Ու ես հիշում եմ Մարիա Մոնթեսորիի «Ինքնուսուցումն ու ինքնադաստիարակությունը կրտսեր դպրոցում»՝ «Ուշադրություն» բաժինը…

Արդեն կուրծք ուտելու շրջանում սկսվում է երեխայի ատամների ծլումը: Այդպես էլ թռչնի ձագը թռչելուն թռչելով չի պատրաստվում, այլ բնում նստելով՝ պատրաստի սնունդով: Կյանքին պատրաստվելը ուղիղ ճանապարհով չի գնում: Բնության այնպիսի մեծ երևույթների համար, ինչպիսին են թռչնի թռիչքը, վայրի գազանների կատաղությունը, սոխակի երգը, թիթեռի թևերի վառ գունազարդումը, նախերգանք է ծառայում բնում կամ որջում, բոժոժի անշարժության մեջ նախապատրաստումը: Ամենազոր բնությունը ձևավորման շրջանում կենդանի էակի համար միայն հանգիստ է սահմանել: Մնացած ամեն ինչը ինքը հետո կտա: Այդպես էլ երեխայի հոգեկան կյանքը պետք է գտնի իր տաք բույնը՝ նախապատրաստված սնունդով, իսկ հետո կտեսնենք նաև նրա զարգացումը: Մանկության ձևավորվող հոգեկան հակումներին համապատասխան խթանիչ առարկաներ տալ երեխաներին. ահա, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի ստացվի այն արդյունքը, որին ձգտում է դաստիարակությունը՝ մարդու պոտենցիալ էներգիայի զարգացում նվազագույն ճիգով և հնարավոր ամբողջությամբ:

2011թ. հոկտեմբեր-նոյեմբերին «Սեբաստացու օրեր կրթահամալիրում» տոնի եզրափակիչ հավաքին Մարմարյա սրահում ներկայացվել է «Կրթահամալիրի 7 հոմանիշները, 7 որակները, կառուցվող 7 հրաշալիքները», որոնք դրված պիտի լինեին 2011-2014 թթ. մեր գործողությունների հիմքում… Երեք տարին քիչ ժամանակ չէ անդրադառնալու համար ծրագրի իրագործման արդյունքներին. հո չե՞նք շեղվել, հայտարարել մի ուղղություն, իսկ կյանքում շարժվել ուրիշ կողմ: Արձագանքեք. բա իմ բլոգի, օրվա յուրաքանչյուր գրի «Կարծիք» բաժինն ինչի՞ համար է… Օրագիրը ես ավելի պատկերացնում էի կենդանի կապի ձև. ի՜նչ դժվար է այսօր մարդուն խոսեցնելը… 2013-ին իմ սիրելի «Դպիր» ամսագրի  68-րդ համարում ես «Ավերակների հաղթահարում» հոդվածով առաջարկեցի բարձրանալ կրթահամալիրի շենքերի տանիքներ ու մտնել դրանց նկուղները… Գեղարվեստի դպրոցի տանիքիօրինակով տեսեք՝ ի՜նչ զարգացումներ են մեզ սպասում 2015-ին, ի՜նչ դիտարաններ դեպի Մասիս, Արագած ու… Բանգլադեշ, ստորգետնյա և մերձգետնյա ինչպիսի նոր միջավայրային լուծումներ կունենանք առաջիկայում… Այսօր ես իմ երրորդ սեմինար-պարապմունքը վարեցի կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հոկտեմբերյան ուսումնական ճամբարի ծրագրով… Բանավոր խոսքին պատրաստություն ավելի շատ է պահանջվում. ես ծամում եմ ասելիքս, գոնե մեկ օր այդ ասելիքի հետ եմ… Երբեք չեմ խոսում անհուզմունք-անհամոզմունք. եթե ասելիքն ինձ չի ոգևորում, ինչո՞ւ և ինչպե՞ս դրանով պիտի ոգևորեմ լսարանը: Լինելու բան չէ: Վերջերս ավելի շատ եմ զգում ձայնագրիչի կարիք. բջջային հեռախոսի նման, գրպանումդ լինի, միացնես «քեզ համար աննկատ» ու գրանցես խոսքդ: Հետո կարելի է այդ «հում» նյութի հետ աշխատել… եթեր տալ. իմ բլոգը ռադիո կունենա՞…

