Խաղաղ-գոհ Տիարի ողջ սիրով սեբաստացի յուրաքանչյուր պատանու, շրջանավարտի, ուսուցչի, դիմում եմ՝ պահանջելու պես։ Եկեք մեր պատանեկան դիմակահանդեսով ոչ թե դիմավորենք (համ դիմավորում ենք) ու ճանապարհենք՝ երկար, այլ հանդիպենք նորի-հնի Սուրբ Ծննդյանին՝ 2017-ի հունվարի 13-ին, ժամը՝ 18.00 Մարմարյա սրահում… Իմ որոշումն է, որ Թամար Աճեմյանն ու Հովհաննես Ամիրխանյանը հանդիսավոր կազմակերպիչ զույգը լինեն, և «Տիեզերք» բենդը, Կայ Խաչատրյանի երաժշտական լաբորատորիայի գործիքային խումբը, կինոյի-թատրոնի պետական ինստիտուտի «Սուրեն Պողոսյան և ընկերներ» խումբը, Քնարիկ Ներսիսյանի թատերական լաբորատորիան, Քոլեջի ծաղրածուները, Լուիզի պատանեկան վոկալը, Նելիի աղջկական երգչախումբը, «Կայծերն» ու «Կայծիկները» Ստեփանի-Ալեքսանդրի, Սյուզին՝ իր բոլոր տարիների շրջանավարտ երկրպագուներով, Վիեննայից վերադարձող Շուշանը Բլեյան՝ իր ընկերներով, ավագ դպրոցի բոլոր սովորողները… պատրաստվեն, գան հատուկ համարներով… համերգային-թատերական-հանդիսանքային… Աներևակայելի լույսեր-ձայներ-գույներ-հագուստներ ու տրամադրություն, որի նմանը չենք տեսել, քանզի չի եղել… Ես ստանձնում եմ պատասխանատվությունը ողջ. ասացի՝ ե՞ս… Այսպիսի որոշումները, այո, համաձայնությամբ են կայացվում՝ իմ, ձեր՝ Ավագ դպրոցի սովորողներ-ուսուցիչներ, Մարթա Ասատրյանի, իհարկե… ու կատարվում, կյանքի կոչվում… յուրաքանչյուրիս գործուն մասնակցությամբ: Իմ ասածը ոչ միայն դիմակներով մեր հանդեսին է վերաբերում, ծիսական-տոնական՝ ոչ սովորական, ուրիշ, այլ կրթահամալիրի Ավագ դպրոցում հասունացած փոփոխություններին: Եվ այս օրերի իմ գործերից գործը մինչև հունվարի 8 այս փոփոխությունների քննարկում-լուծում-կազմակերպումն անհատական նախագիծ-աշխատանք դարձնելն է. հիշե՛ք մի բան՝ ով հունվարի 8-31-ը գործեց անհատական հրապարակված պլանով-ռեժիմով, սեբաստացի է, ու… շնորհավոր Նոր տարի:

Համ էլ այսպես քննական շաբաթը կրթահամալիրում իր իրավունքների մեջ է, «Բոհեմ»-ը՝ մեր աջակցությամբ, Ազատության հրապարակի այսօրվա մեր տոնախմբությունը՝ Ամանորի, տոնական, ու Ավագ դպրոցը՝ բոլոր տարիների շրջանավարտ սեբաստացիներինը… իր ձեռքբերումներով ու հոգսերով՝ համատեղ լուծելի խնդիրներով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բացօթյա լողափի կազմակերպում կրթահամալիրի դպրոց-պարտեզներում

Ես հիմա Արևմտյան դպրոցում եմ, մասնակցում եմ իրական հարսանիքի ֆլեշմոբին ճամբարում։ Բարեխիղճ ուսումնասիրում եմ ճամբարային բոլոր պայմանները։ Կենտրոնում բացօթյա լողափն է՝ իր լողավազաններով։ 24 ժամ ունենք բոլորս՝ մինչև վաղը՝ ժամը 10․00, որպեսզի

«Ասպետ». նախապատրաստական երևանյան ճամբար

Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի մասնակիցների նախապատրաստական պարապմունքների ծրագիրը, որ Վահրամ Թոքմաջյանը և Արման Երանոսյանը խնամքով մշակել են։ Մարզական կենտրոնի մարզիչներին խնդրում եմ ծրագրված և պահանջկոտ աշխատանք մարզական պարապմունքների

Ողջույն, սեբաստացի ուսումնական ամառ

Ես գրկում եմ քեզ ու որպես ճամբարական կյանքի մենթոր՝ ընդառաջ գալիս.  հասցեատերերին դուք որոշեք, որպես հասցեատեր ինքնորոշվեք։ Տիար մենթորի կարգավիճակը չի փոխել իմ վերաբերմունքը ամենասեբաստացիական հունիսի, ուսումնական ամառի բացառիկության նկատմամբ։