Ամանորյա ուսումնական նախագծերը՝ հանդես-ցուցադրություն-ներկայացում-ընդհանուր պարապմունքները սեբաստացիական աշխարհում՝ ներսում-դրսում, զարգացումների նոր փուլ են մտնում՝ Մարմարյա սրահով, «Սեբաստացիներ» համերգային դահլիճով, կրթահամալիրի դպրոցներով-նախակրթարաններով, «Հայաստան» կինոթատրոնի բացօթյայով-պուրակով, «Բոհեմ» համերգասրահով... Ծաղկունքի բաց դպրոցով, ամանորի-Սուրբ Ծննդյան ընտանեկան նախագծերով… Ավագ դպրոցի՝ հնի ու նորի-Սուրբ Ծննդյանի հունվարի 13-ով։
Մանկավարժության գյուտարարի ժառանգին, գիտեք, սրընթաց, հավաքանիով իրար հետ մրցելով՝ Դավիթ Բլեյանը դառնում է six, ես՝ sixty two տարեկան, ոճաբան (ստիլիստ) քույրիկների նվիրյալ եռյակ՝ Սուսան Հովհաննիսյան, Նազենի կրտսեր ու Մելինե Մարտիրոսյան, Արմինե մայրիկի բացահայտ ու իմ թաքուն աջակցությամբ պատրաստում է գյուտարարի դերին։ Դե, մեր «ստիլյակն» ամեն օր, ամեն հանդեսի նոր հանդերձանք է փորձում՝ իր նոր դերին-ֆեյշնին համապատասխան։ Մարինե-Մելինե դաստիարակչական նախանձելի զույգի այսօրվա հանդեսին գյուտարար է մեր հերոսը… Ակնոց, գյուտարար-գիտնականի թափթված արտաքին, խառնիխուռն մազեր…
— Չէ, այդպես ես կգեշանամ…- կտրում է Դավիթը…
Նորից.
— Դավիթ, ախր, գյուտարարի համար ի՜նչ շոր, ի՜նչ կոշիկ, հայացքը երկնքին՝ Աստծուն է նայում…
— Աստված է ստեղծել գյուտարարին, թե՞ գյուտարարը՝ Աստծուն…- հարց՝ Դավթի համար հերթական-ճանաչողական, որ թևաթափ-հուսահատ է անում կոնկրետ խնդիր լուծող և ժամանակը-իրիկունը սպանող ոճաբանների խմբին…
Գյուտարար Դավիթը:
Լուսանակարները՝ Արմինե Աբրահամյանի:
Ես արդեն քնել-արթնացել եմ իմ գոլ ջրի (կիտրոնանյութի) բաժակով՝ գիշերը 2-3-ի արանքում՝ ձեզ հետ, ընթերցող-չընթերցող, իմ ու Դավթի Աստծո բարեհաճությունն ունենալով՝ պատմում եմ-գրում իմ հերթականը՝ թվով 884-րդ անընդհատը…
Մի քանի ամանորյա էսսեներ, որ եթե հիմա չպատմեմ՝ էս ձյան պես կհալվի, կգնա։
— Իմ անձնագիրը մի՛ վերցրեք, դուք ձերն ունեք, ես՝ իմը, առանց ինձ ասելու՝ ո՞ւր եք տանում…
Չտվեց, վերցրեց իր անձնագիրը մոր ձեռքից ու քայլեց դեպի դուռը… Այսպես էր նաև Իսրայելի, Ավստրտիայի ճամփեքին… Ի՞նչ կա զարմանալու. անձնագիր են սահմանել, ինքն էլ տիրապետում է։ Չգիտեմ, թե հետո մայրիկը քանի՜ ձու-ձու կակայով խաթրն առավ…
— Էս երկնաքեր տոնածառ է, պապ, ինչքա՜ն բարձր է՝ իմ տոնածառից էլ բարձր…- զարմանում է Դավիթը Բանգլադեշի ճանապարհին, Հանրապետության հրապարակում։
Երեքը մեկում ինտերնետը՝ իր բոլոր եթերներով-կապերով-էկրաններով չկա մեր տանն իրիկունը. անսովոր վիճակ է, ինչպես երեկ՝ Մարմարյա սրահում հինգ տարեկանների մեծ հանդեսից, Միջին դպրոցի «Սովորում ենք սովորեցնելով» թե «Նախաձեռնող սովորող» նախագծային ընդհանուր պարապմունքից առաջ…
— Պապ, թող Ձմեռ պապը հենց հիմա մի նոր մեքենա բերի էս տոպրակով… խաղամ,- իր համար ելք է գտնում Դավիթ գյուտարարը…
— Պա՛պ, կախարդի…
Կախարդեցի, ու «Ոսկե ձկնիկ» փազլ-գիրքը հայտնվեց…
— Պա՛պ, էս լավ է, վաղը կկարդանք կամ քնելուց առաջ՝ մայրիկի հետ, դու էլի կախարդի, քանի Ձմեռ պապն ուրիշ տեղ չի գնացել…
Կրթահամալիրի 5 տարեկան դեկտեմբերիկների ամանորը Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Մենք՝ սեբաստացիական եռյակով, հագնված, 8։20 դուրս ենք գալիս տանից…
— Պապ, ես չեմ ուզում մայրիկի մեքենայով… Դու ձևը գտել ես քո հեծանվով։ Ես ուզում եմ բոլորի նման ավտոբուսով գնամ դպրոց՝ իմ ընկերների հետ…
Արմինեի հակամանկավարժական արտահայտությունը կխաթարի սեբաստացիական համերաշխությունը, ամանորյա եթերի բան չէ, բաց եմ թողնում: Իսկ ես խաղաղ ուղղորդում եմ Դավթին իր դպրոցի գրասենյակ՝ Անուշ-Զառայի մոտ…
Իսկապես, թող Նոր տարին փոփոխություններ բերի Դավթի կյանքում՝ Աշոտ Տիգրանյանի ուղարկած այս յոթ պարզ խորհուդներից կազմված անհնատական ծրագրով… Հավելեք սրան Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջ սնուցման այս տասներկու պարզ խորհուրդները, Լուսինե Մանուկյանի ուսումնական նախագծի 10-առակ խորհուրդները բոլորին… ու թողեք՝ ես կարդամ հեծանվորդի համար այս պարզ ձեռնարկը, իմ մտքերի-իմ գործերի հետ լինեմ… ժամը 3-4-ի արանքում…
Ամանորյա հեքիաթը Արևելյան դպրոցում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#884