Իմ շրջակա միջավայրում սպասման մեջ են մարդիկ՝ թաղամասերի բնակիչ-«փիլիսոփաներ», «քաղաքագետներ»… Ի՞նչ է անելու Բլեյանը. երբ քանդեց-մաքրեց, հրապարակներ ազատեց, ի՞նչ է կառուցելու…

Իմացա՞ք, թափով սկսեցինք լանջերի ճիմապատում-կանաչապատումը. երեկ ավարտեցինք Մայր դպրոցի մարզական ակումբների լանջերի ճիմապատումը՝ «կռասավե՜ց»… Կեցցե՜ն Գևորգը Ստեփանյան, Միքայելը Ղազարյան, Անդրանիկը Մարգարյան… Խղճով չարչարվեցին կանաչի վարպետների հետ… Այսօր նույն թափով շարունակելու ենք նույն գործը՝ Գեղարվեստի լանջերում… Իմ գրում ասե՞լ եմ. հանդգնում եմ հայտարարել՝ ամենակարճ ժամկետում սեբաստացիական հողերը, կրթահամալիրի Բանգլադեշը ներկայանալու է որպես ամենախնամված-կանաչ՝ պարտեզապուրակային-արահետային աշխարհ…

Գեղարվեստի դպրոցի  առաջին դասարանցիները

Կառուցելու մասի՞ն եք հարցնում. ահա՝ մի բացօթյա լողավազան՝ հնգամարտի, 25x12x1,7 չափսերի, բացօթյա, կանաչի մեջ՝ կրթահամալիրի մարզադաշտում, իր լողափով… Սա է լինելու մեր միջամտություն-ավելացումը ֆիզիկական արտաքին միջավայրում, մնացածը՝ հանդերձարաններ, ցնցուղներ, ծածկած լողափեր կրտսեր դպրոցներում, արհեստանոցներ-լաբորատորիաներ… սրահներ՝ կրթահամալիրով մեկ, մեր շենք-շինությունների նախկին նկուղներում… Քիչ մնաց, կմնանք առանց նկուղների. մի շոշափելի ցուցանիշ մեր ծրագրած գործունեության….

Մեկնարկեց ուսումնական տարին

Շարունակելու ենք քանդում-մաքրում-բացումը մեր շրջակա միջավայրերում՝ բոլոր ուղղություններով… օգնելու ենք թաղամասերի բնակիչներին կարգի բերելու իրենց ձեռքերով-իրենց թույլտվությամբ աղճատված, չափառած-մոռացած-բրախած աղբանոցի և բաց չուլանոցների վերածած անհեռանկարային կիսակառույցները (ենթադրում եմ՝ գառաժը, «բուդկա»-ն)… Մեր շրջակա միջավայրին, այո՛, մաքրություն է պետք, կանաչ հանրային գոտիներ, և մենք այն 2016-2017 ուստարում, այո, բերելու ենք… որպես ներառական ճանապարհ անցնելու ենք՝ դրսևորելով համերաշխության, արդարության, շիտակության, հաստատակամության անհրաժեշտ որակներ… Ավարտելու ենք, իհարկե, օր առաջ մեր ագարակը՝ իր ձիանոց-մանեժով, հանգստի գոտիով, իր շրջակա աշխարհ բարձունքով՝ Չարենցի մեր կամարով-պուրակներով-խաղահրապարակներով… Ծղոտը, խոտը, գարին արդեն ամբարել է ագարակապան Խորենը: Ով չի սկսել, չի մտել այս մաքրագործ ընթացքի մեջ, թող շտապի: Սկսե՛ք, օր առաջ սկսեք. իմ առավելագույն աջակցությունն ունեք:

«Հայաստանը վաճառվում կամ տրվում է վարձով»  ֆոտոռեպորտաժ

Թոփչյան Արմինեի՝ իմ վստահելի գաղափարակիր-օգնական-ընկերոջ հետ երեկ օրվա վերջում հեծանվով-ոտքով անցա մեր շրջակա-աշխարհով. ուրախացանք փոփոխություններով, հատկապես, Նոր դպրոցի ներառումը, Դպրոց-պարտեզի լանջապատում-դեպի Բախշյան մանկական այգի տարածումը ոգևորիչ են… Երեկ ես Կարինե Մացակյանի, Գագիկ Չարչյանի, Յուրա Գանջալյանի հետ մասնագիտական լսարանում դասախոս-ուսանողների մեծ բազմությանը Ճարտարապետության-շինարարության համալսարանի դահլիճում ներկայացրի շրջակա աշխարհի ու կրթական աշխարհի միավորման մեր կոնցեպտը… Որքա՜ն խանդավառ աջակցության խոսքեր հնչեցին. բա՜ց ենք, իհարկե: Համեցե՛ք, Բանգլադեշյան պարտեզի պիլոտին մասնակցեք. սա մեր մայրաքաղաքի միջավայրի զուլալման «ձիու քայլն» է, ու այդ քայլն է, ու այդ քայլը մենք հաշվարկած-պատրաստված կատարել ենք…

Սպասել չկա. սովորողներն էին պակաս՝ աշխույժով լցվել են այսօր, այսօրվանից, օրացույցով… Սկսում ենք ուսումնական ճամփորդությունների հետևողական շարանը՝ հեծանվով-ոտքով, մեր շրջակա աշխարհում… մերը, իմը, Արմինե Թոփչյանինը… միացե՛ք մեզ, խմբերով տարատարիք՝ առանց սահմանների, մեր շրջակա աշխարհով քայլարշավն է ու հեծանիվը… Մեքենան առօրյա չէ, շքեղություն է, ու պիտի պատճառաբանված լինի նրա գործածումը, առայժմ, ասենք՝ Արագածի փեշեր, Սևանի «Ժայռ» հասնելու համար… Մնացածը, երբ կճամփորդենք, երբ սուր աչքով-ֆոտոօբյեկտիվով, արթուն մտքով, անմիջական հույզով կապրումակցեք, ձերը կդարձնեք-կյուրացնեք, կխոսենք-կլսենք:

Ո՛չ մի դարպաս… վերջինը կխորտակվի Մայր դպրոցի մարզադաշտինը. համեցե՛ք, առաջարկեք՝ ինչ անել այս գյոզալ-անպետքի հետ… Նախավերջինը կընկնի Անկախ մայլում՝ մեր Հիմնական դպրոցի ճաղապատը… Մեր անպարիսպ-անպարտեզ թափանցիկ ամբողջությամբ, արտաքին միջավայրում մեքենաների մուտքն արգելված է, ինչպես ծխողների, մուժիկի, խուժանի… Մենք մեր կրթահամալիրի դպրոցական բակերով, դրանց շրջակա միջավայրով, միջդպրոցական կապերով, գործում ենք, սկսել ենք գործել որպես հանրային պարտեզներ՝ առանց խտրության որևէ դրսևորման…

Ես եմ այս Պարտեզի թիվ մեկ հավաքարարը, պարտիզպանը, պահապանը… Ես առաջինն եմ ասել՝ «перва»… ինձնից հետո շարվեք. բոլորիս տեղ կա Պարտեզում:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 777

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծխող ու չշարժվող մարդու հակաբացիլ է իմ գիրը…

Մեր կրթահամալիրի հոմանիշները հիշո՞ւմ եք. յոթ հոմանիշներից մեկն արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիան է… Կրթահամալիրի գործունեությունը 2014-2015 ուստարում ամփոփենք այս տեսանկյունից… ավելորդ աշխատանք  չէ, որ կրթահամալիրի ամեն մի դպրոց, ամեն ուսումնական կենտրոն թվարկի ուստարում ստեղծված-նորացված

Որ մաքուր լինի, միշտ մաքուր պիտի լինի, ո՜վ բնակիչ Հայոց աշխարհի

Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը Հայրավանքում մեզ՝ սեբաստացիներիս՝ ուսուցչական երգչախմբին, նրա գեղարվեստական ղեկավար ու խմբավար Հարություն Թոփիկյանին, տնօրեն Աշոտ Բլեյանին, պարտավորեցրեց Պատարագի պատրաստվել… Մաեստրոյի պլանների մեջ Պատարագ երգել-ձայնագրելը, որքան գիտեմ, վաղուց

Ասված է՝ ամենևին տրտմերես չլինես․․․

Եւ յորժամ պահիցէք, մի՛ լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպէս զի երեւեսցին մարդկան թէ պահիցեն: Ամէն ասեմ ձեզ՝ այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յորժամ պահիցես,