Յուրա Գանջալյանը՝ կրթահամալիրի անգլիախոսների ակումբի ղեկավարը,  մանկավարժության լաբորատորիայի մասնագետը, այս անգամ իմ առաջարկով  ուսումնասիրել է «օժտված» կամ «արտակարգ ընդունակություն» դրսևորած սովորողներին առաջարկվող գործունեությունը։  Կրթական համակարգում հազիվ թե հաճախ արվի այսպիսի կարևոր ուսումնասիրություն. գումարեք սրան Յուրային բնորոշ մասնագիտական բարեխղճությունը, օտարալեզու մեդիաաղբյուրների ընդգրկումը. կարդացեք, իհարկե, հո չե՞մ վերապատմելու։

Մեր մանկավարժությամբ հետաքրքրվողները հաճախ հարցնում են՝ ի՞նչ չափով ենք մենք ծանոթ այլոց փորձին, ինչպե՞ս ենք օգտվում այդ փորձից՝ ներհայաստանյան և Հայաստանից դուրս… Գևորգ Հակոբյանը, Աիդա Պետրոսյանը, «Դպիրի» խմբագիր Սուսան Մարկոսյանը, Նունե Մովսիսյանը, Հասմիկ Ղազարյանը, Աշխեն Գրիգորյանը, հիմա նաև Կարինե Պետրոսյանը… վկա, լրացրեք, չվրիպեմ, թերթեք «Դպիրի» էջերը, ձեր էլեկտրոնային փոստերը, իմ սուրհանդակները, մեր ծավալով ու աշխարհագրությամբ ընդարձակվող կրթական փոխանակումները, վերապատրաստումները անկասկած են՝ չենք փակվում երբեք, բաց ենք։ Ինչու և ինչ չափով՝ սովորողի շահն է որոշողը, նրա ազատ ու տեղեկացված մարդու ընտրության ապահովումը, հաստատության (այս դեպքում՝ կրթահամալիրի) հաղթահարմամբ անպայման։ Չմեկուսանալ, չխանդել-չմրցել, չչարանալ, գործել միշտ հեղինակային կրթական ծրագրի զարգացման հեռանկարի առավելագույն գիտակցմամբ… Մենք չէինք լինի, մեր ձեռագիրն այլ կլիներ, մենք աղանդ կդառնայինք առանց այսպիսի հավատարմության… Օրինակով հեշտ է, ճիշտ է շարունակելը. կրթահամալիրի 103 սովորողներ Նոր դպրոցի խնամված-ներառող միջավայրում օրերս «Մեղու» առաջադրանքները կատարեցին, «Կենգուրուն»՝ իր ամենամյա պարբերականությամբ վստահ մեզ է այցելում, Երևանի պետհամալսարանի առարկայական օլիմպիադան անարձագանք չի մնում, միջազգային երկկողմ, բազմակողմ նախագծերը (վերջերս ուրախացանք «Իթվինինգ» նախագծում կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների հաջողությամբ), «Ուսումնական ամառ» նախագծով նախաձեռնությունները, ուսումնական կենտրոնների, մասնավորապես գրադարանի կապերի այսպիսի ընդարձակումը…. Հիմա, երբ ժամանակ կա, կոնկրետացնում ենք Հայաստանում ավանդական ու գերատեսչության պարտադրանքով գերակա հանրապետական առարկայական օլիմպիադաներին սովորողների մասնակցության հարցը՝ նորից սովորողների ժամանակի, ինքնազգացողության, ջանքերի և անհատական արդյունքի տեսակետից, հեղինակային մանկավարժության սկզբունքներին համապատասխանության, մեր կրթական միջավայր ներառման տեսակետից… Ծնող թե ուսուցիչ, տարատարիք սովորող, միացեք այս բնական-անընդհատ ընթացքին, դեմ եք, թե կողմ՝ մի՛ լռեք երբ ասելիք է առաջանում, կոնկրետ գործողությամբ պաշտպանեք անհատի, խմբի շահը, եթե ոտնահարված եք տեսնում…

«Փողոցի լուսանկարչություն». կինո -ֆոտո ակումբի սովորող Ալլա Սահակյանի լուսանկարները:

Մանկավարժության լաբորատորիայում հիմա օրակարգայինը մեր հեղինակած-զարգացրած ընտանեկան ֆլեշմոբային մեդիաառաջադրանքների կազմակերպումն է, նրա ընդարձակումը, սովորողի-ընտհանիքի-ուսուցչի-ուսումնական կենտրոնի-կրթական ծրագրի ուսումնական օրացույցում նրա ծավալի, տեղի, ժամանակի, արդյունքների ամփոփման ու հաշվառման կարգի տեղավորումը… Մաթեմատիկական ֆլեշմոբային օլիմպիադաների փորձը, տարիների ստուգատես-մեդիաօլիմպիադաները, ուսումնական արձակուրդային նախագծերով ձեռք բերված լավագույնը կարտացոլվի նոյեմբերին մեկնարկող մայրենիի, բնագիտության, օտար լեզվի, կերպարվեստ-տեխնոլոգիայի, հասարակագիտության … «ֆլեշմոբներում».. Ես հիմա մտքով թե աչքերով դառնում եմ «Ուսումնական ամառ 2015»-ի նախագծերին, 2014-2015 ուստարվա մեր ապրած օրացուցային ստուգատեսներին. հարգանքը խորին՝ իմպերատիվ նշանակության, պարտավորեցնում է այսպիսի մոտեցում հիմա, երբ ուսումնական տարին իր տարերքի մեջ է, երբ «Սեբաստացիների օրեր. կրթահամալիրի տոնը» հրահրում է, իսկ 2016-ի ուսումնական ամառը լոնքերով ընդառաջ է գալիս… Հետևեք իմ օրագրին, ես սովորողի-ուսուցչի ուսումնական-հետազոտական-ստեղծական գործունեության որևէ նախաձեռնություն անվերաբերմունք չեմ թողնի. ինձ նկատի ունեցեք ձեր այդպիսի նախաձեռնությունների իրագործման մեջ՝ որպես հուսալի գործընկեր…