Նախարար աշխատելու 1-ին օրվանից «Կրթություն» թերթի խմբագիր եմ փնտրել… Գուցե ռուսական հայտնի լրագրող-նորարար Սիմոն Սոլովեյչիկի «Ուչիտելսկայա գազետայի» ազդեցությունն է մեծ եղել ինձ վրա. ժամանակին այս թերթի ուշադիր ընթերցողն եմ եղել ու մտածել եմ, որ հայ իրականության մեջ դպրոցական բարեփոխումներին էապես կաջակցեր առաջադեմ, հետաքրիր, բաց, հանրային պարբերականի գործունեությունը… Իմ լավ բարեկամ, լրագրող-պաշտոնյա Սերգեյ Հարությունյանի միջոցով հրավիրում ու ծանոթանում էի լրագրողների, ում հոդվածները հավանում էի… Այդպես մի օր իմ սենյակ մտավ այն ժամանակ ուսանող, հայտնի «Եմ, ես, է»-ի հեղինակ, «Լրագիր» թերթում իր տպավորիչ հոդվածներով աչքի ընկնող ԵՊՀ ուսանող Նիկոլ Փաշինյանը, ու մեր ընկերությունը, չնայած հայրեր-որդիներ տարիքային հարաբերությանը, այս տարի նշում է իր քսանամյակը… Ինչ լավ առիթ է իմ ու Նիկոլի՝ ընտանիքներով (բոլորն էլ սրսուռ սեբաստացիներ) այս օրերին Իջևանում նորից հանդիպելու… Իջևանյան շարքն իմ օրագրի ամենակարդացվող նյութն է մնում բլոգապատումում…

Ահա այսպես, 1994-ի դեկտեմբերյան մի օր իմ սենյակ «ներխուժեց» լրագրող Արմինե Օհանյանը, ում, կարծեմ «Ազգ» օրաթերթի մի քանի «դպրոցական թեմայով» հրապարակումներ տպավորվել էին… Արմինեն իր թարմությամբ, ընդգծված խելքով, հայացքի սրությամբ ինձ միանգամից գրավեց… տարավ… Արմինե Օհանյանն արագ ընդունեց իմ առաջարկն ու Արտակ Բաղդասարյանի տպավորիչ ձևավորմամբ ստեղծեց, կներեք բառի համար, նշանավոր «Դպրոց» թերթը… Արմինեի հոդվածները, նրա ստեղծած «Հրապարակ» օրաթերթն այսօր էլ կարդում եմ…

Ես համակարգչի առաջ եմ ու երկար-երկար ժպտում եմ մեր սքանչելի ռուսիստ-մեթոդիստ Ժաննա Ալբերտովնա Հակոբյանին՝ տեսեք, ինչ պայծառ տղա ունի. Սարգիս Հակոբյանի թողարկումն եմ կարդում Ստեփանակերտից: Անպայման կարդացեք նաև Սարգսի ուսումնական բլոգում իր այս խոստովանությունը: Մենք միասին ճանապարհ ենք անցել մինչև Մադինա. Ժաննային կարելի է շնորհավորել այսպիսի շիտակ, հմայիչ մարդու գոյության համար:

