Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին:
Մարիետ Սիմոնյանն ապաքինվել-վերադարձել է, ու գրական ակումբն ամբողջ ոգո՞վ է սկսել իր գործունեությունը… Լավ է: Չհասցրինք այս մասին խոսել, բայց ամանորյա առցանց գրական ակումբի պարապմունքն էլ մի ամանորյա պարգև է, որ դեկտեմբերի 27-ին կթափվի՞ Ձմեռ պապի տոպրակից… Իսկ մեր Գևորգ Հակոբյանը մանկավարժությամբ զբաղվողի ընթերցարանն է այս էլ քանի՜ տարի հավաքում-թարգմանում, դասդասում-մատուցում… Զարմացա՞նք, չէ՛, որ Խորխե Բուկայի՝ իմ գրի սկիզբ ու վերնագիր դարձած այս գողտրիկ պատմություն-պատգամն էլ ռուսերենից Գևորգ Հակոբյանն է թարգմանել. միգուցե հատուկ գրական ակումբի՞ համար:
Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա». Գրական ակումբի հանդիպում-քննարկում:
Երեկ օրվա վերջին մանկավարժական լաբորատորիայում մեր քննարկման առարկան 2017-ի հունվարյան (գրում-ջնջում եմ «հունիսյան»՝ այդքան էլ շփոթմունք չէ. որպես ուսումնական շրջաններ իրար նման են) 9-31-ը տևող ուսումնական շրջանն էր ու դեկտեմբերի 26-ից սկսվող առցանց պատրաստությունը… Մինչ ես հիմնավորում էի, որ հեղինակային կրթական ծրագրով ուսումնական նախագիծը չի կարող ավարտվել, եթե այն ընթացքով-արդյունքով՝ որպես լուծված խնդիր, չի հրապարակվել (ձայնագրվել-տեսագրվել-պրեզենտացիա ու հոդված դարձել) գրադարանում, Գևորգը մեր Ջոն Դյուիի պնդումը բերեց, որ դպրոցում գրադարանը տեղադրված պիտի լինի բոլոր լաբորատորիա-արհեստանոցների կենտրոնում… Կարդանք Դյուի… Ահա Քնարիկ Ներսիսյանն ուսումնական իր նախագծի տեսագրումն իր անձնական արխիվից բերեց գրադարան՝ որքա՜ն հուզմունք պարգևելով (mskh.am-ի հաշվիչն է ասում, և ոչ միայն, քոմենթն է նաև վկայում Լուսինե Բուշի)… Կարինե Խառատյանն իր 2016-ի ամառային ճամբարի թաքնված տեսախցիկով մանկավարժության այս «փշրանքը» տեսավ-չթողեց, որ կորչի, ինչ է թե առօրյա է… Ինչպես Հռիփսիմե Առաքելյանի առաջին դասարանի Էմիլ Սողոմոնյանի՝ մի նռան հատիկի մասին ընտանեկան պատմությունը, հինգ տարեկան Մայա Միտոյանի սթենդ-ափը… Անակնկալ ուղիղ եթերը միանում է, ու հինգ տարեկան Մայան պատմում-նկարում է, երբ իր դաստիարակ Մարի Միքայելյանը, փաստագրված է, կանգնած է աթոռին այդ ողջ ընթացքում… Չհավատացի՝ ճշտեցի… նորից եմ նայում… Մանկավարժական ոսկու այս փշրանքները չեն կարող ոտի տակ գնալ… Դրանք պիտի գան գրադարան՝ հեղինակային կրթական ծրագրի…
Տոնական գործիքային համերգ Հյուսիսային դպրոցում:
Նեղանալ չկա, չեմ ների, դուք բոլորդ այնքան իմն եք-հարազատ, որ մանկավարժության այս փշրանքները, այս հանքանյութ-ոսկին՝ ձեր սովորական, առօրյա ստեղծվող, ես չեմ կարող թողնել, որ ոտի կոխան լինի… Հունվարյան գիտագործնական հավաքը, Հերմինե Անտոնյանի «Հանրակրթական դիջիթեք 2017»-ը մեր այն հանրակրթական հարթակներն են, որ պատվիրատու են Անի Սարգսյանի «Սեբաստացի TV»-ի, Կայ Խաչատրյանի ձայնագրման ստուդիայի, Հասմիկ Մաթևոսյանի ձայնադարանի, Լուսինե Ալեքսանյանի գրադարանի, յուրաքանչյուրիդ ուսումնական բլոգի համար՝ նոր որակով ու կազմակերպմամբ, անհրաժեշտ տեխնիկական վերազինմամբ ներկայանալու համար… Ահա ինչու իմ գրասենյակին, գնահատման ծառայությանը ես պատվիրել եմ նոր ուսումնասիրություն-գրանցում սեբաստասցի սովորողի-ուսուցչի թվային գործիքի՝ տանը թե դպրոցում… Ձմեռ պապի՝ հրաշքով վիճակը փոխելու այս հնարավորությունը հո բաց չե՞ք թողնելու… Գնա՜ց, մեկ էլ՝ 2018… վերադարձավ-մոլորվեց… ո՞ր քարն ընկավ գլխին…
Գիշերը 4.18 ես ավարտեցի՞ իմ գիրը… Դավիթն իր աշտարակը քանդեց, նոր աշտարակ է նույն տեղում… Արմինե մայրիկը, ի՜նչ համառություն, այս ուշադրության կենտրոնացումները որպես մանկավարժական ոսկու փշրանքներ գրադարան չբերեց…
— Դավթի սենյակի հատակի ներկերը-գծերը եթեր գան, մեզ-քեզ խայտառակ կանեն, Տիար ջան…
Ընտանեկան անդորրը վեր է… Այնպե՜ս խաղաղ է այս Աշոտիկը քնի մեջ իր, ո՞վ կհավատա, որ հիմա կսկսի (ճիշտ 4.50 այս անգամ) իր գիշերաշրջիկը… ու կիսախավարի միջով անվտանգ կանցնի իր սենյակի լաբիրինթոսով, որ պայծառ լույսով էլ ես հեշտ չեմ անցնում…
— Պապ, իմ սենյակը հին է, ե՞րբ ես նորոգելու, որ ինձ համար գրավիչ դառնա…
— Պապ, հենց հիմա կախարդի, որ Ձմեռ պապն այս պարկով կոնֆետ-խաղալիքը-մեքենան նոր բերի… Հենց հիմա, պապ… Իմ բոլոր մեքենաները հնացել են…
Սեղանին այբբենարան-նոր խաղը Ձմեռ պապի նվերն է՝ տոպրակից, որ դարձել է խճանկար-կայանատեղի իր մեքենաների համար:
Իսկ մահապարտ-սեբաստացիներով մենք պատրաստ ենք այսօրվա մեր ձմեռային երթին՝ կենդանի մնանք-չմնանք, գրադարանում մեր տեղը պատշաճ ապահովված է՝ Թոփչիկի խոսք է, սառույցին չի մնա…
«Մահացու համար». ձմեռային հեծանվաերթ «Hilton» հյուրանոց. մասնակցություն «Հեծանվային ֆեդերացիայի» համաժողովին:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան:
# 871