Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա:
— Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ ես, նորից պուպուլիկիդ հետ ե՞ս խաղում…
— Չէ, հայրիկ, պղպջակներն եմ պայթեցնում, ուզում եմ բոլոր պղպջակներն այս մատիկով պայթեցնել…

Առտու ժամը 5-ն է արդեն. ես գրասեղանի առաջ եմ շուրջ մեկ ժամ. երկու ժամից կնոջս՝ Արմինե Աբրահամյանի ու Դավիթ Բլեյանի հետ երկու օրով շարժվում ենք Արցախ… Տեսնենք՝ Դավիթն ինչպես իրեն կպահի. ոնց կարթնանա, ոնց կտանի 350 կմ-ոց ճանապարհը: Երեկ անհանգիստ էր, ջերմություն ուներ… Կարծես՝ ատամ է հանում, ու միանգամից երկուսը…

Արցախապատումն իմ բլոգապատումը կզարդարի, իհարկե, ոչ միայն, որովհետև Դավիթ Բլեյանն է ներկայանալու Արցախ աշխարհին, ու Արմինեն առաջին անգամ է ոտք դնելու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ընդունեք Դավթի հրավերքը

Դավիթ Բլեյանը «գույնը փոխում է», երբ լսում է փոքրերի խմբի մասին. ոչ մի կերպ ճամփան չի ծռի, չի շփոթվի, թեկուզ իր հեծանիվը ցուցադրելու հեռանկարով… Հիշո՞ւմ եք՝ որքա՜ն կապված է եղել խմբի, քնի,

Ես, Դավիթը, Արմինեն… ու հեծանիվները

Հեծանիվը բարդացրել է իմ, Դավթի ու Արմինեի կյանքը… Իմացե՛ք, առավոտյան պատշգամբից ինձ ճանապարհելուց հետո Դավիթը, ըստ Արմինեի, դառնում է անկառավարելի… Ցուցադրաբար կեղտոտում է ոտքերը, ծնկները քսում պատշգամբի գետնին, կեղտոտում շորերը…

Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք…

Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