Հիմա, երբ աչքս mskh-ից չեմ կարողանում կտրել, այս աշնանապատումից, տեսեք՝  100-ի չափ սեբաստացիներՏավուշԼոռիում, Զանգեզուրում (վաղը Վահրամ Թոքմաջյանի արշավախումբը կմեկնի), Արցախում իրոք ուսումնական են դարձնում միշտ պայծառ հայաստանյան աշունը, ես, հուզվելու աստիճան, կարոտում եմ բոլորիդ՝ իմ սեբաստացի ուսուցիչ-ընկերներ. մենք սովորական Հայաստանցիների համար քսանհինգ տարի ստեղծում ենք, այո, տպավորիչ-շոշափելի հաջողությամբ, ցավոք, ոչ սովորական մանկավարժություն, նոր կրթական աշխարհ, նոր Հայաստան… Մենք շատ ջանք ենք թափել, և տեսեք, հաջողում ենք, որ Բանգլադեշի պատանիներն այսպես անպաճույճ, հայտնագործողի նման մտնեն Ստեփանակերտի իրենց հասակակցի տուն ու միասին հայտնագործեն հայկական աշխարհը, միասին պաշտպանեն ոչ միայն զենքով, այլև նոր կյանքով… Ես ուզեցել եմ, որ նրանք շիտակ, մարդավարի-գործընկերային կապեր հաստատեն Արցախում, Հայաստանով մեկ, իրենց ավագ սերնդի նման հաճախ կեղծ-պաթետիկ-անպատասխանատու չլինեն…

Իսկ mskh-ում այս մի ֆոտոշարքի համար, որ կոչվում է «Դետալիզացիա», ես ծափահարում եմ կինոֆոտո ակումբի հիմնադիր ղեկավար Սուսան Ամուջանյանին ու սեբաստացի սաներ Արեգին ու Բագրատին՝ կեցցեք. այսպիսին է, այո, այս ուսումնական «Զանգու» նախագծի իմաստը՝ դետալ-դետալ ներկայացնել, դետալ-դետալ ամբողջացնել Զանգուն՝ իր զարմանալի կիրճով ու այսպես, ձեր «գտած դետալներով, որպես լեգո» հավաքել ու ամբողջական վերադարձնել, տիրել վերջապես քանի՜ սերունդ կորսված Զանգուն…

Սա հայրենիքի պեղում է ու հայտնաբերում, իշխում: Իշխեք, սեբաստացիներ, եթե ոչ դուք, ապա էլ ո՞վ…

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

Ինչպես Ծուռ Դավթին էպոսում, երեք փորձության հաղթահարումը կդարձնի ձեզ իշխան մեր հողի՝ մեր Սասուն աշխարհի, որ է՝ Հայաստան. չստրկանաք, պահպանեք ձեր անհատական ազատությունն ամեն մի Մսրա Մելիքից, թեկուզ «կորկում լոր սպանելով, շաղգամ ուտելով»: Պահպանեք հավաքական ազատությունը, որ որպես բաց հասարակություն գործենք, որ բաց լինենք մեծ աշխարհի առաջ, ու մեր հնարավորությունները նրան բացենք…

Վերականգնեք մեր ավերված-թալանված ժառանգությունը՝ հայրենին, ու իշխեք: Հալալ է ձեզ:

Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

5-6 տարեկանների, ընտրության-պարտադրանքի սահմանում

Արմինե մայրիկը, բնական է, կարևոր քունն է շարունակում առնել. կիրակի է, ես ու Դավիթ Բլեյանը խոհանոցում, պատշգամբային ճոճից հետո, մրգառատ մեծ սեղանի շուրջ հաղորդակցվում ենք. — Ո՞նց է արևը հասունացնում

Անպայման անվտանգ

Վերադառնալով մեծական աշխարհ՝ ամոթի-խայտառակության վերաբերյալ, բոլոր տեսակի հնչած-չհնչած «չեսամաչում»-ների՝ ազգիս պատիվը խայտառակողների դեմ ողջ գիտակից կյանքում ունեցել եմ Շամխալբեկ հորս «հակաբացիլը». – Մարդ, որ ինքն իրեն չխայտառակի, ուրիշ ոչ ոք անել

Ողջակիզում Չարենցով՝ մարտի 13-ին

Շաբաթ ցերեկը մտերմիկ աշխատանքային միջավայրում, կրթահամալիրում, Սուսան Մարկոսյանի, Նառա Նիկողոսյանի, Գևորգ Հակոբյանի, Աիդա Պետրոսյանի…. Աշոտ Տիգրանյանի հետ, լավ է, կենտրոնացել ենք մայիսյան ստեղծագործական հավաքի, «Տիգրան Հայրապետյան» օրերի հասարակագիտական ստուգատեսի օրինակով, ստուգատեսների՝