Նախարար աշխատելու 1-ին օրվանից «Կրթություն» թերթի խմբագիր եմ փնտրել… Գուցե ռուսական հայտնի լրագրող-նորարար Սիմոն Սոլովեյչիկի «Ուչիտելսկայա գազետայի» ազդեցությունն է մեծ եղել ինձ վրա. ժամանակին այս թերթի ուշադիր ընթերցողն եմ եղել ու մտածել եմ, որ հայ իրականության մեջ դպրոցական բարեփոխումներին էապես կաջակցեր առաջադեմ, հետաքրիր, բաց, հանրային պարբերականի գործունեությունը… Իմ լավ բարեկամ, լրագրող-պաշտոնյա Սերգեյ Հարությունյանի միջոցով հրավիրում ու ծանոթանում էի լրագրողների, ում հոդվածները հավանում էի… Այդպես մի օր իմ սենյակ մտավ այն ժամանակ ուսանող, հայտնի «Եմ, ես, է»-ի հեղինակ, «Լրագիր» թերթում իր տպավորիչ հոդվածներով աչքի ընկնող ԵՊՀ ուսանող Նիկոլ Փաշինյանը, ու մեր ընկերությունը, չնայած հայրեր-որդիներ տարիքային հարաբերությանը, այս տարի նշում է իր քսանամյակը… Ինչ լավ առիթ է իմ ու Նիկոլի՝ ընտանիքներով (բոլորն էլ սրսուռ սեբաստացիներ) այս օրերին Իջևանում նորից հանդիպելու… Իջևանյան շարքն իմ օրագրի ամենակարդացվող նյութն է մնում բլոգապատումում…

Ահա այսպես, 1994-ի դեկտեմբերյան մի օր իմ սենյակ «ներխուժեց» լրագրող Արմինե Օհանյանը, ում, կարծեմ «Ազգ» օրաթերթի մի քանի «դպրոցական թեմայով» հրապարակումներ տպավորվել էին… Արմինեն իր թարմությամբ, ընդգծված խելքով, հայացքի սրությամբ ինձ միանգամից գրավեց… տարավ…  Արմինե Օհանյանն արագ ընդունեց իմ առաջարկն ու Արտակ Բաղդասարյանի տպավորիչ ձևավորմամբ ստեղծեց, կներեք բառի համար, նշանավոր «Դպրոց» թերթը… Արմինեի հոդվածները, նրա ստեղծած «Հրապարակ» օրաթերթն այսօր էլ կարդում եմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

3 անգամ կարելի էր լուծել խնդիրը…

… ամենավտանգավոր հարցում չի կարելի խաբել։ Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Աշոտ Բլեյանն է։ Նա անդրադարձել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, խոսել ղարաբաղյան հակամարտության, ադրբեջանցիների և թուրքերի հետ

Հույսի ու քնքշության մասին է իմ վեց հարյուր քառասուներորդ գիրը

Որպես կանոն այդպես է, իմ օրվա գիրը չեմ սկսում կամ չեմ ավարտում՝ առանց նախորդ գիրը կարդալու. մեկ անգամ, այո, կարդում եմ… Հարգելի Խաչատրյան Արմանի սեմինար-պարապմունքն իր՝ «Ինչպես ստեղծել ինտերնետային կայք

Փղի ատամի մածուկ Բանգլադեշում

Հավաստի լինելու համար ցուցադրում ենք` ոնց  է ատամի մածուկ ստանում Աղայան Դավիթը` որպես վեց տարեկանների համար բնագիտական ստուգատեսի առաջադրանքի կատարում: