Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի մասնակիցների նախապատրաստական պարապմունքների ծրագիրը, որ Վահրամ Թոքմաջյանը և Արման Երանոսյանը խնամքով մշակել են։ Մարզական կենտրոնի մարզիչներին խնդրում եմ ծրագրված և պահանջկոտ աշխատանք մարզական պարապմունքների ժամանակ։ Այդ աշխատանքը վարելու համար Նաիրա Հարությունյանի ներկայացմամբ մարզիչներին ազատում եմ հունիսի 22-23-ի մանկավարժական պարապմունքներից։ Անհրաժեշտ է հենց այսօր դպրոցների ղեկավարների, ինձ հետ համաձայնեցնել-կոնկրետացնել-հրապարակել շրջակա միջավայրի բարելավման աշխատանքի նախագծերը։

Երևանյան ասպետ
22-26 հունիս
Առավոտյան 10.00-ից-14.00

Երկուշաբթի
10.00-11.00.  պարապմունք մարզական ավանում, վարժասարքերի վրա
11.15-12.00.  շրջակա միջավայրի բարելավման աշխատանք
12.15-13.30.  ուսումնական պարապմունք «Արցախ». պետական հիմն, պատմական ակնարկ, հայրենագիտական-տեսական բաղադրիչ

Երեքշաբթի

10.00-11.00. շարային պարապմունք. պատասխանատու՝ Ա. Երանոսյան
11.15-12.00. պարապմունք մարզական ավանում, վարժասարքերի վրա.
12.15-13.30. շրջակա միջավայրի բարելավման աշխատանք

Չորեքշաբթի
10.00-ից քայլարշավ Եռաբլուր-հուշահամալիր. ուսումնական պարապմունք հուշահամալիրում

Հինգշաբթի
10.00-ից ճամբարականների  բաժանում ջոկերի, դասակների։
Տարբեր մարզաձևերից ստուգատեսների մասնակից սովորողների հստակեցում, թիմերի ձևավորում` վազք, կրակային, ֆուտբոլ, թենիս, տարբեր վարժություններ մարզասարքերի վրա:

Ուրբաթ
8.30-18.00. հայրենագիտական ճամփորդություն Արայի լեռ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սուրհանդակ բոլոր կարգի սեբաստացիներին․․․

Պայմանավորվենք. մրսել ձմռան ողջ շրջանում, համարենք վաղվանից սկսվող, չի կարելի. տանը, թե դպրոցում, գաղջ օդում երկար թողնել մեզ չի կարելի. կրթահամալիրում մեր տանն ենք ու չենք կարող որպես տնեցի չգործել.

Հերթապահության մանկավարժության մասին

Կրթահամալիրի դպրոցներում հուլիսի 1-ից սկսել է հերթապահության շրջանը. դպրոցների ղեկավարները հաստատել են աշխատակարգեր, սահմանել գրաֆիկ։ Աշխատանքը կամավորական է, եթե մարդու արձակուրդային շրջանում է: Կրթահամալիրային այսպիսի տնտեսությամբ, շուրջօրյա խնամք պահանջող մեծաքանակ բույսեր,

Մայիսի 30-ի ճամբարային մեկնարկի աչքալուսանքով…

Հունիսյան ուսումնական ճամբարների հարգելի ղեկավարներ, մասնակիցներ, ճամբարների գործունեությունն  այսօր մեկնարկեց։ Լավ է, որ կրթահամալիրի  Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը, որ նաև պատանեկան աշխատանքի ճամբարի Գեղարվեստի ջոկատի հրամանատարն է, հունիսի 13-17-ի Բանգլադեշյան պլեների