Ես հիմա Արևմտյան դպրոցում եմ, մասնակցում եմ իրական հարսանիքի ֆլեշմոբին ճամբարում։

Բարեխիղճ ուսումնասիրում եմ ճամբարային բոլոր պայմանները։ Կենտրոնում բացօթյա լողափն է՝ իր լողավազաններով։

  • 24 ժամ ունենք բոլորս՝ մինչև վաղը՝ ժամը 10․00, որպեսզի բոլոր լողավազանները պատշաճ տեղադրված լինեն, բոլոր լողափերը՝ ցնցուղներով, խնամված, կարգի բերված։
  • 24 ժամ ունենք՝ լողավազանների համար ծածկոցեր ձեռք բերելու, կարելու, ստեղծելու համար։

Եթե այս ամենի համար անհրաժեշտ է, որ աշխատողների նախագծային խումբը դպրոցի ղեկավարի հետ գիշերի դպրոց-պարտեզում, մենք դրա համար պայմաններ ունենք։

Դպրոցների՛ ղեկավարներ, Վահրա՛մ Մարտիրոսյան, Կարապե՛տ Ռուբինյան, Ցոլա՛կ Հակոբյան, Մերի՛ Խանջյան, Լիլի՛թ Ազիզխանյան, կրթահամալիրի տնօրենի աշխատակա՛զմ, դպրոցներին սպասարկող ծառայություննե՛ր, աշխատողնե՛ր, զբաղվե՛ք սուրհանդակի ապահովմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսումնական նորը՝ 2018-2019-ը, չունենա՞ իր առաջին սուրհանդակը…

Ու իմ գիրը օրվա դարձավ այդպիսին։ Այս օրերին ինձ ամենաշատն անհանգստացնող-զբաղեցնողը, բոլոր կարգերի սեբաստացիներ, սիրելիներ, որ եղել է ու կա, սովորողի-ուսուցչի անվտանգությունը՝ մոբիլ, ճամփորդությամբ ուսուցումով, կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր դրսով-ներսով-փողոցով, կրթական

Հերթական գարնանայինը

Մարտի 25-ն է՝ մանկավարժական ամենամյա գարնանային բաց դպրոցի նախօրեն։ Հեղինակային կրթական ծրագրով նախակրթարանների, դպրոցների ցանցերի ստեղծման պատրաստության այս շրջանում հերթական գարնանային բաց մանկավարժական դպրոցը պիտի այլ լիներ։ Սիրով արձանագրում եմ՝