաժանին ես խորը քնեցա․․․ Շուշանի հրաժեշտո՞վ՝ «պա՛պ, դու գնա, խորը քնի», Շուշանի՝ Դավթի-Վահանի համար երգո՞վ «Արի, իմ սոխակ», որ երեկ լսեցի՝ որքա՜ն գորովանքով էր Տաթևը երգում Վահանի համար… Այդքանից հետո չէր կարելի անել այլ բան, ու Արեն Շահնազարյանի «Նոր գեղարվեստ» զարգացման նախագծից փոխառած բառով՝ սկզբունքորեն քնեցի․․․ Շուշանն այսօր ոչ միայն Վիեննայում է, այլև գործի, իսկ երկուշաբթիից՝ նաև բնականոն պարապմունքների իր ընտրած կոնսերվատորիայում․․․

Ստեղծագործ-թատերասերների ջոկատ. ձմռան վայելքը:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Այսքա՜ն հասուն-ռացիոնալ-թեթև-աստղով մխրճվեց Շուշանն իր Երևանյան օրեր սրընթաց նախագծով հնի-նորի մեր կյանք-մեր իրականություն… ու թը՜ռռ․․․ Ի՞նչ թողեց հիմա. ձայն իմ ականջներում՝ պա՜պ, պապո՜ւլ, պա՛պ ջան․․․ տեսարան՝ Շուշանը «Սեբաստիա» համերգասրահում, Վահանին գրկած․․․ Վահանին էլ ինքը տարավ՝ իմ նվերն է Վահանը, պապ․․․ 2017-ում Շուշան Բլեյանի «Երևանյան օրեր» նախագիծը ի՞նչ զարգացում կունենա․․․

Մանկավարժական խնդիրներ կան իմ կյանքում, որոնց լուծումը ես հետապնդում եմ ահա քանի՜ տարի․․․ Դրանք կան իմ կյանքում, որպես երկարատև նախագծեր, իրենց փուլերով՝ ձախողումների-ձեռքբերումների իրենց հետագծային պարույրով․․․ Այդպիսին են «Մանուկն ու պարը» խնդիրը, թե կուզեք՝ «Մանուկն ու խաղը», «Մանուկն ու ծեսը»․․․ Երեկ Մարմարյա սրահում «Սովորող-սովորեցնող» պարուսուցման նախագծի ներկայացումը, որպես իմ ասածի մի նվաճում, Ձմեռ պապի նվեր էր ինձ 2016-ի իմ մանկավարժական ջանքերի համար․․․ ինչպես Մարինե Մկրտչյանի Ամանորի-Սուրբ Ծննդյան ավետիսները։ Մշակույթի նախարարության հետ աշխատանքի շարունակությունը որոշելով՝ նախարար Արմեն Ամիրյանին ճանապարհելուց հետո ես մասնակցեցի Գեղարվեստում, Հյուսիսային դպրոց-պարտեզում ճամբարային ուսումնական նախագծերի առաջին շաբաթվա արդյունքների ներկայացմանը․․․ Ու ահա այստեղ է, որ Հասմիկ Մաթևոսյանն ու իր 3-5-րդ դասարանցի սաները ճաշակով, անաղմուկ, երգով, պարով սրահում ինձ մատուցեցին իմ ասած «Մանուկն ու պարը» նախագծի իրենց՝ իմ հետապնդած, բնական է, իմ աջակցությունն ստացած լուծումը․․․ Ձմեռ պապը, տեսնում եք, որքա՜ն շռայլ եղավ իմ նկատմամբ․․․ ու բոլոր ջանասեր, նախագիծ-խնդիրներ լուծած սեբաստացիների նկատմամբ չի կարող անուշադիր լինել, ավելին՝ իր շռայլությունը որպես աջակցություն դուք կունենաք ողջ 2017-ին։ Ահա ինչու՝ խիզախեք շարունակել 2016-ի սկսածը, կամ թողեք, եթե փակուղում եք, ելք գտեք-դուրս եկեք մանկավարժական հարթակ, նոր նախագծով, ճամբարային երկրորդ՝ Գիտագործնական հավաքի, թե երրորդ՝ ստուգատեսային ճամբարում․․․

Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ջոկատը Ողջաբերդում:
Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:

