Երբեք պետք չէ մոռանալ, չի կարելի, լսո՞ւմ եք, մի՛ արեք… Դաս-դասարանային քանի՜ դար աշխարհով մեկ տիրապետող հանրակրթական համակարգն այնքա՜ն հեշտ է իրագործման մեջ, հեշտ է կազմակերպմամբ, էժան-անգլխացավ… Հայտնի դպրոցներն էլ՝  խորացված ուսուցմամբ՝ օտար լեզուների թե բնագիտամաթեմատիկական, ընտանիքում ստեղծված արդյունքի յուրացման նույն սկզբունքով են կառուցված, դա ներկայացնելով որպես դպրոցի վարկանիշ. դպրոցի հավելյալ արդյունքը ոչ թե ստեղծվում է որպես ուսուցիչների, սովորողների համատեղ աշխատանք, այլ… Մի տեղ, մի դպրոցում՝ Գյումրիում, Վանաձորում թե Երևանում, Ապարանում… Չինումաչինում, հավաքում են ուսման նկատմամբ ընտանեկան հետաքրքրությամբ սրսկված երեխաներ՝ ակադեմիական տարբեր պատրաստությամբ, ու այս արդյունքը՝ սովորողի հեռանկարով, պահպանվում-ներկայացվում է որպես դպրոցի հաջողություն…

Իսկական ամանորի իրարանցում-նախագիծ՝ հունվարյան նախագծային-ստուգատեսային կազմակերպմամբ մեր ուսումնական հաջորդ շրջանին՝ 2017-ի հունվարին ընդառաջ… սովորող-սովորող համագործակցություն, երբ առայժմ Միջին դպրոցի վեց-ութերորդ դասարանցիներն առայժմ իրենց պարային հմտություններն են փոխանցում Արևմտյան դպրոցի չորսից հինգերորդ դասարանցիներին… Տեսա՞ք՝ ինչ անհատնում զարգացումներ է պարունակում-խոստանում նախագիծը… Ինչպես բառը՝ իր իմաստով, պնդում է Ջաննի Ռոդարին, անհնար է սպառել, այնպես և այս նախագծով երևացող խնդիրները… Առայժմ այսքանը՝ նախագծի մասին, շարունակությունը՝ mskh.am-ում՝ իր անհատնում ենթակայքերով… սովորողների բլոգներով…

Տեսարաններ քաղաքից: Լուսանկարները՝ Ռաֆայել Խաչատրյանի:

Ակադեմիկոս Կապիցայի ասած մեթոդի (ինչպեսի, մանկավարժության) դպրոցը չէ, որ դառնում է պետության-հասարակության հատուկ հոգածության առարկա, ոչ էլ դրա ստեղծած մանկավարժության տարածումը՝ որպես հանրակրթական առաջընթացի փորձով ձեռք բերվող ուղի… Ահա ինչու ես մեր մանկավարժության այս փուլում այնքա՜ն ուշադիր եմ ոչ այնքան ֆրազների-կլիշեների, որքան մեր հեղինակած մանկավարժության բուն ու կոնկրետ կազմակերպման. սրա մեխը 2017-ի հունվարյան շրջանի նախագծային ուսուցման ստուգատեսային-ճամբարային կազմակերպումն է՝ իր գիտագործնական հավաքով… Աշոտ Տիգրանյանն իր օրինակով առաջարկում է… Քննարկեցինք այս հարցը լաբորատորիայում, տիար Գևորգի հետ. անհատական պլանն իհարկե կոնկրետ տեղեկություններ պիտի ունենա՝ իրականացվող նախագծերով ու դրանց մասնակիցներով, հղումներով, այլ աշխատանքով….

Սուսան Մարկոսյանն ու Լուսինե Բուշն ուշադիր են, կոնկրետ, չեն վախենում, չեն փախչում-արհեստականացնում-բովանդակազրկում հայ-վրացական այս նախաձեռնություն-առաջարկը, այլ բերում են ուսումնական օրացույց՝ 2017-ի հունվար-մարտով այնպես, որ «Տիգրան Հայրապետյան»  հասարակագիտական ամենամյա  ստուգատեսի ուսումնական բաց նախագիծ դառնա։

Սյուզի Հակոբյանն ու Մարգարիտ Սարգսյանը հերթապահ թվացող գրագրությունն ի վերջո դարձնում են համաձայնություն, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպում…

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ծանոթանալ Գիտագործնական հավաքի առանցքային դրույթներին, փաստաթղթում նշված ժամկետում լրացնել հաշվետվությունը… մինչև երկուշաբթի լրացնել հունվարյան աշխատաժամանակի պլանը, կցել ձեր նախագծի հղումը…

Օրինական թվացող հանձնարարականն ինչպիսի՞ զարգացում-կազմակերպում է դառնում Ավագ դպրոցի ուսուցիչների անհատական պլաններում, աշխատաժամանակի կառուցվածքում… Դասարանը տեսանք՝ դպրոցի-ջոկատի-թե խմբի տեսքով, իսկ ո՞ւր է անհատը՝ անուն-ազգանունով, իր նախագծով,  հունվարի շրջանի անհատական պլանով ու իր ընտրած նախագծով պատարստվող սովորողը… Ե՞րբ եմ ստանալու այս նախագծի իրագործման համար անհրաժեշտ հայտերը… Ուսումնատենչ՝ ուսումնական կոնկրետ հետաքրքրությամբ սովորողն ու նրա օգնական-խորհրդատու-կազմակերպիչ մանկավարժական աշխատողն այս շաբաթ, հետո՝ դեկտեմբերի 26-ից երեսունը առցանց պիտի գան համաձայնության՝ նրա հունվարյան որոշակի աշխատանքի կազմակերպման հարցում… Որպես քյավառցի, ասեմ.
— Գյա,  զոռ է…
Իհարկե, բայց սա է մեր ճանապարհը…
Թե չէ էլի ծանոթ հեռուստանախագծից մնացած տողերը զրնգում են իմ ականջում՝ Փինաչի, փինաչի, Գործդ գործի նման չի…

