Կրթահամալիրի բնագիտության մասնագիտական խմբի ղեկավար Էմանուել Ագջոյանն ինձ գրում է. «Մեր ունեցած հնձած խոտը կենդանիներ կերակրելու համար պիտանի չէ, այդ իսկ պատճառով առաջարկում ենք, որ այն օգտագործվի կոմպոստ պատրաստելու համար»:

Հարգելի Էմանուել, Միքայել Կամենդատյան, Սարգիս Հակոբյան, Էկոտուր 2016-ի մասնակիցներ, առայժմ չմասնակցածներ, դասավանդողներ.

Լավ է, որ մեր բնապահպանները գիտեն՝ ինչ պետք է անել ամեն օր կրթահամալիրի դպրոցների 5-6 հա հողատարածքից խուզվող-հնձվող խոտը։ Առայժմ այն անասնակեր (ձիու կեր) չէ։ Այդ օրն էլ մենք ենք մոտեցնելու՝ հողի որակը, սերմի-ցանքի-խուզի որակը համապատասխանեցնելով մեր գյուղացիական տնտեսության պահանջներին։ Խորեն Հազարումյանը, Անահիտ Մելքոնյանը և քոլեջի շինարարական ջոկատը խոստացել են մինչև մայիսի 25-ը առաջին 2000 քառակուսի մետրի վրա առվույտ ցանել։

Հիշեցնեմ, որ էկոտուր 2016-ը չի ավարտվել, ընթացքի մեջ է, գործնական-հետազոտական աշխատանքների վերջին ժամկետը հունիսի 5-ն է` Շրջակա միջավայրի օրը, և հունիսի ճամբարներում խոտի վերածումը կոմպոստի պիտի դառնա տասնյակ ու տասնյակ սեբաստացիներինը։ Արդեն ներառվա՞ղ է այս աշխատանքը ճամբարների աշխատակարգերում։

Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, Էմանուել և ընկերներ։ Այս խնդիը, ի դեպ, քաղաքային է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մրցանակակիրների արձագանքներ

Մրցանակակիրների արձագանքներ 

Կարոտը

Ողջույն սիրելի տիար Բլեյան, Ձեզ գրում է Մարիամ, նույն ինքը՝ Հարությունի դուստրը։ Ինչքան ժամանակ է զբաղված էի դպրոցական գործերով, ու երևի այնքան էի զբաղված, որ մոռացել էի իմ Սեբաստացիական պարտականությունների

Մանկավարժական միջազգային ճամբարի մասնակցի հաշվետվություն

Հարգելի տիար Բլեյան, Շեքվեթելիում կայացած մանկավարժական աշխատողների միջազգային ճամբարի մասնակիցներն այսօր գիշեր վերադարձել են Երևան։ Տեղանքում համացանցի բացակայության պատճառով անհնար էր տեղում լուսաբանելը, այդ իսկ պատճառով գրում եմ հիմա։ Յոթ