Որերորդ կիրակին է իմ կյանքում․․․ Ավելի հեշտ խնդիր՝ քանի՞ կիրակի-պատում կա իմ այս էլ 869 գրերում․․․ Արտասովոր կիրակի եղավ-սկսվեց՝ երեք անգամից, երեք իրար հաջորդող փուլերով, ես արթնանում եմ կեսօրին․․․ Համերաշխ, ընտանիքի հետ անկողնում շուռումուռ գալով․․․ Այսպիսի ձյունը-ձմռանը-գիշերվա ցրտին ներդաշնակ մի բան, համոզիչ պատասխան․․․

Քանի՞ գիրք է կարդում Դավիթ Բլեյան-Աշոտիկը քնելուց առաջ․․․ Գիշերը՝ 11-ին մոտ, հավաքում է իր գրապահարանի դարակներից 3-5 գիրք, հարմար տեղավորվում անկողնում, որ մայրիկի հետ ընկղմվի ընթերցանության-իմացության թավուտները․․․

Արմինե մայրիկ-ուսուցիչը առցանց ուսուցումը մեկնաբանում է որպես առանց երեխաների ուսուցում, երբ կարելի է կոնկրետ ընտանեկան միջավայրում զբաղվել մեկ-երկու երեխայով, իսկ ընտանեկան կյանքին հարմար արանքներում (հարթակներում) մեդիաառաջադրանքներ առաջարկել նրանց՝ ով ուզում է քեզ հետ սովորել․․․ Նախագի՞ծ է, զարգացրեք, ֆիզարձակուրդում գտնվող ուսուցիչ սեբաստացիներ, ընտանեկան կրթության մասին մեզանում խոսում-դրան վերաբերվում  են կարծես անօրինական մի երևույթի․․․ Պետությունը թույլ չի տա․․․ Ինչո՞ւ, եթե կա ընտանեկան-անհատական- քաղաքացիական պատվեր. դպրոցական համապետական կրթության կեղծիքը թույլ կտա, իրական-անկեղծը ՝ ո՞չ։

Շաբաթ՝ կրթահամալիրի մեդիակենտրոնում:
Լուսանկաները՝ ավագ դպրոցի սովորող Արփի Սահակյանի:

Դավիթն արթնացել, մայրիկի պլանշետով նախնադարյան մարդու քարանձավներն է մտել, հետազոտող մի զույգի հետ բերում-անցնում է ենթադրյալ նախամարդ կոչվողի ճանապարհով․․․ Ուղիղ 60 րոպե, մինչ ես իր դիմաց նստած ավարտում եմ կիրակիով այս գիրը․․․

Երեկ Դավիթն ու իր իսկական քույրիկ (նմանակ) Սոնան` Բլեյան Լիլիթի աղջիկ Սոնան, «Բոհեմ»  թատրոնի համերգից առաջ տասնյակ ընտանեկան նախագծեր իրագործեցին, բոլորը մի փաթեթում՝ Սոնայի խորթ տատիկի ընկալմամբ արձագանքով՝ Սոդոմ-Գոմոր․․․  Մեկ էլ էս հրեշտակ Սոնուլիկը (Արմինեն է այսպես դիմում) եղջերու դարձավ, Դավիթը՝ Ձմեռ պապ․․․ տեսարա՜ն․․․ ու սկսեցին Պապի պարկով նվերներ բաժանել․․․ «Բան ունեմ ասելու» նախագծով, տեքստ-տեքստի ետևից, ի՞նչ է փոխվում․․․ Տեսե՜ք, այս ձևը գտնված է։ Բաժանում են ու բաժանում, սիրով, երգով, յուրաքանչյուրին ընտրելով․․․ Փողոց են ուզում դուրս գալ, համերգային դահլիճ հասնել․․․ Հիմա տեսնո՞ւմ եք նրանց․ Լիլիթի երգերի արանքում մտնում են դահլիճ՝ վերև ու ներքև անում ու փոքրիկ նվեր-տոպրակներ բաժանում ակնդրին-ունկնդրին՝ մեծ ու փոքր․․․ Լիլիթին` նրա մանկությամբ սկսած այսօրվա երաժիշտ-հեղինակային երգերի կատարող, համերգների կազմակերպչին վայել ներխուժում, ինչու ոչ, ա՛յ Աշոտ պապիկ, թե հայրիկ, լրջացել ես, մեծամտացել, նմանվում ես-նմանակում․․․

Լիլիթ Բլեյանի մենահամերգը «Բոհեմ» թատրոնում:
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի, Արփի Սահակյանի:

Երբ Լիլիթը 2-ից 6 տարեկան էր, ես ու նա հաճախ էինք լինում 80-ականների մայրաքաղաքի ցուցահանդեսների դահլիճներում` իր քույրիկ Տաթևիկին թողած մայրիկի խնամքին․․․ Հիմա Լիլիթ Բլեյանն է սկսել  ինձ այսօրվա Երևանի ակումբներով-թատրոններով ցուցասրահներով պտտել՝ տարին 4-5 համերգ, ու ես կանցնեմ մշակութային–ժամանցային Երևանով․․․ չեմ կտրի կապերը մայրաքաղաքային բոհեմի հետ․․․ Առայժմ Երևանում, հետո՝ մոտակայքում, իհարկե, Թբիլիսի, Չինումաչին․․․ Մինչ Լիլիթին զուգահեռ կամ նրա հետ համերգային շրջագայությունը կսկսի Շուշան Բլեյանը Վիեննայից․․․ Ահա քեզ երաշխավորված-նախանձելի այլընտրանք իմ բանգլադեշյան իրար հերթագայող 60-ամյա փուլերի լանջաստեղծ աշխատանքին․․․

Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է։

Ո՞վ է Անի Խաչիկյանը, հայտնագործեցի Տիգրանյան Աշոտի ձեռամբ, մեր Սյունե Սևադայի ու Արիաննայի «Ճամփորդ»-ով։ Արիաննային՝ իր խմբով, իր համակրելի ընտրյալ Լևոն Արոյանով չդարձնե՞նք մեր հունվարյան բանգլադեշյան բոհեմի հերոսը։ Ինչո՞ւ չճամփորդեն իրենք էլ մեր բանգլադեշքով․․․ Իսկ Անին, ի՜նչ հետաքրքիր է, ոգևորող։ Երևանը երևում է իր այսպիսի մարդկանցով, պայծառ-երիտասարդ-ձգող․․․

Վաղուց իմ օրագրում գովազդը՝ գովականի ազդը, տեղ չի գտել, ինչո՞ւ․․․

Համեցե՛ք․ արտադրված է Հայաստանում․ Սիրիահայ գործարարը գեղեցկության բաղադրատոմս է առաջարկում (էջ 5)…

Չորս երեխա ունեցող ու աշխատող, ժամանակակից հանրային գործիչ կինը իմ մշտական հիացմունքն է վայելում. ահա ձեզ մեր սեբաստացի շրջանավարտը`  Շուշան Դոյդոյանը` էլի «Ճամփորդ»-ի 46-րդ համարում….

Կրթահամալիրի Գեղարվեստը սպիտակի մեջ:
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

#869

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ առանց մխտռվելու…

Շնորհակալ եմ 1in.am-ին, լրագրողներ Գոհար Հայրապետյանին և Ժիրայր Ոսկանյանին՝ իմ տեսագրի ստեղծման, այսպիսով իմ բլոգապատմանը թարմություն հաղորդելու համար։ Սա իմ անդրադարձն է այսօրվա հանրային, քաղաքական, պետական անցուդարձին։ Հարցնում եք իմ վերաբերմունքը

Հնացավ, նա անցավ: Քաջության նորություն-հաղթության նորություն: Վեր կացե՛ք, աշխատենք…

Մի փոքր ուշացումով, բայց միացա Գեղարվեստի դպրոցի Վահե Էբրահիմին, միասին նշեցինք Կոմիտասի ծննդյան օրը: Հուզվեցի-ուրախացա. Ինչ է կրթության, դպրոցին նպատակը: Մանուկը բարոյական կյանքի փիլիսոփայությունը, կյանքի հասկացողությունը չունի: Պետք է անոր հոգեկան զգացումներուն

Հուլիսը կրթահամալիրի Բանգլադեշում և Պողոտայում՝ ուրախ, զով, մրգային…

Օրը՝ հուլիսի 3-ը, բաց է. ես այն սկսում եմ պատշգամբում. դիմացս, դեպի Շուշանի սենյակ, Նորքի բլուրն է՝ իր հեռուստաշտարակով։ Երեկ երեկոյան 11-ին մոտ Բաղրամյան պողոտայից հեծանվով գալիս էի. Սայաթ-Նովա-Խանջյան ճանապարհից