Այսպիսի ուրբաթ, հայտնի եմ դարձնում իմ գրով մեկ շաբաթ առաջ՝ անկախ ուրբաթի նկատմամբ հանրային ուշադրության մակարդակից, մենք կունենանք, իհարկե, հունվարի 20-ին, երբ կամփոփենք հեղինակային մանկավարժության գիտագործնական հավաքի աշխատանքները, որպես հավաքական նախագիծ, և հունվարի 27-ին, երբ հունվարյան ամենամյա ստուգատեսների արդյունքները կհրապարակվեն՝ որպես համատեղ սեբաստացիական բաց աշխատանք․․․

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցը կրթահամալիր:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ու ամեն անգամ Ձմեռ պապը կգա ու կբացի նվերների իր պարկը․․․ Դավիթ Բլեյանն է ինձանից պահանջում․
— Պա՜պ, դու հենց հիմա պայմանավորվի Ձմեռ պապի հետ, դու մեծ ես, կարող ես դա անել, ես դեռ չեմ կարող, թող մեծանամ․․․
Ես, սիրելիներս, պայմանավորվել եմ, մի՛ անհանգստացեք։ Իսկ հիմա ուրախանանք Ձմեռ պապ 2017-ի առաջին խումբ մրցանակակիրների ձեռքբերումներով, ու առիթ է, գնահատենք։

Իսկ Հայաստանի կառավարության անդամ որևէ նախարար, այն էլ այսպիսի շրջանում, լավ կլինի, որ այնքան բազմազբաղ-լեցուն գործերով լինի, որ այցերը լինեն նախագծային․․․ փուլային, ասել է թե՝ ոչ միջոցառումային (մեզ հետ եղիր ողջ միջոցառման ընթացքում, որ TV-ները մեզ նկարեն-ցույց տան․․․ մենք մեզ կարևոր զգանք)․․․ Մենք միջոցառումներով չենք ապրում, պայմանավորվել ենք, 2017-ը կա պատկերված կամ պատկերացված որպես ներդրումային ծրագրերի, նախագծերի մի ամբողջություն, ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ մեր հանդիպումները կլինեն «Նոր Գեղարվեստ» նախագծերի իրագործման, տարածման փուլերում. մենք շնորհակալությամբ կստանանք պահանջվող աջակցությունը․․․ Մեր նախագծերը հանրային են, բաց, իրագործման բոլոր փուլերում, բոլոր մակարդակի իշխանությունների ու յուրաքանչյուր շահառուի համար,  իր ջանքերի ներդրումը ենթադրող․․․ Կարևորը նախագծի լուծումով համակված-միավորված սեբաստացի սովորող-ուսուցիչների փաստն է, ինչը պիտի արձանագրեր ու արձանագրեց Ձմեռ պապը՝ հնի ու նորի այս ճամփաբաժանում։ Շնորհակալ եմ, տպավորված եմ․ սրան եմ ես ասում՝ շնորհավոր Նոր տարի։

Հետգրություն

Աշոտ Տիգրանյանի ու Նունե Մովսիսյանի Գյուրջիևների խաչումով ստացա իմ գրի համար այսպիսի գլխագիր․․․ Շնորհակալ եմ գործընկերներ, դիմացս կիրակի կա ընթերցման։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#905

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեռու երկրի լուսե հովտում…

Տերյանն ինձ բաց չի թողնում… Տերյանը, ով 1919-ի նոյեմբերին գրել է իր վերջին բանաստեղծությունը. Գինով եմ, գինով եմ ես էլ, Թեթև եմ, անհոգ, լեզվանի. Օրորիր մեզ, պանդոկ կարուսել, Օրորիր, օրորիր

Պոզիտիվը՝ որպես մանկավարժության ուղիղ ճանապարհ

Եվ իմ գիրը՝ որպես մեր միջի պոզիտիվի և շրջակա միջավայրի կապ։ Կրթահամալիրի զարգացման ծրագրին կրթահամալիրի հիմնադիր Հայաստանի կառավարության մասնակցության (ձևի, չափի, ժամանակի) հարցն իմ օրակարգում է, ու ես օրը սկսում

Ավելի ու ավելի հուսադրող, ավելի ու ավելի մոտ իրար՝ որպես հարազատներ

Բարի լույս, Լիլիթ Ազիզխանյան, բարի լույս, Սուսան Մարկոսյան, բարի լույս, կրթահամալիր։