«Ճամփորդող սեբաստացիներ» ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Ապարան, Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի: Նոր Դպրոց: 2015 թ. հունիս:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Այս ընթացքում ես մի քանի անգամ դուրս եկա մեր պատշգամբ… Շուտ մի՛ փակվեք, նոյեմբերին դեռ աշուն է դրսում, նրան մեղսագրվող ցուրտը՝ Դիլան դայուն համակած սարսուռը… «Բաղը մարդ կգա, Դիլան»

Ի՜նչ երկինք է՝ հեռուստաաշտարակի մոտ ցուցադրվող իր լուսնով, լուսնահար աստղերով… իսկ Դավիթը Սոնա քույրիկի հետ ինքնամոռաց խրախճանքից հետո ջախջախված քնած է, չես արթնացնի. դիմացն էլ իր շաբաթն է.
— Թողեք քնեմ, թողեք խաղա՜մ…
Ո՞վ է գալու Դավթին խաղընկեր…

Քոլեջի Ինգա Անտոնյանի խմբի սան Միքայել Միքայելյանն այս ֆիլմի գլխավոր դերակատարն է։

 

Իսկ ես կրթահամալիրի աշխատողների ամենամսյա երեկվա ժողովի հարցատարափից չորսը օրագիր եմ բերում։

  1. «Սեբաստացիներ» երգչախմբի նկատմամբ յուրաքանչյուրիս կոնկրետ դրսևորում ունեցող մոտեցումը…
    Մի՛ ստորադասեք երգչախմբով երգելու, երգչախմբում լինելու անգամ տեսական հնարավորությունը. ստուգե՛ք ձեզ։ Մենք այսօր մեկօրյա համերգային պտույտ ենք անելու Արագածոտնով։ Որքա՜ն ջանք գործադրեց Հռիփսիմե Առաքելյանը…
  2. Ուսուցչական բաց (համահայկական) մարզական ամենամսյա հավաքների մեկնարկը նոյեմբերի 20-ին է, ժամը 15:15, «Սեբաստիա» մարզադաշտում, մարզահամալիրում։ Հետևենք նրա պատրաստության, ընթացքին mskh-ի «Մարզիկ» բլոգում։ Մենք 2016-ի գարնանային արձակուրդին սկսում ենք ուսուցչական համահայկական անդրանիկ խաղերը՝ մեր արհմիութենական կազմակերպությանը և մեր մարզական ուսումնական կենտրոնին վայել մի ձեռնարկ…
  3. 2015թ. նոյեմբերի 18-ի ժամը 15:15-ին պայթող պարատունը Մարմարյա սրահում մեր՝ սովորողների և ուսուցիչների պարային վիճակի ստուգատեսն է. եթե ոչ երգչախմբում, Ստեփան Թորոյանի պարի խմբերից մեկում երևելի ու միասնական լինելու հնարավորությունը բաց մի՛ թողեք, խնդրում եմ…
  4. Նոյեմբերի 21-ի Տոնը հաստատեք ձեր ընտանեկան-անձնական օրացույցում… Ապրող-հեռանկարով կրթական համայնք-հասարակության դրսևորում է հեղինակային ծեսը՝ այս անգամ՝ Հարիսայի… Մենք սկսում ենք նոյեմբերի 21-ի օրը Սուրբ Երրորդություն եկեղեցում առավոտյան մեր ժամերգությամբ…

Կրթահամալիրի վեց համարի երթուղային ավտոբուսում: 2015-ի սեպտեմբեր: 

  1. Ֆոտոխմբագիր՝ Մարինե Մկրտչյան
    #489

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենասքանչելի բանն աշխարհում անվերջ թվացող ճանապարհն է

Անցած շաբաթ-կիրակիի մասին ես չեմ պատմել գլխավորը՝ մանկավարժականը… պահել էի մայիսի 2-ի՝ մեր մեծ ստեղծագործական հավաքի առաջին օրվա համար… Հիմա, երբ Հասմիկը Ղազարյան, Քնարիկը Ներսիսյան, Ժաննան Հակոբյան դպիրյան օրագրերով այնպիսի բարձր

Ամեն ինչ լավ է, երբ…

Ասել են՝ ամեն ինչ լավ է, երբ լավ էլ վերջանում է։ Ես ուրիշ շարունակություն առաջարկեմ՝ երբ լավ էլ շարունակվում է… Ու շարունակեմ՝ առաջիկա օրերի համար այս խորագրով։ Ի՜նչ լավ է,

Աստծո՞ւն, թե՞ երևանցիներիս ուղղված հայացքով

Այս օրերին ինձ բռնեցի նրանում, որ մտքով շարունակ Հայաստանի Տավուշի մարզում եմ՝ հայացքս պարբերաբար երկնքին, արկերի ձայն եմ լսում, բայց ես Երևանում եմ։ Իսկ Տավուշում՝ Նոյեմբերյանում, Պառավաքարում, Դովեղում, Բերդավանում… մարդու