Տեսադասերի նկարահանման ընթացք:

 Եթե հետևել եք իմ քաղաքական գործունեությանը, հայ ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին իմ հրապարակումներում ես չեմ գործածել կամ խուսափել եմ «փոխզիջում» եզրույթից… Ապրելու իրավունքն ի՞նչ զիջես… կամ ո՞ւմ… Հայերի և ադրբեջանցիների՝ միասին, և՛ պետական միավորումներում, և՛ միմյանց հետ-միմյանց մեջ ապրելու անխուսափելիությունը հանգեցրել է ապրելու իրավունքին՝ հաշտ ապրելու պարտադրանքին. փոխհամաձայնության մասին է խոսքը՝ հաշտ ապրելու, դրա խնդիրների շուրջ համաձայնության գալու համար: Սա է, որ ենթադրում է հասարակական քննարկում- համաձայնությունը՝ նախ և առաջ «դավաճա՜ն», «բա որ այդպես էր», «թող ինքը չասի, ով ուզում է՝ ասի»,  «էսքանից հետո»… այլ տաբուների, կլիշեների բացառումով… Գլխավորը՝ հլը դու ցույց տուր քո երեխաների, թոռների՝ Հայաստանում-Արցախում մշտապես բնակվելու ուղին, ցույց տուր՝ ո՛րն է քո ճանապարհը… Ի դեպ, որոշել եմ այս նախընտրական փուլում էլեկտրոնային ժողովածու հրապարակել «Ո՛րն է մեր ճանապարհը» խորագրով, ինչպես դա արեցինք 1990-ին… Կտրիճ Սարդարյանի հետ… Ի՞նչ հրապարակումներ կհայտնվեն սպասվող ժողովածուում… Սա էլ՝ իմ պատասխանը Չեմբեռլենին…

Ձյուն է, ձմեռ է, ուռա՛…

Դավիթ Բլեյանը գունավոր փայտիկներից իր սենյակի շեմին՝ դռան ուղիղ մեջտեղում, բարձր աշտարակ է հավաքել… կիրակի օրվա երկրորդ կեսին… Չհամաձայնեց աշտարակը որևէ ձևով տեղաշարժել՝ հրել, քանդել-հավաքել.
— Իր տեղում է, հայրի՛կ, հսկում է քաղաքի մուտքը, թող մեքենաներն աշտարակի շուրջ կայանեն, ոտքով բարձրանան աշտարակ, քաղաքը դիտեն բարձրից՝ աշտարակից…
— Վերելակ եմ ներսում պատրաստել, վերևում էլ՝ սրճարան-ընթերցարան, հիշո՞ւմ ես Վիեննայի գրադարանը…
— Չէ, պապ, հրթիռի նման է, բայց աշտարակ է, չեմ ուզում՝ հրթիռ լինի… Հրթիռներով հիմա ոչ թե մոլորակներ են թռչում, այլ քաղաքներ են ռմբակոծում… Դու ես ջղային ասում, պա՛պ, «տես՝ ի՜նչ վայրենություն են անում»…
— Դավիթ թագավորի բարձր աշտարակին է նման, պա՛պ, հիշո՞ւմ ես՝ Երուսաղեմում…
— Հրթիռներ հետո կդառնան, թող մարդիկ խաղաղվեն, պա՜պ…
Լուսնաշրջիկ Դավիթը զգուշորեն մութի մեջ շրջանցեց աշտարակը՝ անվնաս…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 870

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր՝ արձագանքի պահանջով… Կարո՞ղ եմ

Շաբաթ իրիկունը Արատեսի դպրոց բնության գրկում՝ ճամբարի կրակի շուրջ, ես սկսեցի-շարունակեցի հունիս, հուլիս-օգոստոսի ուսումնական ճամբարների կազմակերպման, պատրաստության՝ մայիսյան հավաքի օրացույցով կարևոր հարցի մասին զրույց-քննարկումը․․․ Մենթորը՝ մենթոր, բայց հեշտ չէր ճտճտացող կրակի շուրջ

Տո՛ւր իմ հայ-վրացական անձնագիրը

Այ, այսպիսի ընկալում է առաջացրել հայ-վրացական հանրակրթական կամուրջներով Դավիթ Բլեյանին տանը, դպրոցում, ճամփորդություններում պարուրած միասնությունը: Միասին են եղել հայկական ու վրացականը Երևանում, Թբիլիսիում, հիմա էլ՝ Ախալքալաքում, հյուրանոցում, մաքսատանը: Մենք ոչ

Գնահատիր միայնությունը 2015-ի քո բարձունքում

Օրագրի ընթերցողն ի՞նձ է փորձում, հանկարծակիի բերում, թե, պարզապես, հետաքրքրում է, հարցնում է… – Եթե ձեր 200-ից ավել (213՝ ճշտում եմ ես) գրերից մեկը թողեք, առաջարկեք միայն մի գիրը կարդալու… – Այսօրվա