Արևմտյան դպրոց-պարտեզի հարգելի հավաքանի, 3-1 դասարանի սիրելի սովորողներ և ծնողներ.

 Նորից առողջ մայրության ենք ճանապարհում Մարգարիտ Թամազյանին՝ 3-րդ սեբաստացուն մեզ պարգևելու: Ինչպես մեզանում ընդունված է, որպես նախապաշարում, նրան փոխարինողի մասին որոշումը չենք բարձրաձայնել մինչև այս պահը, դրա մասին նրա դիմելը։

 Հիմա մաղթում ենք հաջողություն Մարգարիտին իր կարևոր առաքելության մեջ, և ես, ահա, հրապարակում եմ Զարուհի Առաքելյանի առաջարկով քննարկված-համաձայնեցված մեր որոշումը։

Արևմտյան դպրոց-պարտեզի 3-1 դասարանում, որ«Իմացումի հրճվանք» ծրագրի ավարտական դասարան է,  2016թ. դեկտեմբերի 4-ից Մարգարիտին կփոխարինեն.

  • — բարձրագույն բանասիրական կրթությամբ Հռիփսիմե Գալստյանը` որպես մայրենիի ուսուցիչ և դասվար, 3-1-ում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի ղեկավար.
  • — մաթեմատիկա կդասավանդի Դպրոց-պարտեզի երկարացված օրվա կազմակերպիչ Վարսիկ Աթոյանը`  բարձրագույն ինժեներական կրթությամբ։

Հռիփսիմեին և Վարսիկին ծրագրային-մեթոդական (մենթորական) մշտական աջակցություն կցուցաբերեն Դպրոց-պարտեզի ղեկավար Զարուհի Առաքելյանը, Բաբկեն Փաշինյանը, Արմինե Աբրահամյանը, Սոֆյա Գրիգորյանը, Զարուհի Ոսկանյանը, Առնոլդ Միքայելյանը, մեզանից յուրաքանչյուրը. դրա կարիքը Հռիփսիմեն և Վարսիկը ամենաշատն ունեն։

Եկեք առցանց մի անգամ ևս  ծափահարենք Մարգարիտ Թամազյանին, ողջունենք Հռիփսիմե Գալստյանի, Վարսիկ Աթոյանի նորամուտը մեր առողջությամբ, առույգությամբ։
Հարգանքով` Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էլյա Մկրտչյանին

Էլյա Մկրտչյան. — Բարև Ձեզ: Կցանկանայի՞ք համագործակցել: Ես ներկայացնում եմ «Կարեն-Սևակ պրոդաքշընը», որը բաղկացած է տաղանդավոր երաժիշտներից և երգահաններից: Սա իրենց առաջին գործն է, հանդես են գալիս իրենց կատարմամբ. առհասարակ աշխատել են

Խոտի վերածումը կոմպոստի իսկական սեբաստացիական աշխատանք է

Կրթահամալիրի բնագիտության մասնագիտական խմբի ղեկավար Էմանուել Ագջոյանն ինձ գրում է. «Մեր ունեցած հնձած խոտը կենդանիներ կերակրելու համար պիտանի չէ, այդ իսկ պատճառով առաջարկում ենք, որ այն օգտագործվի կոմպոստ պատրաստելու համար»:

Լավ լուր Պիետրո Շաքարյանից

Պիետրո Շաքարյանը Միչիգանի համալսարանի ավարտական կուրսի ուսանող է: Նա վերջացրել է իր «Դպրոց առանց պատերի» վերնագրով ավարտական թեզը, որը հիմնականում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացված կրթական բարեփոխումների մասին է՝ Խորհրդային և